00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Դատարանը թույլ է տվել Մկրտիչ սրբազանին այցելել Արագածոտնի թեմի առաջնորդարան

© SputnikЕпископ Мкртыч Прошян после Пасхальной литургии в Первопрестольном Эчмиадзине (5 апреля 2026). Эчмиадзин
Епископ Мкртыч Прошян после Пасхальной литургии в Первопрестольном Эчмиадзине (5 апреля 2026). Эчмиадзин - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2026
Բաժանորդագրվել
Դատական հաջորդ նիստը կանցկացվի դեկտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Դատարանը մեղմացրել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցի պայմանները՝ թույլ տալով նրան այցելել առաջնորդարան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց փաստաբան Հարութ Ակլունցը։
Նոյեմբերի 3-ին Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Դաբաղյանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունն ու փոփոխել՝ մեղմացնելով վարչական հսկողության պայմանները։
Պաշտպանական կողմն ընդգծել է, որ առաջնորդարան մուտք գործելու ամբողջական արգելքը սահմանափակում է թեմի առաջնորդի հոգևոր գործունեությունը։
«Հաշվի առնելով, որ մեղադրանքի կողմի ապացույցները, մասնավորապես, գրավոր ապացույցները հետազոտվել են, տուժողները հարցաքննվել են, գործում մեղադրանքի կողմից ներկայացված, հարցաքննման ենթակա վկաներ չկան, դատարանը գտավ, որ սույն դեպքում հիմք չկա միջնորդությունը հետաձգելու»,- նշել է դատավորը։
Միաժամանակ, պահպանվում է քրեական վարույթով մասնավոր մասնակիցների հետ հաղորդակցության արգելքը։ Պահպանվում են նաև Արագածոտնի մարզում գտնվող Հայ առաքելական եկեղեցու եկեղեցիներ և թեմի վարչական խորհրդի նստավայր այցելելու արգելքները։
Դատարանը նաև թույլ է տվել Վաղարշապատի պրոբացիայի ծառայությունում ամենաշաբաթյա գրանցումների պարտավորությունը դարձնել ամիսը մեկ անգամ հաճախականությամբ։
Դատական հաջորդ նիստը կանցկացվի դեկտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին։
Հիշեցնենք` Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։
Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի (հետագայում նա կարգալույծ արվեց` ստանալով իր ավազանի անունը` Ստեփան Ասատրյան)` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։
Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորված էր 2025–ի հոկտեմբերի 16-ից։ Փետրվարի 12–ին դատարանը որոշեց նրա կալանքը փոխարինել տնային կալանքով։ 2026–ի մարտի 17–ին Մկրտիչ սրբազանն ազատվեց տնային կալանքից։ Նրա նկատմամբ կիրառվեց բացակայելու արգելք և վարչական հսկողություն։
Լրահոս
0