https://arm.sputniknews.ru/20261014/hh-in-1000-mvt-hzvorutjamb-atvomakajan-e-petq-tvjalneri-kentrvonneri-ev-ajl-nakhagtseri-hamar-108099970.html
ՀՀ-ին 1000 Մվտ հզորությամբ ատոմակայան է պետք տվյալների կենտրոնների և այլ նախագծերի համար
ՀՀ-ին 1000 Մվտ հզորությամբ ատոմակայան է պետք տվյալների կենտրոնների և այլ նախագծերի համար
Sputnik Արմենիա
Նոր հզորությունները Հայաստանին անհրաժեշտ կլինեն և՛ արդյունաբերությունը վերակենդանացնելու, և՛ էլեկտրատրանսպորտային ցանցը ընդլայնելու համար: Ամենատրամաբանական... 14.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-14T14:23+0400
2026-10-14T14:23+0400
2026-10-14T14:24+0400
հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ)
ատոմակայան
արա մարջանյան
ռուսաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/03/13/100027735_0:77:1600:978_1920x0_80_0_0_6fcdf91e08693921d6cdc7c6a68da6c4.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի տնտեսության հեռանկարները, այդ թվում՝ տվյալների կենտրոնների կառուցումը, թելադրում են առնվազն 1000 մեգավատտ հզորությամբ ատոմակայան ունենալու անհրաժեշտություն: Այս մասին «Ռոսատոմ» ռուսական պետական կորպորացիայի կազմակերպած «Ատոմը` ապագայի էներգիա» երիտասարդական կրթական սեմինարի ժամանակ հայտարարել է էներգետիկայի հարցերով փորձագետ Արա Մարջանյանը:Նա նշել է, որ ապագայում ցանկալի է երկրորդ նմանատիպ բլոկ կառուցել՝ հաշվի առնելով Հայաստանում տվյալների նոր կենտրոնների, մետաղաձուլական հզորությունների ստեղծումը, ինչպես նաև արդյունաբերության վերածննդի, նոր խոշոր քիմիական և դեղագործական արտադրական օբյեկտների բացման հեռանկարները:Մեկ այլ գործոն է բնակչության բնական աճը և մեկ շնչի հաշվով էլեկտրաէներգիայի սպառումը, այդ թվում՝ էլեկտրական տրանսպորտի հաշվին:Փորձագետի խոսքով` ամենատրամաբանական տարբերակը «Ռոսատոմի» տեխնոլոգիաներով նոր ատոմակայանի կառուցումն է, որոնց վրա աշխատելով է մեծացել հայ մասնագետների մի քանի սերունդ (հաշվի առնելով, որ «Ռոսատոմը» խորհրդային տեխնոլոգիական դպրոցի ժառանգորդն է)։ Ռուսաստանն այժմ ատոմային 25 էներգաբլոկ է կառուցում, որոնցից 21-ը` իր երկրից դուրս, ինչը ապացուցում է դրանց արդյունավետությունն ու պահանջված լինելը։Ավելի վաղ՝ Երևանում լրագրողների հետ զրույցում Ալեքսեյ Լիխաչովը հայտնել էր, որ Հայաստանի կառավարությանն առաջարկվել է 1 ԳՎտ հզորությամբ ԱԷԿ–ի նոր բլոկ կառուցել։Հավելենք, որ Հայաստանում գործում է մեկ ԱԷԿ՝ երկու էներգաբլոկով, ՋՋԷՌ-440 (Ջրաջրային էներգետիկական ռեակտոր, ВВЭР) տիպի սեյսմակայուն ռեակտորների հիման վրա, որոնք շահագործման են հանձնվել 1976 և 1980 թվականներին: ԱԷԿ-ը կանգնեցվել է 1989 թվականի մարտին՝ Սպիտակի երկրաշարժից հետո, սակայն երկրորդ էներգաբլոկը վերագործարկվել է 1995 թվականի նոյեմբերին։«Ռոսատոմի» օգնությամբ 2021 թվականին ավարտվել է ԱԷԿ-ի արդիականացումը։ Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել Հայկական ԱԷԿ-ի շահագործումը մինչև 2036 թվականը երկարաձգելու գործընթաց սկսելու մասին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/03/13/100027735_0:0:1600:1200_1920x0_80_0_0_d4c3874d03b60982cc921a4b258614ee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ), ատոմակայան, արա մարջանյան, ռուսաստան
հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ), ատոմակայան, արա մարջանյան, ռուսաստան
ՀՀ-ին 1000 Մվտ հզորությամբ ատոմակայան է պետք տվյալների կենտրոնների և այլ նախագծերի համար
14:23 14.10.2026 (Թարմացված է: 14:24 14.10.2026) Նոր հզորությունները Հայաստանին անհրաժեշտ կլինեն և՛ արդյունաբերությունը վերակենդանացնելու, և՛ էլեկտրատրանսպորտային ցանցը ընդլայնելու համար: Ամենատրամաբանական ընտրությունը ռուսական տեխնոլոգիաներն են։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի տնտեսության հեռանկարները, այդ թվում՝ տվյալների կենտրոնների կառուցումը, թելադրում են առնվազն 1000 մեգավատտ հզորությամբ ատոմակայան ունենալու անհրաժեշտություն: Այս մասին «Ռոսատոմ» ռուսական պետական կորպորացիայի կազմակերպած «Ատոմը` ապագայի էներգիա» երիտասարդական կրթական սեմինարի ժամանակ հայտարարել է էներգետիկայի հարցերով փորձագետ Արա Մարջանյանը:
Նա նշել է, որ ապագայում ցանկալի է երկրորդ նմանատիպ բլոկ կառուցել՝ հաշվի առնելով Հայաստանում տվյալների նոր կենտրոնների, մետաղաձուլական հզորությունների ստեղծումը, ինչպես նաև արդյունաբերության վերածննդի, նոր խոշոր քիմիական և դեղագործական արտադրական օբյեկտների բացման հեռանկարները:
Մեկ այլ գործոն է բնակչության բնական աճը և մեկ շնչի հաշվով էլեկտրաէներգիայի սպառումը, այդ թվում՝ էլեկտրական տրանսպորտի հաշվին:
«Վերջապես պետք է հաղթահարել այս ամոթալի իրավիճակը, երբ միլիոնավոր բնակչություն ունեցող Երևանն ունի մետրոյի միայն մեկ գիծ և ինը կայարան, մինչդեռ պետք է ունենար մետրոյի երեք գիծ և 24 կայարան», - ասաց Մարջանյանը։
Փորձագետի խոսքով` ամենատրամաբանական տարբերակը «Ռոսատոմի» տեխնոլոգիաներով նոր ատոմակայանի կառուցումն է, որոնց վրա աշխատելով է մեծացել հայ մասնագետների մի քանի սերունդ (հաշվի առնելով, որ «Ռոսատոմը» խորհրդային տեխնոլոգիական դպրոցի ժառանգորդն է)։ Ռուսաստանն այժմ ատոմային 25 էներգաբլոկ է կառուցում, որոնցից 21-ը` իր երկրից դուրս, ինչը ապացուցում է դրանց արդյունավետությունն ու պահանջված լինելը։
Ավելի վաղ՝ Երևանում լրագրողների հետ զրույցում Ալեքսեյ Լիխաչովը հայտնել էր, որ Հայաստանի կառավարությանն առաջարկվել է 1 ԳՎտ հզորությամբ ԱԷԿ–ի նոր բլոկ կառուցել։
Հավելենք, որ Հայաստանում գործում է մեկ ԱԷԿ՝ երկու էներգաբլոկով, ՋՋԷՌ-440 (Ջրաջրային էներգետիկական ռեակտոր, ВВЭР) տիպի սեյսմակայուն ռեակտորների հիման վրա, որոնք շահագործման են հանձնվել 1976 և 1980 թվականներին: ԱԷԿ-ը կանգնեցվել է 1989 թվականի մարտին՝ Սպիտակի երկրաշարժից հետո, սակայն երկրորդ էներգաբլոկը վերագործարկվել է 1995 թվականի նոյեմբերին։
«Ռոսատոմի» օգնությամբ 2021 թվականին ավարտվել է ԱԷԿ-ի արդիականացումը։ Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել Հայկական ԱԷԿ-ի շահագործումը մինչև 2036 թվականը երկարաձգելու գործընթաց սկսելու մասին: