Սա երևի Փաշինյանի առաջարկն է․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները՝ խուզարկությունների մասին
11:02 04.11.2026 (Թարմացված է: 11:53 04.11.2026)
Բաժանորդագրվել
Փաշինյանն ավելի վաղ սպառնացել էր ընդդիմությանը՝ հանրայի այնպիսի ճնշում գեներացնել, որ ընդդիմությունը ստիպված լինի կողմ քվեարկել։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Այն, ինչ հիմա կատարվում է Սամվել և Նարեկ Կարապետյանների տներում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված ձեռնարկություններում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «առաջարկի» շրջանակներում է։ Սամվել Կարապետյանի տան մոտ լրագրողների հետ զրույցում նշեցին ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները։
Այսօր վաղ առավոտից ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները խուզարկություն են իրականացնում «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի, խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տներում։ ՔԿ-ն ավելի ուշ հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։
«Հատուկ ջոկատի ներկայացուցիչների մեքենաներն են, մի շարք ԱԱԾ ծառայողներ են ներսում են։ Սպասելի էին նման գործողությունները, սա երևի հատուկ առաջարկների փաթեթի մեջ է։ Այստեղ դուք իրավաբանություն մի՛ փնտրեք, սա բացառապես գտնվում է քաղաքական պատվերի, քաղաքական հանձնարարականի, քաղաքական հրամանի տիրույթում»,- նշեց ԱԺ փոխխոսնակ, «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ևս համոզված է, որ սա հենց Փաշինյանի այն առաջարկն է, որը խոստացել էր անել ընդդիմությանը։
«Բոլոր դեպքերում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու։ Մենք ասելու ենք «ոչ» ալիևյան Սահմանադրությանը, և «այո»՝ Հայաստանի անկախությանը։ Մի քանի օր առաջ կառավարության ղեկավարն ասաց, որ առաջարկով է հանդես գալու, հավանաբար մենք հիմա դրա դրսևորումն էլ տեսնում ենք»,- նշեց Կարապետյանը։
«Բոլոր դեպքերում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու։ Մենք ասելու ենք «ոչ» ալիևյան Սահմանադրությանը, և «այո»՝ Հայաստանի անկախությանը։ Մի քանի օր առաջ կառավարության ղեկավարն ասաց, որ առաջարկով է հանդես գալու, հավանաբար մենք հիմա դրա դրսևորումն էլ տեսնում ենք»,- նշեց Կարապետյանը։
Հիշեցնենք` ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 28-ին ԱԺ–ում ընդդիմությանը քաղաքական առաջարկ արեցիրենք բերեն Սահմանադրությունը, ընդդիմությունը դատապարտի այն, գնան հանրաքվեի։ Նախարարը նշեց եթե ժողովուրդը «ո՛չ» ասի նոր Սահմանադրությանը, իշխանությունը հրաժարական կտա։ Դրանից 1 շաբաթ առաջ էլ Փաշինյանն ասել էր` կփորձեն ընդդիմությանը համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը շատ կարևոր և սկզբունքային հարց է, բայց եթե չստացվի, կգնան ուրիշ սցենարներով, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների։
Նշենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախապայման է առաջ քաշել, ինչը չեն հերքում նաև իշխանության ներկայացուցիչները։
Նշենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախապայման է առաջ քաշել, ինչը չեն հերքում նաև իշխանության ներկայացուցիչները։
Սակայն սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 մանդատ։ Հոկտեմբերի 29-ի ճեպազրույցում ՀՀ վարչապետը խոստացավ Սահմանադրության փոփոխությունների այնպիսի նախագիծ, որն ընդդիմության սրտով կլինի։ Միաժամանակ նա նաև հայտարարեց, որ իշխանությունը հնարավորություն ունի թեմայի շուրջ հանրային այնպիսի ճնշում գեներացնել, որ ընդդիմությունը ստիպված լինի կողմ քվեարկել նախագծին։
Փաշինյանը նոյեմբերի 2-ին հայտարարեց, որ կփորձեն ստանալ հետևյալ հարցի պատասխանը` նոր Սահմանադրությունը բավարա՞ր է Ադրբեջանի հետ լիարժեք և համապարփակ խաղաղության համար։
