00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:41
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Բաքվի օրակարգը փոխվե՞լ է. ինչ է առանձնացրել փորձագետը Փաշինյան–Ալիև հանդիպումից

© PhotoՀանդիպման ժամանակ
Հանդիպման ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2026
Բաժանորդագրվել
Փորձագետի դիտարկմամբ, հայ–ադրբեջանական առաջիկա զարգացումների առանցքային հարցն այն կլինի, թե կողմերից ով որքան արագ և ինչ գնով կկարողանա առաջ մղել իր համար առավել շահավետ օրակարգը։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Հայաստան–Ադրբեջան բանակցություններում խաղաղության պայմանագրի փոխարեն առաջնային է դառնում այն, ինչից Բաքուն կարող է գործնական ու տնտեսական առավելություն ստանալ` TRIPP–ի իրականացումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց արաբագետ, «Օրբելի» կենտրոնի փորձագետ Արմեն Պետրոսյանը` անդրադառնալով Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը։
Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են օգոստոսի 31-ին Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։
Պետրոսյանի համոզմամբ` Բիշքեկում Փաշինյանի և Ալիևի հանդիպումից հետո տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ էական նոր կամ առանձնահատուկ դրույթներ չի տեսնում։ Նրա խոսքով՝ ավելի կարևոր է ոչ այնքան հաղորդագրության բովանդակությունը, որքան քննարկված հարցերի առաջնահերթությունը։

«Եթե նախկինում նման հանդիպումների և երկկողմ բանակցությունների ընթացքում առաջնային տեղում խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացն էր, ապա այժմ պատկերը որոշակիորեն փոխվել է։ Պատճառը Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցի շուրջ ստեղծված իրավիճակն է, իսկ դրա հետևանքով Բաքվի համար TRIPP–ի իրականացման գործընթացը դարձել է ավելի ընդգծված առաջնահերթություն»,– ընդգծեց փորձագետը։

