00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
12 ր
Ուղիղ եթեր
18:02
12 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ընդդիմադիր ուժերը իրազեկման ակցիաններ են իրականացնում Երևանում

Բաժանորդագրվել
Ակցիային մասնակցում են տարբեր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ։
Ընդդիմադիր ուժերի մի շարք ներկայացուցիչները դուրս են եկել փողոցներ քաղաքացիներին «գործող իշխանության քայլերի կործանարար հետևանքների մասին իրազեկելու համար»։
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հրապարակած տեսանյութում երևում է, որ նրանք հավաքվել են Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում։ Կարապետյանի խոսքով` նրանք շարժվելու են տարբեր ուղղություններով։
Կադրում երևում են «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, նույն խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդնյանը, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը և մի շարք այլ ընդդիմադիր գործիչներ։
Քրիստինե Վարդանյանն էլ տեսանյութ է հրապարակել, որում ինքն ու խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը բացատրում են, թե ինչու են իրենք սկսել իրազեկման այս ակցիանները։
Աննա Գրիգորյանն ասում է, որ մարդիկ պետք է տեր կանգնեն իրենց անկախությանը ու այսօր ժողովրդին նրանք բացատրելու են, թե ինչ գործընթաց է սկսել իշխանությունը։
«Ադրբեջանական պահանջով իշխանությունը ուզում է ալիևյան սահմանադրություն ընդունել, բայց մենք բոլորս պետք է դրան դեմ լինենք»,– ասում է նա։
«Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ սա Սահմանադրության մի հոդվածի, անգամ Սահմանադրության խնդիր չի, սա իսկապես անկախությանը նորից «այո» ասելու խնդիրն է»,– հավելում է Քրիստինե Վարդանյանը։
Հիշեցնենք` նոյեմբերի 4-ի երեկոյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի տանը հանդիպում անցկացրեց ընդդիմադիր մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն` համազգային համախմբման ձևավորման մասին։ Դրա նպատակներն են «ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժումը», «խաղաղությունը՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների», «ազգային ինքնության և Հայ առաքելական սուրբ եկեղեցու պաշտպանությունը», «ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնումը»։
Նոյեմբերի 7-ին էլ ընդդիմադիր ուժերի համատեղ քննարկումից հետո` նրանք հայտարարեցին, որ այսօրվանից սկսելու են իրազեկման ակցիաններ։
Լրահոս
0