00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:38
1 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
16 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
7 ր
Ուղիղ եթեր
09:43
16 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մոդուլային ատոմակայանը, մեծ հավանականությամբ, մեզ այլևս չի հերիքելու․ Նիկոլ Փաշինյան

Բաժանորդագրվել
Վարչապետն ընդունեց, որ Հայաստանն այսօր էլեկտրաէներգիայի դեֆիցիտ ունեցող պետություն է։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik․ Մոդուլային ատոմակայանն ամենայն հավանականությամբ այլևս ի զօրու չի լինելու բավարարել Հայաստանին անհրաժեշտ էլեկտրաէներգիայի ծավալը։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն ավելի վաղ բազմիցս հայտարարել էր, թե մոդուլային ատոմակայանից ավելին մեզ պետք չի լինելու։
Սեպտեմբերի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ ՀՀ Կառավարությունը շարունակում է քննարկումները նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ միջազգային գործընկերներից ստացված առաջարկությունների շուրջ, և որոշումը կընդունվի առաջիկայում։
«Ռոսատոմը» ՀՀ կառավարությանը 1 ԳՎտ հզորությամբ ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման առաջարկ է արել
Ըստ նրա՝ կարող է տպավորություն ստեղծվել, թե ՀՀ վարչապետը նախկինում այլ բան էր պնդում, հիմա այլ բան է հայտարարում, սակայն իրավիճակ է փոխվել։ Եթե 1 տարի 4 ամիս առաջ ՀՀ էլեկտրաէներգիայի ավելցուկ ունեցող երկիր էր, ապա հիմա արդեն էլեկտրաէներգիայի դեֆիցիտ ունի։ Փաշինյանը պնդում է, թե դեֆիցիտն առաջացել է օգոստոի 8-ից հետո Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրից և Հայաստանում ներդրումային ծրագրերի ծավալի ավելացման արդյունքում։
«Մենք պետք է մտածենք էլեկտրաէներգիայի ներկրման հնարավորությունների և մեր աղբյուրների գեներացման մասին»,- ասաց Փաշինյանը։
Ըստ նրա՝ ԱԲ գործարաններն այսօր արդեն հարցումներ են հղում՝ նշելով, թե իրենց ինչ ծավալի էլեկտրաէներգիա է պետք լինելու։
«Մենք արդեն դժվարություններ ունենք այդ հարցերին պատասխանելու»,- ասաց Փաշինյանը։
Նա հայտարարեց, որ կառավարությունը կկողմնորոշվի առաջիկա ամիսներին։ Չբացառեց, որ խնդրի լուծումը կարող է դառնալ 1000 ՄգՎտ հզորությամբ ատոմակայանը։ Ըստ նրա՝ հարցը հիմա փորձագիտական ուսումնասիրության փուլում է։
Նշենք, որ օգոստոսի 20-ի ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի էներգետիկ ռազմավարությունը պետք է նորից վերանայել։ Անդրադառնալով հարցին` արդյոք Հայաստանում կառուցվելիք տվյալների պահպանման ու մշակման կենտրոնները կարող են հանգեցնել էներգետիկ ճգնաժամի, որի արդյունքում ՀՀ իշխանությունը հրաժարվի մոդուլային փոքր ռեակտորների կառուցումից, Փաշինյան ասել էր, որ պետք է հաշվարկեն արհեստական բանակության գործարանների զարգացման պլանավորված և էներգետիկ կարողությունների զարգացման տեմպը։
Ըստ նրա` միայն այդ տեմպերի համադրումից հետո պետք է գալ վերջնական որոշման։
Հիշեցնենք, որ 2026 թվականի սկզբից Հայաստանում շահագործման են հանձնվել արհեստական բանականության երկու խոշոր տեխնոլոգիական նախագծերը՝ «Eleveight»–ը և «Firebird»–ը։ Առաջիկա 1–2 տարում նրանք նախատեսում են ընդլայնել իրենց կարողությունները։ «Eleveight AI» գերժամանակակից տվյալների մշակման կենտրոնը բացվել է Գագարին ավանում։ Օգոստոսի 8–ին ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գործարկվել է «Firebird AI»–ի տարածաշրջանի խոշորագույն արհեստական բանականության տվյալների կենտրոնը`«ԱԲ գործարանի» (AI Factory) առաջին փուլը։ Մի քանի ամիս առաջ էլ Երևանի պետական համալսարանում իր աշխատանքն է սկսել Nvidia պրոցեսորների վրա հիմնված տվյալների մշակման հետազոտական կենտրոնը։

Նշենք նաև, որ մոդուլային ատոմակայանների կառուցման համար Հայաստանը պաշտոնական առաջարկներ է ստացել մի շարք առաջատար երկրներից` Ռուսաստան, ԱՄՆ, և դեռ գտնվում է ակտիվ քննարկումների ու համեմատությունների փուլում։
Առաջարկներ և քննարկումներ կան նաև Ֆրանսիայի, Չինաստանի և Հարավային Կորեայի հետ։ Գործող Մեծամորի ատոմակայանի շահագործման առավելագույն ժամկետը սահմանված է մինչև 2036 թվականը։ Նոր կայանի կառուցումը տևում է շուրջ 10 տարի, այդ պատճառով ՀՀ կառավարությունը նոր ատոմակայանի կոնկրետ մոդելի և գործընկերոջ վերջնական ընտրությունը նախատեսում է կատարել մոտ ժամանակներս (2026-2027թթ․):
Լրահոս
0