https://arm.sputniknews.ru/20250912/turqiaji-hatuk-nerkajacucich-serdar-qylychy-arden-hajastanum-e-93377637.html
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը արդեն Հայաստանում է
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը արդեն Հայաստանում է
Sputnik Արմենիա
Հայաստան ժամանելուց առաջ Իգդիրում Քըլըչը անդրադարձել է «Թրամփի ուղու» կարևորությանը՝ այն անվանելով «Զանգեզուրի գիծ»։ 12.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-12T10:56+0400
2025-09-12T10:56+0400
2025-09-12T11:17+0400
սերդար քըլըչ
ռուբեն ռուբինյան
հայաստան
թուրքիա
սահման
մարգարա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/0c/93377139_0:116:1280:836_1920x0_80_0_0_c73c5f46b9f69a7ded34124e8ac31460.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստան– Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը արդեն Հայաստանում է։Հայաստան-Թուրքիա սահմանին՝ «Մարգարա» անցակետի մոտ Սերդար Քըլըչին դիմավորել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ Քըլըչը նաև Երևան կգա։Սեպտեմբերի 7–ին հայտնել էինք, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը:Հայաստան ժամանելուց առաջ Քըլըչը եղել է Իգդիրում, որտեղ հանդիպել է մարզի նահանգապետի հետ։ Այնտեղ նա հայտարարել է, որ հայկական կողմը դրական է վերաբերվում սահմանի բացմանը, սակայն «որոշ նախագծերի իրականացումից առաջ անհրաժեշտ է մի շարք տեխնիկական աշխատանքներ կատարել»։ Նա նշել է, որ այդ բոլոր հարցերը կքննարկի իր հայ գործընկերոջ հետ։«Մենք կքննարկենք այդ հնարավորությունները և կորոշենք, թե ինչ կարելի է անել երկու երկրների, հատկապես այս տարածաշրջանի տնտեսական կյանքի համար»,- ասել է Քըլըչը։Քըլըչը նաև անդրադարձել է «Թրամփի ուղու» կարևորությանը՝ այն անվանելով «Զանգեզուրի գիծ»։Հիշեցնենք, որ հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպումը կայացել է ապրիլի 11-13-ը Անթալիայում անցկացվող դիվանագիտական համաժողովի ընթացքում։ ՀՀ–ից մասնակցել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։Նախորդ հանդիպումների ընթացքում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ու Քըլըչը պայմանավորվել էին վերսկսել բեռնատար անցումը, նախապատրաստել ենթակառուցվածքները սահմանի բացման համար: Նրանք նաև համաձայնության են եկել դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար վիզային ընթացակարգերի պարզեցման և երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը հատելու թույլտվության վերաբերյալ, սակայն այդ որոշումները դեռևս մնում են թղթի վրա:Բարի գալուստ, կամ ինչու է թուրք-ադրբեջանական տանդեմը իրար դեմ հանում հայերին ու ռուսներին
թուրքիա
մարգարա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/0c/93377139_207:48:1280:853_1920x0_80_0_0_ab1e1b5c64c38b9f5425574b59a19d83.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերդար քըլըչ, ռուբեն ռուբինյան, հայաստան, թուրքիա, սահման, մարգարա
սերդար քըլըչ, ռուբեն ռուբինյան, հայաստան, թուրքիա, սահման, մարգարա
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը արդեն Հայաստանում է
10:56 12.09.2025 (Թարմացված է: 11:17 12.09.2025) Հայաստան ժամանելուց առաջ Իգդիրում Քըլըչը անդրադարձել է «Թրամփի ուղու» կարևորությանը՝ այն անվանելով «Զանգեզուրի գիծ»։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստան– Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը արդեն Հայաստանում է։
Հայաստան-Թուրքիա սահմանին՝ «Մարգարա» անցակետի մոտ Սերդար Քըլըչին դիմավորել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ Քըլըչը նաև Երևան կգա։
Սեպտեմբերի 7–ին
հայտնել էինք, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը:
Հայաստան ժամանելուց առաջ Քըլըչը եղել է Իգդիրում, որտեղ հանդիպել է մարզի նահանգապետի հետ։ Այնտեղ նա հայտարարել է, որ հայկական կողմը դրական է վերաբերվում սահմանի բացմանը, սակայն «որոշ նախագծերի իրականացումից առաջ անհրաժեշտ է մի շարք տեխնիկական աշխատանքներ կատարել»։ Նա նշել է, որ այդ բոլոր հարցերը կքննարկի իր հայ գործընկերոջ հետ։
«Մենք կքննարկենք այդ հնարավորությունները և կորոշենք, թե ինչ կարելի է անել երկու երկրների, հատկապես այս տարածաշրջանի տնտեսական կյանքի համար»,- ասել է Քըլըչը։
Քըլըչը նաև անդրադարձել է «Թրամփի ուղու» կարևորությանը՝ այն անվանելով «Զանգեզուրի գիծ»։
«Այս կապի գիծը հատկապես կարևոր է։ Զանգեզուրի գիծը կարևոր է ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլև ամբողջ Կենտրոնական Ասիայի և թյուրքական հանրապետությունների համար՝ նոր հնարավորություններ բացելու տեսանկյունից։ Թուրքիայի նախագահի ցուցումներին համապատասխան՝ կարճաժամկետ հեռանկարում մենք ցանկանում ենք բացել այս գիծը և նպաստել երկու երկրների տնտեսությանը, հատկապես Իգդիրի և Կարսի զարգացմանը»,- ասել է Քըլըչը։
Հիշեցնենք, որ հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպումը կայացել է ապրիլի 11-13-ը Անթալիայում անցկացվող դիվանագիտական համաժողովի ընթացքում։ ՀՀ–ից մասնակցել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Նախորդ հանդիպումների ընթացքում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ու Քըլըչը պայմանավորվել էին վերսկսել բեռնատար անցումը, նախապատրաստել ենթակառուցվածքները սահմանի բացման համար: Նրանք նաև համաձայնության են եկել դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար վիզային ընթացակարգերի պարզեցման և երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը հատելու թույլտվության վերաբերյալ, սակայն այդ որոշումները դեռևս մնում են թղթի վրա: