00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
12 ր
Ուղիղ եթեր
18:02
12 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Երկաթուղու կոնցեսիոն պայմանագիրը բացառապես բարենպաստ է Հայաստանի համար. ՌԴ դեսպան

© Photo : ЮКЖДԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2026
Բաժանորդագրվել
Դիվանագետը հիշեցրել է, որ կոնցեսիային առնչվող հարցերը քննարկելու համար արդեն իսկ աշխատանքային խումբ է ստեղծվել:
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի 8- Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիոն պայմանագրի պայմանները հայկական կողմի համար բացառապես բարենպաստ է որակել: Այդ մասին նա հայտարարել է Հանրային ռադիոյին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ իր վրա տպավորություն է թողել «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի ներկայացրած կոնցեսիայի աշխատանքի վերլուծությունը, այդ թվում՝ դրա արդյունավետության ցուցանիշները տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս գտնվող այլ երկրների երկաթուղիների համեմատ։
«Բուն կոնցեսիոն պայմանագիրը կազմված է հայկական կողմի համար բացառապես բարենպաստ, հնարավոր է՝ նույնիսկ աննախադեպ բարենպաստ պայմաններով: Եվ կոնցեսիայի արդյունավետության աստիճանը՝ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ դրանից դուրս այլ երկրների երկաթուղիների հետ համեմատ, իրոք տպավորիչ էր ինձ համար»,- հայտարարել է Կոպիրկինը։
Անդրադառնալով հետագա համագործակցությանը՝ դեսպանը հայտնել է, որ կոնցեսիային առնչվող հարցերը քննարկելու համար արդեն իսկ աշխատանքային խումբ է ստեղծվել։ Երեք ամսվա ընթացքում այն պետք է պատասխաններ գտնի հայկական կողմին հետաքրքրող հարցերին՝ հաշվի առնելով տարածաշրջանային գործընթացների դինամիկան, այդ թվում՝ տրանսպորտային և լոգիստիկ ոլորտներում։
«Առարկայական աշխատանք է ընթանում»,-ընդգծել է դիվանագետը։
«Ռուսական երկաթուղիների» ղեկավար Օլեգ Բելոզյորովի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 14-ին հանդիպել է ՀՀ կառավարության անդամների հետ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ ձևակերպված խնդիրները սահմանված սեղմ ժամանակահատվածում քննարկելու, հնարավոր լուծումները գտնելու և հետագա քայլերը հստակեցնելու նպատակով։ Հանդիպումից հետո Բելոզյորովը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ՀԿԷ–ի կոնցեսիայի պահպանման հարց դրված չի եղել։
Հիշեցնենք՝ 2008 թվականի փետրվարին Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը 30 տարով կոնցեսիոն կառավարման է հանձնվել ՀԿԵ-ին՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով։
Լրահոս
0