00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
2 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:53
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ-ն և ՌԴ-ն աշխատանքային խումբ կստեղծեն երկաթուղու գործունեության հարցերի լուծման համար

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզերովը
Նիկոլ Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզերովը - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2026
Նիկոլ Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզերովը
Բաժանորդագրվել
Փաշինյանն ու Բելոզերովը պայմանավորվել են, որ աշխատանքային խումբը կզբաղվի բարձրացված հարցերի լուծումների որոնմամբ և հետագա քայլերի հստակեցմամբ:
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանը աշխատանքային խումբ կստեղծեն՝ երկաթուղու գործունեության հարցերը լուծելու համար։ Այս մասին ասվում է Հայաստանի կառավարության հաղորդագրության մեջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի հանդիպման արդյունքներով։
Փաշինյանն ընդգծել է, որ հաշվի առնելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունները՝ ՀՀ կառավարության նպատակն է Հայաստանի երկաթուղիները դարձնել մրցակցային, ինտեգրել հարևան պետությունների և միջազգային երկաթուղային ցանցին։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային գործընթացների համատեքստում ստեղծվող հնարավորություններն ու Հայաստանի երկաթուղիների մրցակցային, ինչպես նաև միջազգային տրանսպորտային ուղիներին ինտեգրված դարձնելուն ուղղված քայլերը։
«Մտքեր են փոխանակվել Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախջևան հատվածների երկաթուղիների վերակառուցման նախագծերի ու դրանց արդյունքում ստեղծվող հնարավորությունների շուրջ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Կողմերն անդրադարձել են «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման ընթացքում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, կառավարման արդյունավետությանը, առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին։
© Photo : official site of the Prime Minister of RAՀՀ-ն և ՌԴ-ն աշխատանքային խումբ կստեղծեն երկաթուղու գործունեության հարցերի լուծման համար
Премьер-министр Никол Пашинян принял делегацию во главе с генеральным директором и председателем правления ОАО Российские железные дороги Олегом Белозеровым (14 октября 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2026
ՀՀ-ն և ՌԴ-ն աշխատանքային խումբ կստեղծեն երկաթուղու գործունեության հարցերի լուծման համար
Նշենք, որ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Բելոզյորովը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիոն համաձայնագրի պահպանման հարց չի եղել։
Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարին Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը կոնցեսիոն կառավարման հանձնվեց ՀԿԵ-ին 30 տարով՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով:
Հայաստանի երկաթուղիների կառավարման գործող ռուսական կոնցեսիայի վերանայման թեման ծագել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմաններին երկաթուղային հատվածների վերականգնման ծրագրերի ֆոնին: Մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարությունը պատրաստ է դրանց վերակառուցումն իրականացնել Հայաստանի հաշվին։
Ավելի ուշ Փաշինյանը Մոսկվային առաջարկել է դիտարկել կոնցեսիան բարեկամ երրորդ երկրին հանձնելու հնարավորությունը՝ հավանական տարբերակների թվում նշելով Ղազախստանը, ԱՄԷ-ն և Կատարը։ Երևանը նաև հայտարարել է, որ չի առարկում ռուսական կողմի համաձայնությամբ երկաթուղիների կառավարումը ղազախստանյան ընկերությանը փոխանցելուն:
Իր հերթինՌԴ տրանսպորտի նախարար ԱնդրեյՆիկիտինը հայտնել է, որ Մոսկվան բանակցություններ չի վարում Ղազախստանին կոնցեսիան հանձնելու շուրջ:
Լրահոս
0