https://arm.sputniknews.ru/20261109/erevani-erebunimuracan-khachmerukum-vraertic-mahacatsy-buzhqujr-er-109117523.html
Երևանի Էրեբունի–Մուրացան խաչմերուկում վրաերթից մահացածը բուժքույր էր
Երևանի Էրեբունի–Մուրացան խաչմերուկում վրաերթից մահացածը բուժքույր էր
Sputnik Արմենիա
Վրաերթի ենթարկող կինը սթափ է եղել։ 09.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-09T14:26+0400
2026-11-09T14:26+0400
2026-11-09T14:27+0400
վրաերթ
երևան
բուժքույր
մահ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/889/55/8895542_0:53:1600:953_1920x0_80_0_0_61a047698545b144c4721c8428d28b8f.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Երևանի Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկված և մահացած անձը բուժքույր էր։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին, ժամը 09։50-ի սահմաններում։ Կնոջը Երևանի բնակիչ 29-ամյա Աննա Խ.–ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով էր վրաերթի ենթարկել։ Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր շտապօգնություն, սակայն բժիշկներն արձանագրել էին հետիոտնի մահը։Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ կինը «Մուրացան» ԲԿ–ի բուժքույր էր։Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին մահվան ելքով վրաերթ եղել է նաև Արագածոտնի մարզում էլ` Գյումրի– Երևան ավտոճանապարհին։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/889/55/8895542_131:0:1470:1004_1920x0_80_0_0_2381ee9689ed08ab778d27a8b184f3c3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաերթ, երևան, բուժքույր, մահ
վրաերթ, երևան, բուժքույր, մահ
Երևանի Էրեբունի–Մուրացան խաչմերուկում վրաերթից մահացածը բուժքույր էր
14:26 09.11.2026 (Թարմացված է: 14:27 09.11.2026) Վրաերթի ենթարկող կինը սթափ է եղել։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Երևանի Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկված և մահացած անձը բուժքույր էր։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին, ժամը 09։50-ի սահմաններում։ Կնոջը Երևանի բնակիչ 29-ամյա Աննա Խ.–ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով էր վրաերթի ենթարկել։ Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր շտապօգնություն, սակայն բժիշկներն արձանագրել էին հետիոտնի մահը։
Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը
Sputnik Արմենիային հայտնեց, որ կինը «Մուրացան» ԲԿ–ի բուժքույր էր։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին մահվան ելքով վրաերթ եղել է նաև Արագածոտնի մարզում էլ` Գյումրի– Երևան ավտոճանապարհին։