00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:31
2 ր
Ուղիղ եթեր
09:33
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
14 ր
Ուղիղ եթեր
18:00
14 ր
Ուղիղ եթեր
19:00
16 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:39
3 ր
Ուղիղ եթեր
09:43
17 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը

© Photo : press office of the Constitutional Court of ArmeniaՍԴ նախագահ ընտրված Վլադիմիր Վարդանյանը
ՍԴ նախագահ ընտրված Վլադիմիր Վարդանյանը - Sputnik Արմենիա, 1920, 06.11.2026
ՍԴ նախագահ ընտրված Վլադիմիր Վարդանյանը
Բաժանորդագրվել
Այս տարվա հոկտեմբերի 14–ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի ընտրության երկու փուլ է անցկացվել, սակայն դրանցից ոչ մեկի արդյունքում նախագահ չի ընտրվել։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. Երկու փուլով և 4 փորձից հետո Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Սահմանադրական դատարանը։
Աշխատակարգային նիստում որպես ՍԴ նախագահի թեկնածու առաջադրվել են ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանի և ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունները:
Նշենք, որ ԶԼՄ–ները գրել էին, որ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փորձում է հասնել նրան, որ Էդգար Շաթիրյանը չառաջադրվի ՍԴ նախագահի թեկնածու։
«Գաղտնի քվեարկության արդյունքով թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ։ Օրենքով սահմանված կարգով անցկացվել է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլ, որի արդյունքներով ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը»,– հայտնել է բարձր դատարանը։
ՍԴ նախագահ ընտրված Վլադիմիր Վարդանյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է։ 2018 թվականի ապրիլից մինչև 2019 թվականի հունվար ղեկավարել է Սահմանադրական դատարանի աշխատակազմը։ Նա նախկինում եղել է իշխող
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր։ Վարդանյանը Սահմանադրական դատարանի դատավոր է ընտրվել 2026 թվականի մարտի 25-ին։
ՍԴ նախագահի թեկնածու առաջադրելու և ընտրելու կարգը սահմանված է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածով։ Օրենքը սահմանում է, որ ՍԴ դատավոր ընտրվելու համար 9 դատավորից 6-ը պետք է կողմ քվեարկեր տվյալ թեկնածուին, իսկ եթե առաջադրվում է 1 թեկնածու, ապա նա պետք է ստանա առնվազն 5 ձայն:
Հավելենք, որ այս տարվա հոկտեմբերի 14–ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի ընտրության երկու փուլ է անցկացվել, սակայն դրանցից ոչ մեկի արդյունքում նախագահ չի ընտրվել։
ՍԴ աշխատակարգային նիստում նախկինում էլ ՍԴ նախագահի թեկնածու էր առաջադրվել է ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանի թեկնածությունը, իսկ ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանն ինքնառաջադրվել է։ Սահմանադրական դատարանը հայտարարություն տարածեց` նշելով, որ գաղտնի քվեարկության արդյունքով թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին լրացել է Արման Դիլանյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը։ Նա շարունակում է պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր։
Լրահոս
0