https://arm.sputniknews.ru/20260930/nvor-ej-e-bacvum-alievy-khvosel-e-mets-britaniaji-het-gvortsakcutjan-masin--107509046.html
Նոր էջ է բացվում. Ալիևը խոսել է Մեծ Բրիտանիայի հետ գործակցության մասին
Նոր էջ է բացվում. Ալիևը խոսել է Մեծ Բրիտանիայի հետ գործակցության մասին
Sputnik Արմենիա
Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ Բաքուն շահագրգռված է Մեծ Բրիտանիայի հետ գործընկերության զարգացման հարցում։ 30.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-30T17:32+0400
2026-09-30T17:32+0400
2026-09-30T17:34+0400
ադրբեջան
իլհամ ալիև
մեծ բրիտանիա
համագործակցություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1e/107506239_0:0:1340:755_1920x0_80_0_0_3134aebddbd665ff9880dc914db92bca.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության նոր էջ է բացվում։ Նա այդ մասին ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Վերնոն Կոակերի հետ հանդիպման ժամանակ։Բրիտանացի նախարարը Բաքու է մեկնել ADEX-2026 և Securex Caspian միջազգային ցուցահանդեսներին մասնակցելու նպատակով։Ալիևի խոսքով՝ Ադրբեջանն ավելի քան 20 տարի ներդրումներ է անում սեփական ռազմական արդյունաբերության զարգացման գործում և այսօր արտադրանք է թողարկում ինչպես ներքին շուկայի, այնպես էլ արտահանման համար։ADEX միջազգային պաշտպանական ցուցահանդեսն անցկացվում է Բաքվում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը։ Մասնակցության համար գրանցվել է 45 օտարերկրյա պատվիրակություն 33 երկրից։ Միաժամանակ անցկացվում է Securex Caspian ներքին անվտանգության, պահպանության և փրկարարական տեխնիկայի ցուցահանդեսը։ Երկու միջոցառումներին մասնակցում է ավելի քան 270 ընկերություն 29 երկրից։Բաքուն չի՞ ուզում «փոքր եղբայր» լինել. թուրքագետը՝ Անկարայի հետ հարաբերությունների մասին
ադրբեջան
մեծ բրիտանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1e/107506239_128:0:1247:839_1920x0_80_0_0_cd9b3fd8b9f54e335e3aa521d6e01759.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, իլհամ ալիև, մեծ բրիտանիա, համագործակցություն
ադրբեջան, իլհամ ալիև, մեծ բրիտանիա, համագործակցություն
Նոր էջ է բացվում. Ալիևը խոսել է Մեծ Բրիտանիայի հետ գործակցության մասին
17:32 30.09.2026 (Թարմացված է: 17:34 30.09.2026) Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ Բաքուն շահագրգռված է Մեծ Բրիտանիայի հետ գործընկերության զարգացման հարցում։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության նոր էջ է բացվում։ Նա այդ մասին ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Վերնոն Կոակերի հետ հանդիպման ժամանակ։
Բրիտանացի նախարարը Բաքու է մեկնել ADEX-2026 և Securex Caspian միջազգային ցուցահանդեսներին մասնակցելու նպատակով։
Ալիևի խոսքով՝ Ադրբեջանն ավելի քան 20 տարի ներդրումներ է անում սեփական ռազմական արդյունաբերության զարգացման գործում և այսօր արտադրանք է թողարկում ինչպես ներքին շուկայի, այնպես էլ արտահանման համար։
Հանդիպման ժամանակ քննարկվել է բրիտանական առաջատար ընկերությունների հետ համագործակցությունը, այդ թվում՝ ժամանակակից սպառազինության և սարքավորումների մատակարարումները, ինչպես նաև Ադրբեջանում համատեղ ձեռնարկությունների ստեղծումը։ Ալիևն ընդգծել է, որ Բաքուն շահագրգռված է այս ոլորտում Մեծ Բրիտանիայի հետ գործընկերության զարգացման հարցում։
ADEX միջազգային պաշտպանական ցուցահանդեսն անցկացվում է Բաքվում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը։ Մասնակցության համար գրանցվել է 45 օտարերկրյա պատվիրակություն 33 երկրից։ Միաժամանակ անցկացվում է Securex Caspian ներքին անվտանգության, պահպանության և փրկարարական տեխնիկայի ցուցահանդեսը։ Երկու միջոցառումներին մասնակցում է ավելի քան 270 ընկերություն 29 երկրից։