https://arm.sputniknews.ru/20261103/pashinjany-meknel-e-brjusel-108815170.html
Փաշինյանը մեկնել է Բրյուսել
Փաշինյանը մեկնել է Բրյուսել
Sputnik Արմենիա
Եվրոպացի առաջնորդները, քաղաքական գործիչները և փորձագետները կքննարկեն Եվրամիության ընդլայնման ապագան, ռազմավարական ինքնավարությունը, անվտանգության հարցերը... 03.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-03T08:11+0400
2026-11-03T08:11+0400
2026-11-03T08:33+0400
նիկոլ փաշինյան
բրյուսել
եվրոպա
եվրամիություն
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/07/0e/91322365_0:165:1600:1066_1920x0_80_0_0_436bd413c12c12e5d62416e17e1f2cdc.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Տեղեկությունը հայտում է վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը։Նշվում է, որ այցի ընթացքում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ:Ինչու է Փաշինյանը մեկնում Բրյուսել․ Արմեն Աշոտյանը փակագծեր է բացելՀավելենք, որ գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 3-ին Բրյուսելում:Եվրոպացի առաջնորդները, քաղաքական գործիչները և փորձագետները կքննարկեն Եվրամիության ընդլայնման ապագան, ռազմավարական ինքնավարությունը, անվտանգության հարցերը, ժողովրդավարական բարեփոխումները և ԵՄ անդամակցության թեկնածու երկրների ուղին:Հիշեցնենք` ԵԱՏՄ անդամ Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին Եվրամիությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենք ընդունեց։2026 թվականի մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:Մայիսի 29-ին ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը:
բրյուսել
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/07/0e/91322365_0:0:1422:1066_1920x0_80_0_0_0c0ac87efcac2e27268a16194c713c61.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, բրյուսել, եվրոպա, եվրամիություն, հայաստան
նիկոլ փաշինյան, բրյուսել, եվրոպա, եվրամիություն, հայաստան
Փաշինյանը մեկնել է Բրյուսել
08:11 03.11.2026 (Թարմացված է: 08:33 03.11.2026) Եվրոպացի առաջնորդները, քաղաքական գործիչները և փորձագետները կքննարկեն Եվրամիության ընդլայնման ապագան, ռազմավարական ինքնավարությունը, անվտանգության հարցերը, ժողովրդավարական բարեփոխումները և ԵՄ անդամակցության թեկնածու երկրների ուղին:
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Տեղեկությունը հայտում է վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը։
«Վարչապետը կմասնակցի Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ին, որն անցկացվելու է «Եվրոպայի ապագան» խորագրի ներքո»,–գրել է Հարությունյանը:
Նշվում է, որ այցի ընթացքում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ:
Հավելենք, որ գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 3-ին Բրյուսելում:
Եվրոպացի առաջնորդները, քաղաքական գործիչները և փորձագետները կքննարկեն Եվրամիության ընդլայնման ապագան, ռազմավարական ինքնավարությունը, անվտանգության հարցերը, ժողովրդավարական բարեփոխումները և ԵՄ անդամակցության թեկնածու երկրների ուղին:
Հիշեցնենք` ԵԱՏՄ անդամ Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին Եվրամիությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենք ընդունեց։
2026 թվականի մայիսի 9-ին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։
Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին
ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:
Մայիսի 29-ին ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները
հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը: