00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:38
6 ր
Ուղիղ եթեր
09:44
16 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
2 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սահմանադրական դատարանը 2 անգամ չի կարողացել նախագահ ընտրել

ՍԴ - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2026
Բաժանորդագրվել
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունը համարվում է չկայացած, կանցկացվի նոր ընտրություն։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի ընտրության երկու փուլ է անցկացվել, սակայն դրանցից ոչ մեկի արդյունքում նախագահ չի ընտրվել։ Այս մասին հայտնում է Սահմանադրական դատարանը։
«Փաստինֆո» գործակալությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ՀՀ Սահմանադրական դատարանին չի հաջողվել նոր նախագահ ընտրել։
ՍԴ–ն հաստատել է, որ ՍԴ աշխատակարգային նիստում որպես ՍԴ նախագահի թեկնածու առաջադրվել է ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանի թեկնածությունը, իսկ ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանն ինքնառաջադրվել է։
«Գաղտնի քվեարկության արդյունքով թեկնածուներից ոչ մեկը (ՍԴ դատավորներ Էդգար Շաթիրյանը և Վլադիմիր Վարդանյանը) չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ։ Օրենքով սահմանված կարգով անցկացվել է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլ, որի արդյունքով ևս թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ։ Ուստի ընտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն»,– ասված է ՍԴ–ի հայտարարությունում։
Նշենք, որ Վլադիմիր Վարդանյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է։ 2018 թվականի ապրիլից մինչև 2019 թվականի հունվար ղեկավարել է Սահմանադրական դատարանի աշխատակազմը։ Նա նախկինում եղել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր։ Վարդանյանը Սահմանադրական դատարանի դատավոր է ընտրվել 2026 թվականի մարտի 25-ին։
ՍԴ նախագահի պաշտոնի մյուս թեկնածուն՝ Էդգար Շաթիրյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ։ Նա նախկինում եղել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի, այնուհետև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ։ ՍԴ դատավոր է ընտրվել 2020 թվականին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին լրացել է Արման Դիլանյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը։ Նա շարունակում է պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր։
Նշենք, որ Սահմանադրական դատարանի աշխատակարգի 20-րդ կետով սահմանվում է, որ ՍԴ նախագահի նոր ընտրությունը պետք է անցկացվի երկրորդ փուլի քվեարկությունից ոչ շուտ, քան 10 և ոչ ուշ, քան 30 օր հետո։
Լրահոս
0