https://arm.sputniknews.ru/20261028/qp-n-pvordzum-e-hasnel-nran-vor-edgar-shatirjany-charajadrvi-sd-nakhagahi-teknatsu-zlm-108603807.html
ՔՊ-ն փորձում է հասնել նրան, որ Էդգար Շաթիրյանը չառաջադրվի ՍԴ նախագահի թեկնածու. ԶԼՄ
ՔՊ-ն փորձում է հասնել նրան, որ Էդգար Շաթիրյանը չառաջադրվի ՍԴ նախագահի թեկնածու. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Թերթի աղբյուրներով՝ Վլադիմիր Վարդանյանը դեռ մինչև ընտրություններն իրեն ՍԴ նախագահ էր զգում՝ դույզն-ինչ կասկած չունենալով, որ ընտրվելու է։ 28.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-28T10:26+0400
2026-10-28T10:26+0400
2026-10-28T10:26+0400
էդգար շաթիրյան
սահմանադրական դատարան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/1d/103977637_0:0:1600:901_1920x0_80_0_0_e79abe71f67635441bac0c10b5767e6a.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik․ ՔՊ-ն փորձում է հասնել նրան, որ Էդգար Շաթիրյանը չառաջադրվի Սահմանադրականի նախագահի թեկնածու։ Այս մասին գրում է «Հրապարակը»՝ վկայակոչելով իր աղբյուրները։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի ընտրության երկու փուլ է անցկացվել, սակայն դրանցից ոչ մեկի արդյունքում նախագահ չի ընտրվել։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին ՍԴ աշխատակարգային նիստում առաջադրվել էր 2 թեկնածու՝ Վլադիմիր Վարդանյանը և ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանը, որն այս պահին ՍԴ նախագահի լիազորություններն է կատարում: Ընտրվելու համար 9 դատավորից 6-ը պետք է կողմ քվեարկեր տվյալ թեկնածուին, իսկ եթե առաջադրվում է 1 թեկնածու, ապա նա պետք է ստանա առնվազն 5 ձայն: Սակայն այդ ո՛չ 6, ո՛չ էլ 5 ձայն ստացող չեղավ։«Հրապարակի» աղբյուրներով՝ Շաթիրյանի թեկնածությունն ակտիվորեն լոբբինգ է անում Սեդա Սաֆարյանը, իսկ Շաթիրյանն էլ հունիսի 7-ի ընտրությունների հետ կապված ընդդիմության հայցերի քննության ժամանակ լիովին արդարացրել է Փաշինյանի հույսերը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/1d/103977637_153:0:1574:1066_1920x0_80_0_0_d8581a3eef8ab8aba58c24d7a473b3c6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էդգար շաթիրյան, սահմանադրական դատարան
էդգար շաթիրյան, սահմանադրական դատարան
ՔՊ-ն փորձում է հասնել նրան, որ Էդգար Շաթիրյանը չառաջադրվի ՍԴ նախագահի թեկնածու. ԶԼՄ
Թերթի աղբյուրներով՝ Վլադիմիր Վարդանյանը դեռ մինչև ընտրություններն իրեն ՍԴ նախագահ էր զգում՝ դույզն-ինչ կասկած չունենալով, որ ընտրվելու է։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik․ ՔՊ-ն փորձում է հասնել նրան, որ Էդգար Շաթիրյանը չառաջադրվի Սահմանադրականի նախագահի թեկնածու։ Այս մասին գրում է «Հրապարակը»՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի ընտրության երկու փուլ է անցկացվել, սակայն դրանցից ոչ մեկի արդյունքում
նախագահ չի ընտրվել։
«Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունների առաջին փորձի տապալումից հետո ՔՊ-ում անակնկալի են եկել, որ Վլադիմիր Վարդանյանը չանցավ, և այժմ փորձում են հասնել նրան, որ հաջորդ փուլում՝ նոյեմբերի 6-ին, նրա մրցակից Էդգար Շաթիրյանը չառաջադրվի»,- գրում է «Հրապարակը»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին ՍԴ աշխատակարգային նիստում առաջադրվել էր 2 թեկնածու՝ Վլադիմիր Վարդանյանը և ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանը, որն այս պահին ՍԴ նախագահի լիազորություններն է կատարում: Ընտրվելու համար 9 դատավորից 6-ը պետք է կողմ քվեարկեր տվյալ թեկնածուին, իսկ եթե առաջադրվում է 1 թեկնածու, ապա նա պետք է ստանա առնվազն 5 ձայն: Սակայն այդ ո՛չ 6, ո՛չ էլ 5 ձայն ստացող չեղավ։
«ՍԴ մեր աղբյուրները պատմում են, որ Վլադիմիր Վարդանյանը նիստից առաջ իրեն արդեն ՍԴ նախագահ է զգացել՝ մի գրամ կասկած չունենալով իր ընտրության հարցում։ Քվեարկությունից հետո շոկի են մատնվել և՛ Վարդանյանը, և՛ նրա հովանավորները ու հասկացել են, որ ՍԴ-ում հստակ ձեւավորված թիմ է գործում, որին ՔՊ-ում արդեն «գրանտակերների թիմ» անունն են տվել»,- նշում է թերթը։
«Հրապարակի» աղբյուրներով՝ Շաթիրյանի թեկնածությունն ակտիվորեն լոբբինգ է անում Սեդա Սաֆարյանը, իսկ Շաթիրյանն էլ հունիսի 7-ի ընտրությունների հետ կապված ընդդիմության հայցերի քննության ժամանակ լիովին արդարացրել է Փաշինյանի հույսերը։