https://arm.sputniknews.ru/20261111/arsen-gevvorgjanin-kalanavvorats-datavvory-petq-e-zga-ir-pataskhanatvutjuny-anna-grigvorjan-109209433.html
Արսեն Գևորգյանին կալանավորած դատավորը պետք է զգա իր պատասխանատվությունը․ Աննա Գրիգորյան
Արսեն Գևորգյանին կալանավորած դատավորը պետք է զգա իր պատասխանատվությունը․ Աննա Գրիգորյան
Sputnik Արմենիա
Աննա Գրիգորյանի խոսքով` քաղաքական բոլոր գործերով դատավորները գործում են Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ցուցումով։ 11.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-11T11:34+0400
2026-11-11T11:34+0400
2026-11-11T12:42+0400
արսեն գևորգյան
մահ
ստեփանավան
«ուժեղ հայաստան» կուսակցություն
աննա գրիգորյան
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0b/109210911_0:0:1920:1080_1920x0_80_0_0_46c07503f695138cd14824ac3d14c628.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավոր Արամ Գրիգորյանը պետք է պատասխանատվություն զգա իր որոշման և դրա հնարավոր հետևանքների համար։ Ասուլիսի ժամանակայս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով Գևորգյանի մահվանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 10–ին կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստանից» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված 46–ամյա Արսեն Գևորգյանը:Նա առանձնացրեց Արսեն Գևորգյանի գործով որոշում կայացրած դատավոր Արամ Գրիգորյանին՝ պնդելով, որ վերջինս գիտակցել է գործի քաղաքական բնույթը, սակայն կալանքի որոշում է կայացրել։«Այս մարդը շատ հանգիստ խղճով, իմանալով, որ քաղաքական գործ է, կալանք է տվել Արսեն Գևորգյանին»,– նշեց պատգամավորը։Գրիգորյանի խոսքով՝ թեև տեղի ունեցածի համար պատասխանատվություն են կրում իշխանություններն ու պետությունը, անհրաժեշտ է, որ անհատական պատասխանատվություն զգան նաև կոնկրետ որոշումներ կայացրած պաշտոնյաները։«Այդ դատավորը, որ քաղաքական գործով կալանք է տալիս, պետք է իմանա, որ կարող են լինել նման հետևանքներ։ Ինքն իր խղճի և օրենքի առաջ պետք է հետագայում իր պատասխանը տա»,– ընդգծեց Գրիգորյանը։Հիշեցնենք, որ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։
ստեփանավան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0b/109210911_283:0:1723:1080_1920x0_80_0_0_fe097ad4955e37ab08bd1abc5de239ff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արսեն գևորգյան, մահ, ստեփանավան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, աննա գրիգորյան, видео, տեսանյութեր, տեսանյութ
արսեն գևորգյան, մահ, ստեփանավան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, աննա գրիգորյան, видео, տեսանյութեր, տեսանյութ
Արսեն Գևորգյանին կալանավորած դատավորը պետք է զգա իր պատասխանատվությունը․ Աննա Գրիգորյան
11:34 11.11.2026 (Թարմացված է: 12:42 11.11.2026) Աննա Գրիգորյանի խոսքով` քաղաքական բոլոր գործերով դատավորները գործում են Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ցուցումով։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավոր Արամ Գրիգորյանը պետք է պատասխանատվություն զգա իր որոշման և դրա հնարավոր հետևանքների համար։ Ասուլիսի ժամանակայս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով Գևորգյանի մահվանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 10–ին
կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստանից» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված 46–ամյա Արսեն Գևորգյանը:
«Ինչքան քաղաքական գործ կա, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի անմիջական ցուցումով գնում են ուղիղ կալանքի միջնորդությունների։ Տնային կալանք, վարչական վերահսկողություն, որևէ բան չի էլ քննարկվում, միանգամից կալանք։ Համապատասխան դատավորներն էլ այդ կալանքը տալիս են, հետագայի համար չեն էլ մտածում և իրենց պատասխանատվությունը չեն զգում»,– ասաց Գրիգորյանը։
Նա առանձնացրեց Արսեն Գևորգյանի գործով որոշում կայացրած դատավոր Արամ Գրիգորյանին՝ պնդելով, որ վերջինս գիտակցել է գործի քաղաքական բնույթը, սակայն կալանքի որոշում է կայացրել։
«Այս մարդը շատ հանգիստ խղճով, իմանալով, որ քաղաքական գործ է, կալանք է տվել Արսեն Գևորգյանին»,– նշեց պատգամավորը։
Գրիգորյանի խոսքով՝ թեև տեղի ունեցածի համար պատասխանատվություն են կրում իշխանություններն ու պետությունը, անհրաժեշտ է, որ անհատական պատասխանատվություն զգան նաև կոնկրետ որոշումներ կայացրած պաշտոնյաները։
«Այդ դատավորը, որ քաղաքական գործով կալանք է տալիս, պետք է իմանա, որ կարող են լինել նման հետևանքներ։ Ինքն իր խղճի և օրենքի առաջ պետք է հետագայում իր պատասխանը տա»,– ընդգծեց Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքով
նախաձեռնվել է քրեական վարույթ։