https://arm.sputniknews.ru/20261111/amsterdamn-arsen-gevvorgjani-mahvan-mijazgajin-qnnutjun-e-pahanjum-109208653.html
Ամստերդամն Արսեն Գևորգյանի մահվան միջազգային քննություն է պահանջում
Ամստերդամն Արսեն Գևորգյանի մահվան միջազգային քննություն է պահանջում
Sputnik Արմենիա
Փաստաբանի խոսքով` կալանավորված անձի կյանքի և առողջության պաշտպանության պատասխանատվությունը կրում են պետական մարմինները։ 11.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-11T11:26+0400
2026-11-11T11:26+0400
2026-11-11T11:28+0400
արսեն գրիգորյան
մահ
ռոբերտ ամստերդամ
կաթված
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
ստեփանավան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/06/101828613_0:84:1600:984_1920x0_80_0_0_ddf61c86762096320ba7bc323239b2e5.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը կոչ է արել անհապաղ միջազգային քննություն սկսել՝ պարզելու կալանավայրում «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։Ավելի վաղ հայտնել էինք, որ կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստանից» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված 46–ամյա Արսեն Գևորգյանը:Ամստերդամի խոսքով՝ Գևորգյանի նկատմամբ մինչև կալանավորումն արդեն հրապարակային արշավ էր ընթանում, իսկ նրա մեղավորությունը որևէ դատարան չէր հաստատել։Ամստերդամը նշել է, որ դեռ հայտնի չէ՝ ինչ պայմաններում է Գևորգյանը պահվել կալանքի տակ և ինչ հանգամանքներում է մահացել։«Կալանքի տակ նա չէր կարող ինքնուրույն բժշկի դիմել։ Նրա կյանքն ու առողջությունը պաշտպանելու անմիջական պարտականությունը Հայաստանի իշխանություններինն էր»,– գրել է Ամստերդամը։Նա կոչ է արել միջազգային քննություն անցկացնել՝ պարզելու Գևորգյանի մահվան հանգամանքները և գնահատելու իշխանությունների գործողությունները։Հիշեցնենք, որ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։
ստեփանավան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/06/101828613_89:0:1512:1067_1920x0_80_0_0_e82c87bb886d2938f54f53b18b3d20a5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արսեն գրիգորյան, մահ, ռոբերտ ամստերդամ, կաթված, քրեակատարողական հիմնարկ (քկհ), ստեփանավան
արսեն գրիգորյան, մահ, ռոբերտ ամստերդամ, կաթված, քրեակատարողական հիմնարկ (քկհ), ստեփանավան
Ամստերդամն Արսեն Գևորգյանի մահվան միջազգային քննություն է պահանջում
11:26 11.11.2026 (Թարմացված է: 11:28 11.11.2026) Փաստաբանի խոսքով` կալանավորված անձի կյանքի և առողջության պաշտպանության պատասխանատվությունը կրում են պետական մարմինները։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը կոչ է արել անհապաղ միջազգային քննություն սկսել՝ պարզելու կալանավայրում «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները։ Այս մասին նա
գրել է իր ֆեյսբուքյան էջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ
կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստանից» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված 46–ամյա Արսեն Գևորգյանը:
Ամստերդամի խոսքով՝ Գևորգյանի նկատմամբ մինչև կալանավորումն արդեն հրապարակային արշավ էր ընթանում, իսկ նրա մեղավորությունը որևէ դատարան չէր հաստատել։
«Հայաստանի իշխանություններին հստակ ասում եմ՝ հարգե՛ք անմեղության կանխավարկածը։ Որևէ պաշտոնյա իրավունք չունի մեղադրանքը ներկայացնել որպես ապացուցված մեղք։ Կալանքը որպես պատիժ օգտագործելը արդարադատության չարաշահում է»,– ընդգծել է իրավապաշտպանը։
Ամստերդամը նշել է, որ դեռ հայտնի չէ՝ ինչ պայմաններում է Գևորգյանը պահվել կալանքի տակ և ինչ հանգամանքներում է մահացել։
«Կալանքի տակ նա չէր կարող ինքնուրույն բժշկի դիմել։ Նրա կյանքն ու առողջությունը պաշտպանելու անմիջական պարտականությունը Հայաստանի իշխանություններինն էր»,– գրել է Ամստերդամը։
Նա կոչ է արել միջազգային քննություն անցկացնել՝ պարզելու Գևորգյանի մահվան հանգամանքները և գնահատելու իշխանությունների գործողությունները։
Հիշեցնենք, որ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքով
նախաձեռնվել է քրեական վարույթ։