00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ի՞նչ ներքին խնդիր է լուծում Ալիևը` հայերին ներկայացնելով որպես թշնամի. քաղաքագետի կարծիքը

© SputnikՍտեփան Դանիելյան
Ստեփան Դանիելյան - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2026
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները մտահոգություն ունեն, որ կրոնական հողի վրա հասարակության մոբիլիզացիան կարող է արտաքին ազդեցության գործիք դառնալ։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է շահարկել Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակի թեման և հայերին ներկայացնել որպես թշնամի, քանի որ այդ կերպ փորձում է կոմպենսացնել երկրում խորացող սոցիալական խնդիրները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը`անդրադառնալով օկուպացված և էթնիկ զտման ենթարկված Ստեփանակերտում Ադրբեջանի նախագահի հերթական՝ ատելության, ապամարդկայնացման, հայ ժողովրդին հեգնելու բառամթերքով ելույթին, որտեղ այդ երկրի ղեկավարը մի քանի անգամ օգտագործեց «Հայաստանը նոյեմբերի 9-ին ընդունեց կապիտուլյացիայի ակտը» արտահայտությունը։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի խոսքով՝ Ալիևի հայտարարություններն ունեն ներքաղաքական և արտաքին քաղաքական շարժառիթներ։ Նրա ձևակերպմամբ` Ադրբեջանը գնում է թուրքիզմի՝ ազգայնական գաղափարախոսության ճանապարհով, մինչդեռ Թուրքիան առաջ է մղում թուրքիզմի և իսլամիզմի համադրությունը։ Այդ իրավիճակում, ըստ Դանիելյանի, Ադրբեջանի իշխանությունների համար կարևոր է վերահսկել նաև կրոնական գործոնի հնարավոր ազդեցությունը երկրի ներքաղաքական գործընթացների վրա։
Նոր էջ է բացվում. Ալիևը խոսել է Մեծ Բրիտանիայի հետ գործակցության մասին
Դանիելյանի գնահատմամբ՝ Ադրբեջանում ընդդիմությունն ըստ էության վերացված է, և իշխանության համար այլևս ներքաղաքական մրցակցություն չկա։ Ըստ քաղաքագետի` Ադրբեջանում հիմա առաջին պլան են եկել սոցիալական խնդիրները, կոռուպցիան, իշխանական ընտանիքի հարստության մասին հրապարակվող տեղեկությունները և սոցիալական արդարության հարցը։
«Երբ ընդդիմությունը վերանում է, սոցիալական արդարության պահանջը կարող է արտահայտվել կրոնական շարժումների միջոցով։ Իսլամն ունի սոցիալական արդարության բավականին լուրջ հայեցակարգ, և այն երկրներում, որտեղ ընդդիմությունը վերացել է, հաճախ հենց սոցիալական իսլամն է առաջին պլան գալիս»,- ասաց քաղաքագետը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները, նաև Ալիևը, մտահոգված են նաև այն հանգամանքով, որ կրոնական հողի վրա հասարակության մոբիլիզացիան կարող է արտաքին ազդեցության գործիք դառնալ։
«Սունիականության և շիիզմի շուրջ հնարավոր ակտիվացումը կարող են օգտագործել ինչպես Թուրքիան, այնպես էլ Իրանը, ինչը սպառնալիք է Ալիևի իշխանության համար։ Ադրբեջանը կարող է դառնալ այդ երկու կրոնական հոսանքների բախման կենտրոն»,- նշեց Դանիելյանը։
Քաղաքագետի խոսքով՝ այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի նաև Ադրբեջանի հարավը, որտեղ բնակվում են թալիշները։ Շիիզմը կարող է դառնալ նրանց ինքնության և ազգայնական դրսևորման ձևերից մեկը, մինչդեռ թուրքիզմը հիմնականում հենվում է սունիականության վրա։
Բաքվի օրակարգը փոխվե՞լ է. ինչ է առանձնացրել փորձագետը Փաշինյան–Ալիև հանդիպումից
Դանիելյանի գնահատմամբ՝ հենց այս ներքին և արտաքին մարտահրավերների պայմաններում է Ալիևը պարբերաբար վերադառնում Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակի թեմային՝ հայերին ներկայացնելով որպես թշնամի և նվաստացնող հայտարարություններ անում։
Լրահոս
0