https://arm.sputniknews.ru/20261109/2027-tin-vorqan-ktsakhsi-hh-ishkhanutjuny-gvortsvogh-ev-nvor-aekneri-vra-parzabanum-e-nakharary-109123477.html
2027 թ–ին որքա՞ն կծախսի ՀՀ իշխանությունը գործող և նոր ԱԷԿ–ների վրա. պարզաբանում է նախարարը
2027 թ–ին որքա՞ն կծախսի ՀՀ իշխանությունը գործող և նոր ԱԷԿ–ների վրա. պարզաբանում է նախարարը
Sputnik Արմենիա
Խոսելով նոր ԱԷԿ-ի մասին՝ նախարարը նշել է, որ կառավարությունը դիտարկում է տարբեր երկրների առաջարկած տարբերակները: 09.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-09T15:49+0400
2026-11-09T15:49+0400
2026-11-09T15:53+0400
ատոմակայան
մոդուլային ատոմակայան
դավիթ խուդաթյան
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
նախարար
հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/18/106057899_0:84:1600:984_1920x0_80_0_0_59892e9b07933e56ac2d9d0e6d93a637.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման համար նախատեսվում է 2027 թվականին հատկացնել 14,8 միլիարդ դրամ (40,5 միլիոն դոլար)։ Այս մասին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է խորհրդարանական հանձնաժողովների մակարդակով 2027 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ։Նրա խոսքով՝ նոր էներգաբլոկի կառուցմանը նախապատրաստվելու համար իշխանությունները ցանկանում են ուղղել 828 միլիոն դրամ (2,26 միլիոն դոլար)։ՀՀ-ին 1000 Մվտ հզորությամբ ատոմակայան է պետք տվյալների կենտրոնների և այլ նախագծերի համարՊատասխանելով պատգամավորների այն հարցերին, թե ինչպես է ընթանում նոր կայանի մոդելի ընտրության գործընթացը, Խուդաթյանը հիշեցրել է, որ մեկ կամ մեկուկես տարի առաջ կառավարությունը հետաքրքրված էր բացառապես մոդուլային էներգաբլոկներով։ Սակայն մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա պահանջող խոշոր տվյալների կենտրոնների կառուցումը փոխել է այդ պատկերացումները, ուստի ներկայում դիտարկվում են ցանկացած հզորության նախագծեր (փոքր, միջին, խոշոր՝ մոտավորապես երեք անգամ ավելի հզոր, քան գործող ԱԷԿ-ը), իսկ շեշտը հզորությունից տեղափոխվել է գին–որակ հարաբերակցության վրա։Նրա խոսքով՝ կառավարությունը դիտարկում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի և Հարավային Կորեայի առաջարկած մոդելները։Խոսելով գործող կայանի շահագործման ժամկետի երկարաձգման մասին՝ նախարարը նշել է, որ աշխատանքների զգալի մասն իրականացվել է այս տարի, երբ կայանը կանգնեցվել էր սովորականից ավելի երկար ժամանակով (մանրամասները՝ այստեղ)։Մոդուլային ատոմակայանը, մեծ հավանականությամբ, մեզ այլևս չի հերիքելու․ Նիկոլ ՓաշինյանՀիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ը ապահովում է Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության մոտավորապես մեկ երրորդը։ Կայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին։ Սպիտակի երկրաշարժից հետո կայանը կանգնեցվել էր 1989 թվականի մարտին, իսկ երկրորդ էներգաբլոկը վերագործարկվել էր 1995 թվականի նոյեմբերին։ Ի սկզբանե որպես դրա շահագործման սահմանային ժամկետ նշվում էր 2016 թվականը, սակայն «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մասնագետների մասնակցությամբ այն երկարաձգվել է մինչև 2026 թվականը։2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմը» և «Հայկական ատոմային կայան» ՓԲԸ-ն շրջանակային պայմանագիր են կնքել կայանի շահագործումը մինչև 2036 թվականը երկարաձգելու միջոցառումների համալիրի իրականացման վերաբերյալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/18/106057899_89:0:1512:1067_1920x0_80_0_0_96ee1d1830277d72136ffbe2d8a13f9f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ատոմակայան, մոդուլային ատոմակայան, դավիթ խուդաթյան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, նախարար, հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ)
ատոմակայան, մոդուլային ատոմակայան, դավիթ խուդաթյան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, նախարար, հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ)
2027 թ–ին որքա՞ն կծախսի ՀՀ իշխանությունը գործող և նոր ԱԷԿ–ների վրա. պարզաբանում է նախարարը
15:49 09.11.2026 (Թարմացված է: 15:53 09.11.2026) Խոսելով նոր ԱԷԿ-ի մասին՝ նախարարը նշել է, որ կառավարությունը դիտարկում է տարբեր երկրների առաջարկած տարբերակները:
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման համար նախատեսվում է 2027 թվականին հատկացնել 14,8 միլիարդ դրամ (40,5 միլիոն դոլար)։ Այս մասին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է խորհրդարանական հանձնաժողովների մակարդակով 2027 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ նոր էներգաբլոկի կառուցմանը նախապատրաստվելու համար իշխանությունները ցանկանում են ուղղել 828 միլիոն դրամ (2,26 միլիոն դոլար)։
Պատասխանելով պատգամավորների այն հարցերին, թե ինչպես է ընթանում նոր կայանի մոդելի ընտրության գործընթացը, Խուդաթյանը հիշեցրել է, որ մեկ կամ մեկուկես տարի առաջ կառավարությունը հետաքրքրված էր բացառապես մոդուլային էներգաբլոկներով։ Սակայն մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա պահանջող խոշոր տվյալների կենտրոնների կառուցումը փոխել է այդ պատկերացումները, ուստի ներկայում դիտարկվում են ցանկացած հզորության նախագծեր (փոքր, միջին, խոշոր՝ մոտավորապես երեք անգամ ավելի հզոր, քան գործող ԱԷԿ-ը), իսկ շեշտը հզորությունից տեղափոխվել է գին–որակ հարաբերակցության վրա։
Նրա խոսքով՝ կառավարությունը դիտարկում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի և Հարավային Կորեայի առաջարկած մոդելները։
Խոսելով գործող կայանի շահագործման ժամկետի երկարաձգման մասին՝ նախարարը նշել է, որ աշխատանքների զգալի մասն իրականացվել է այս տարի, երբ կայանը կանգնեցվել էր սովորականից ավելի երկար ժամանակով (մանրամասները՝ այստեղ)։
Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ը ապահովում է Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության մոտավորապես մեկ երրորդը։ Կայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին։ Սպիտակի երկրաշարժից հետո կայանը կանգնեցվել էր 1989 թվականի մարտին, իսկ երկրորդ էներգաբլոկը վերագործարկվել էր 1995 թվականի նոյեմբերին։ Ի սկզբանե որպես դրա շահագործման սահմանային ժամկետ նշվում էր 2016 թվականը, սակայն «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մասնագետների մասնակցությամբ այն երկարաձգվել է մինչև 2026 թվականը։
2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմը» և «Հայկական ատոմային կայան» ՓԲԸ-ն շրջանակային պայմանագիր են կնքել կայանի շահագործումը մինչև 2036 թվականը երկարաձգելու միջոցառումների համալիրի իրականացման վերաբերյալ։