Այս պահին Հայաստանի կողմից Սահմանադրության փոփոխության հարցը չի քննարկվում, քանի որ, ըստ նրա` դրա համար օբյեկտիվ հնարավորություն չկա։ Խոսքը, մասնավորապես, խորհրդարանի ներկայիս կազմի մասին է, երբ իշխանությունը չունի սահմանադրական մեծամասնություն, իսկ այդ պայմաններում նման փոփոխություն իրականացնելն ուղղակի հնարավոր չէ։ Դա, սակայն, չի նշանակում, որ Ադրբեջանը վերջնականապես հրաժարվել է այդ թեմայից։
«Թեման գուցե արծարծում է, բայց քանի որ այս պահին չկա սահմանադրական փոփոխություն իրականացնելու օբյեկտիվ հնարավորություն, այդ խնդիրը, որպես այդպիսին, չի առանձնացվել քննարկված հարցերում»,– ասաց Պետրոսյանը։
Այս ֆոնին, նրա խոսքով` երկկողմ օրակարգում շարունակում են մնալ խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերը, սահմանազատման գործընթացը, առևտրային հարաբերությունների խորացումը և տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ ուղղությամբ համագործակցության ընդլայնումը։ Այսինքն՝ ըստ Պետրոսյանի՝ քննարկվել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների գրեթե բոլոր հիմնական ուղղությունները, սակայն դրանցից յուրաքանչյուրի շուրջ կողմերի շահերը և մոտեցումները նույնը չեն։
Ադրբեջանի քաղաքական հաշվարկը, ըստ փորձագետի` առավել տեսանելի է սահմանազատման հարցում։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն առանձնապես շահագրգռված չէ արագացնել գործընթացը, քանի որ ներկայումս ավելի շատ տարածք ունի վերադարձնելու, քան ստանալու։ Խոսքը 240 քառ/կմ մասին է, որը Ադրբեջանը պետք է վերադարձնի։
«Որևէ հրապարակային հայտարարություն չկա այն մասին, որ Ադրբեջանը հրաժարված լինի սահմանազատման ընթացքում կողմերի համաձայնությամբ սահմանված սահմանագծի հիման վրա տարածքների փոփոխության հնարավորությունից։ Հետևաբար, Բաքվի ներկայիս դանդաղկոտությունը պետք չէ ընկալել որպես տարածքային հարցերից հրաժարում։ Ընդհակառակը՝ եթե գործընթացի արդյունքում Ադրբեջանն ավելի շատ տարածք պետք է վերադարձնի, քան ստանա, ապա նրա համար սահմանազատումը արագացնելու շահագրգռվածությունը բնականաբար ավելի ցածր է։ Սակայն դա չի նշանակում, որ հայկական կողմը պետք է նույն դիրքորոշումն ունենա»,– վստահ է Պետրոսյանը։
Ըստ նրա` Հայաստանի շահերից է բխում հնարավորինս արագ ավարտել սահմանազատումը, հստակեցնել երկու երկրների սահմանը, այն վերջնականապես ամրագրել նաև միջազգային մակարդակում և վերադարձնել այն տարածքները, որոնք ներկայում գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո։
Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն կարող է ստանալ նաև Տիգրանաշենի հարցը։ Պետրոսյանը կարծում է, որ այն պետք չէ դիտարկել ընդհանուր սահմանազատման գործընթացից կտրված. TRIPP նախագծի գործնական իրականացման փուլ մտնելու դեպքում առաջանալու է նաև համապատասխան սահմանային հատվածների սահմանազատման անհրաժեշտություն, իսկ Հայաստանի և Նախիջևանի միջև սահմանային հատվածը հենց այն ուղղություններից մեկն է, որտեղ այդ հարցը կարող է օրակարգ գալ։
ԵՄ–ն զգուշանում է ՌԴ–ի գործոնից. քաղաքագետը` Փաշինյանի հայտարարությանը չարձագանքելու մասին
«Միաժամանակ, Արծվաշենի և Տավուշի հատվածում Ադրբեջանի կողմից պահանջվող գյուղերի հարցն այլ տրամաբանություն ունի և ավելի երկարաժամկետ հեռանկարում կարող է քննարկվել»,– նշեց նա։
Արդյոք Տիգրանաշենի հարցում կարո՞ղ է կրկնվել Կիրանցի օրինակով տարածքային փոփոխության սցենարը, Պետրոսյանն այս հարցում որևէ կանխատեսում չունի։ Նրա խոսքով՝ դա արդեն սահմանազատման հանձնաժողովների քննարկման և ընդհանրապես ընտրվող քաղաքական ուղեգծի հարց է։
Այլ սահմանային հատվածներում սահմանազատման արագ շարունակության մասով ևս փորձագետը Ադրբեջանի կողմից շտապողականություն չի տեսնում։ Նրա գնահատմամբ՝ հենց TRIPP–ի իրականացումն է Տիգրանաշենի և Նախիջևանի ուղղությամբ գործընթացը դարձնում ավելի կանխատեսելի. առանց այդ նախագծի գործնական անհրաժեշտության Ադրբեջանը, հավանաբար, այս հարցում ևս չէր շտապի։
«Միևնույն ժամանակ, Սահմանադրության հարցը, որը նախկինում Բաքվի հիմնական պահանջներից էր, այժմ բանակցային սեղանին նույն առաջնահերթությամբ չի երևում։ Սակայն դրա շուրջ հետագայում անպայման նոր ճնշումներ են լինելու. եթե Բաքվին իսկապես անհրաժեշտ լինի խաղաղության համաձայնագրի ստորագրումը, ապա Ադրբեջանը կարող է գնալ դրան առանց որևէ նախապայմանի»,– նկատեց Պետրոսյանը։
Այսպիսով, ըստ նրա` Բիշքեկում Փաշինյան–Ալիև հանդիպման ֆոնին Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների իրական օրակարգը շարունակում է ձևավորվել ոչ միայն խաղաղության մասին հայտարարություններով, այլև բավական կոնկրետ հաշվարկներով։ TRIPP–ը շարունակում է մնալ Ադրբեջանի կարևորագույն հետաքրքրություններից մեկը, առևտրի ոլորտում Բաքուն չի շտապում հայկական շուկային համարժեքորեն բացել սեփական շուկան, իսկ սահմանազատման հարցում շտապելու պատճառները նրա համար առավել քան խնդրահարույց են՝ հատկապես այն պայմաններում, երբ գործող հաշվարկով Ադրբեջանը պետք է վերադարձնի շուրջ 240 քառ/կմ տարածք։
Ուստի, Պետրոսյանի դիտարկմամբ, առաջիկա զարգացումների առանցքային հարցը ոչ այնքան այն է, թե ինչ նոր հայտարարություն կարվի հերթական հանդիպումից հետո, որքան այն, թե կողմերից ով որքան արագ և ինչ գնով կկարողանա առաջ մղել իր համար առավել շահավետ օրակարգը։
Լրահոս
0