https://arm.sputniknews.ru/20261105/turqiaji-het-mer-erkkhvosutjuny-bavakanin-aktiv-e-ev-ardjunavet-ararat-mirzvojan-108945806.html
Թուրքիայի հետ մեր երկխոսությունը բավականին ակտիվ է և արդյունավետ․ Արարատ Միրզոյան
Թուրքիայի հետ մեր երկխոսությունը բավականին ակտիվ է և արդյունավետ․ Արարատ Միրզոյան
Sputnik Արմենիա
Նախարարը վստահ է, որ սահմանի բացումը տնտեսապես շահավետ է լինելու Հայաստանի համար 05.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-05T10:50+0400
2026-11-05T10:50+0400
2026-11-05T10:52+0400
արարատ միրզոյան
թուրքիա
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0a/11/81959525_0:0:1600:900_1920x0_80_0_0_b6f3c378b898bf57f1bc83503e816f87.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ Հայաստան-Թուրքիա երկխոսությունը շարունակում է լինել բավականին ակտիվ և արդյունավետ։ Այսօր ԱԺ-ում 2027թ․ բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։Նրա կարծիքով՝ գալիք տարվա սկզբում համաժողովն արդեն հնարավոր կլինի իրականացնել։Նախարարը միաժամանակ ընդգծեց, որ դրական բոլոր զարգացումների կողքին հայ-թուրքական սահմանն այս պահին փակ է։ Կրկնեց նաև ավելի վաղ մի քանի անգամ կատարած հայտարարությունը, որ գործընթացն այնքան է հասունացել, և կողմերը բազմաթիվ հարցերի առնչությամբ ունեն լավ փոխըմբռնում, որ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում։«Չգիտեմ՝ արդյոք այստեղ խոսելու կամ բացատրելու բան կա՞, թե որքան շահավետ կլինի Հայաստանի տնտեսության համար սահմանի բացումը և որքան շահավետ կլինի այս ողջ կարգավորման գործընթացը խաղաղության, զարգացման դարաշրջանն ամրապնդելու համար»,- նշեց Միրզոյանը։Հիշեցնենք` ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 15-ին հայտարարեց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան կողմերը կհասցնեն նոր բանագնացներ նշանակել։Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։2022 թվականի հուլիսին Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանը և սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն այդ պայմանավորվածությունները դեռ կյանքի չեն կոչվել։2022 թվականի հունվարին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։2025 թվականի սեպտեմբերին Քըլըչը ժամանեցՀայաստան։ ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ կողմերը մտքեր են փոխանակել 2022 թ. հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ, հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0a/11/81959525_237:0:1437:900_1920x0_80_0_0_de654c8b23bc956b82fbadea9281d202.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, թուրքիա, հայաստան
արարատ միրզոյան, թուրքիա, հայաստան
Թուրքիայի հետ մեր երկխոսությունը բավականին ակտիվ է և արդյունավետ․ Արարատ Միրզոյան
10:50 05.11.2026 (Թարմացված է: 10:52 05.11.2026) Նախարարը վստահ է, որ սահմանի բացումը տնտեսապես շահավետ է լինելու Հայաստանի համար
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ Հայաստան-Թուրքիա երկխոսությունը շարունակում է լինել բավականին ակտիվ և արդյունավետ։ Այսօր ԱԺ-ում 2027թ․ բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։
«Առանձին համագործակցության դրսևորումներ են եղել և կշարունակվեն, ինչպիսիք են, օրինակ, ուսանողների համար կրթաթոշակներ, Անիի պատմական կամրջի համատեղ վերանորոգումը, Հայաստան-Թուրքիա գործարար համաժողովները։ Մի նման համաժողով եղավ ամռանը Կարսում, դրա մյուս փուլը լինելու է Հայաստան-Թուրքիա գործարար համաժողովն արդեն Հայաստան»,- ասաց ՀՀ ԱԳՄԱ նախարարը։
Նրա կարծիքով՝ գալիք տարվա սկզբում համաժողովն արդեն հնարավոր կլինի իրականացնել։
Նախարարը միաժամանակ ընդգծեց, որ դրական բոլոր զարգացումների կողքին հայ-թուրքական սահմանն այս պահին փակ է։ Կրկնեց նաև ավելի վաղ մի քանի անգամ կատարած հայտարարությունը, որ գործընթացն այնքան է հասունացել, և կողմերը բազմաթիվ հարցերի առնչությամբ ունեն լավ փոխըմբռնում, որ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում։
«Չգիտեմ՝ արդյոք այստեղ խոսելու կամ բացատրելու բան կա՞, թե որքան շահավետ կլինի Հայաստանի տնտեսության համար սահմանի բացումը և որքան շահավետ կլինի այս ողջ կարգավորման գործընթացը խաղաղության, զարգացման դարաշրջանն ամրապնդելու համար»,- նշեց Միրզոյանը։
Հիշեցնենք` ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 15-ին
հայտարարեց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան կողմերը կհասցնեն նոր բանագնացներ նշանակել։
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։ 2022 թվականի հուլիսին Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանը և սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն այդ պայմանավորվածությունները դեռ կյանքի չեն կոչվել։
2022 թվականի հունվարին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։
2025 թվականի սեպտեմբերին Քըլըչը ժամանեցՀայաստան։ ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ կողմերը մտքեր են փոխանակել 2022 թ. հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ, հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը։