00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
2 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
8 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
14 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայ–թուրքական սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան նոր բանագնաց կնշանակվի․ Միրզոյան

© SputnikԱրարատ Միրզոյանը
Արարատ Միրզոյանը - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2026
Արարատ Միրզոյանը
Բաժանորդագրվել
Միրզոյանն ընդգծեց, որ հայ-թուրքական կարգավորման վերջնական նպատակը հարաբերությունների ամբողջական կարգավորումն ու սահմանի լիարժեք բացումն է։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան կողմերը կհասցնեն նոր բանագնացներ նշանակել։ Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ հանդիպումից հետո՝ պատասխանելով հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր բանագնացի նշանակման վերաբերյալ հարցին։
«Անկեղծ ասած՝ հարցն այն է՝ նոր բանագնացի կարիք կա՞, թե՞ չկա, որովհետև կարող է պատահել՝ սահմանի բացումը տեղի ունենա ավելի շուտ, քան նոր բանագնացների թեկնածությունների համաձայնեցումը»,– ասաց Միրզոյանը։
Նախարարը նշեց, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն այնքան է հասունացել, որ ցանկացած օր հնարավոր է հասնել վերջնական և ամբողջական կարգավորման։ Նրա խոսքով՝ Հայաստանն ու Թուրքիան գրեթե ամենօրյա շփումների մեջ են, իսկ բանակցություններն ընթանում են շարունակաբար։
«Բանակցությունները, որպես կանոն, քանի դեռ վերջնական պայմանավորվածություն և արդյունք չկա, ամբողջությամբ չեն ներկայացվում հանրությանը։ Հայաստան–Թուրքիա բանակցությունները ևս բացառություն չեն»,– շարունակեց Միրզոյանը։
Անդրադառնալով հայ–թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներին՝ նախարարը հիշեցրեց, որ Թուրքիան վերացրել է Հայաստան ապրանքների արտահանման հետ կապված տեխնիկական արգելքը։ Նախկինում թուրք գործարարների համար արտահանման համապատասխան համակարգում Հայաստանը հասանելի ուղղությունների ցանկում չէր, իսկ այժմ այդ սահմանափակումը վերացվել է։ Թվարկեց շարունակվող Անիի կամրջի վերականգնման աշխատանքները, իսկ Գյումրի–Կարս երկաթուղու վերագործարկման հարցերով ստեղծված հայ–թուրքական աշխատանքային խումբը պարբերաբար հանդիպումներ է անցկացնում։
Նա անդրադարձավ նաև Կարսում անցկացված հայ–թուրքական գործարար համաժողովին՝ նշելով, որ միջոցառումը երկու կողմում էլ մեծ հետաքրքրություն է առաջացրել։
«Հիմա անհրաժեշտություն է առաջացել շարունակել, և կլինի Հայաստան–Թուրքիա գործարար համաժողով, գուցե ավելի ընդլայնված, քան նախորդը, արդեն Հայաստանում։ Հուսով եմ՝ այս անգամ ևս փակ սահմանը կբացվի, և դրանով կանցնեն հայ գործարարները»,– իր լավատեսությունն արտահայտեց նախարարը։
Միրզոյանն ընդգծեց, որ հայ–թուրքական կարգավորման գործընթացում, թեև արդեն կան որոշակի պայմանավորվածություններ և գործնական արդյունքներ, ամբողջական կարգավորումը դեռևս ավարտված չէ։
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
2022 թվականի հուլիսին Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանը և սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն այդ պայմանավորվածությունները դեռ կյանքի չեն կոչվել։
2022 թվականի հունվարին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։
2025 թվականի սեպտեմբերին Քըլըչը ժամանեց Հայաստան։ ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ կողմերը մտքեր են փոխանակել 2022 թ. հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ, հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը։
Լրահոս
0