00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ինչու է Փաշինյանը մեկնում Բրյուսել․ Արմեն Աշոտյանը փակագծեր է բացել

© PhotoՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2026
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀԿ փոխնախագահը տեղեկացրեց, որ Եվրոպական ընդլայնման հարցերով պաշտոնական միջոցառմանը Հայաստանը հրավիրված չէ, դրան Նիկոլ Փաշինյանը չի՛ մասնակցելու։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Ո՞ւր է իրականում վաղը գնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեսանյութ է հրապարակել՝ փորձելով բացել որոշ փակագծեր։
Նա հիշեցրեց, որ հայտարարվել է, թե Փաշինյանը վաղը մեկնելու է Բրյուսել՝ մասնակցելու Եվրոպական Միության ընդլայնման հարցերով գագաթնաժողովին։
«Սա մասնակի ճշմարտություն է։ Այո՛, Եվրոպական Միության ընդլայնման հարցերով գագաթնաժողովը տեղի է ունենալու Բրյուսելում, սակայն նոյեմբերի 15-ին և 16-ին։ Վաղվա միջոցառումը կազմակերպված է ոչ թե Եվրոպական Միության պաշտոնական մարմինների, այլ «Euronews» հեռուստաընկերության կողմից, որը մասնավոր հեռուստաընկերություն է և այդպիսի քաղաքական օրակարգով, բարձրաստիճան քննարկում է կազմակերպել, որին մասնակցելու են մի շարք երկրների ղեկավարներ»,–նշեց ՀՀԿ փոխնախագահը։
Նա տեղեկացրեց նաև, որ Եվրոպական ընդլայնման հարցերով պաշտոնական միջոցառմանը Հայաստանը հրավիրված չէ, դրան Նիկոլ Փաշինյանը չի՛ մասնակցելու՝ ի տարբերություն բալկանյան և հետխորհրդային միության երկրների այլ ներկայացուցիչների, բացի Վրաստանից։
«Վրաստանի հարցը պարզ է, մաքուր քաղաքական է։ Իսկ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանին՝ իր դեմքով, չեն հրավիրել Եվրոմիության ընդլայնման հարցերով իրական, պաշտոնական միջոցառմանը հասկանալի պատճառներով, որովհետև եվրոպացիք էլ շատ լավ գիտեն, որ անկախ այստեղ տարածվող քաղցրահամ կտերից Եվրամիության այդ հեռանկարը տեսանելի ապագայում չունենք։ Ուստի վաղը, երբ պաշտոնական քարոզչությունը ձեզ հերթական անգամ եվրահեքիաթ կպատմի՝ ցույց տալով Բրյուսելից կադրեր Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, իմացե՛ք, որ դա ձեռի հետ, այսպես ասած, կոոպերատիվ միջոցառում է»,- վստահեցրեց Աշոտյանը։
Նա կոչ արեց նկատի ունենալ, որ «Euronews»-ը հեղինակավոր, մասնավոր կազմակերպություն է, բայց ադրբեջանա-թուրքական կապիտալով, որի կազմակերպած քննարկումն ընթացիկ է, այլ ոչ թե պաշտոնական։
Լրահոս
0