https://arm.sputniknews.ru/20261102/qpum-kartsum-en-tshnshman-dzeveri-masin-khvosely-vagh-e-karvogh-en-ynddimutjan-het-lezu-gtnel-108784729.html
ՔՊ–ում կարծում են՝ ճնշման ձևերի մասին խոսելը վաղ է, կարող են ընդդիմության հետ լեզու գտնել
ՔՊ–ում կարծում են՝ ճնշման ձևերի մասին խոսելը վաղ է, կարող են ընդդիմության հետ լեզու գտնել
Sputnik Արմենիա
ՔՊ-ականները պնդում են՝ թող հարցը հանրաքվեի դրվի, քաղաքացիները որոշեն՝ դա հայկական օրակարգից բխում է, թե ոչ։ 02.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-02T12:59+0400
2026-11-02T12:59+0400
2026-11-02T13:04+0400
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
ընդդիմություն
իշխանություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/02/108781670_0:0:1600:901_1920x0_80_0_0_c9844c39daf5c8ddfa564c2bdf62a499.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՔՊ-ում կարծում են՝ դեռ վաղ է խոսել ընդդիմության վրա ճնշումների ձևերի և ժամկետների մասին, քանի որ հնարավոր է՝ գործը դրան չհասնի։ Այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը։Իր հերթին ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ հավելեց՝ երբ խոսքը ՀՀ պետականության և ժողովրդի հարատև խաղաղության մասին է, ապա եթե պետք լինի, կճնշեն ընդդիմությանը սահմանադրական գործիքակազմով։Հովհաննիսյանի խոսքով՝ 2026թ․ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա 2026թ․ ՀՀ նպատակներն ու պահանջներն արտահայտող Սահմանադրություն։ Ըստ նրա՝ դա չի նշանակում չեղարկել «Անկախության հռչակագիրը», քանի որ այն հավերժական է։Ինչ վերաբերում է ընդդիմության դեմ հանրային ճնշումներ գործադրելուն, իշխանական պատգամավորները նշեցին՝ ՀՀ-ում հավաքներ, ակցիաներ անցկացնելու իրավունք ունեն բոլորը, և դա ընդդիմության մենաշնորհը չէ։Հիշեցնենք` ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 28-ին ԱԺ–ում ընդդիմությանը քաղաքական առաջարկ արեց` իրենք բերեն Սահմանադրությունը, ընդդիմությունը դատապարտի այն, գնան հանրաքվեի։ Նախարարը նշեց` եթե ժողովուրդը «ո՛չ» ասի նոր Սահմանադրությանը, իշխանությունը հրաժարական կտա։ Դրանից 1 շաբաթ առաջ էլ Փաշինյանն ասել էր` կփորձեն ընդդիմությանը համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը շատ կարևոր և սկզբունքային հարց է, բայց եթե չստացվի, կգնան ուրիշ սցենարներով, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների։Նշենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախապայման է առաջ քաշել, ինչը չեն հերքում նաև իշխանության ներկայացուցիչները։Սակայն սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 մանդատ։ Հոկտեմբերի 29-ի ճեպազրույցում ՀՀ վարչապետը խոստացավ Սահմանադրության փոփոխությունների այնպիսի նախագիծ, որն ընդդիմության սրտով կլինի։ Միաժամանակ նա նաև հայտարարեց, որ իշխանությունը հնարավորություն ունի թեմայի շուրջ հանրային այնպիսի ճնշում գեներացնել, որ ընդդիմությունը ստիպված լինի կողմ քվեարկել նախագծին։Փաշինյանը նոյեմբերի 2-ին հայտարարեց, որ կփորձեն ստանալ հետևյալ հարցի պատասխանը` նոր Սահմանադրությունը բավարա՞ր է Ադրբեջանի հետ լիարժեք և համապարփակ խաղաղության համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/02/108781670_177:0:1600:1067_1920x0_80_0_0_9089cd305dcf9e1eb545a0a844b7703e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), ընդդիմություն, իշխանություն
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), ընդդիմություն, իշխանություն
ՔՊ–ում կարծում են՝ ճնշման ձևերի մասին խոսելը վաղ է, կարող են ընդդիմության հետ լեզու գտնել
12:59 02.11.2026 (Թարմացված է: 13:04 02.11.2026) ՔՊ-ականները պնդում են՝ թող հարցը հանրաքվեի դրվի, քաղաքացիները որոշեն՝ դա հայկական օրակարգից բխում է, թե ոչ։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՔՊ-ում կարծում են՝ դեռ վաղ է խոսել ընդդիմության վրա ճնշումների ձևերի և ժամկետների մասին, քանի որ հնարավոր է՝ գործը դրան չհասնի։ Այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը։
«Ես հուսով եմ՝ գործը ճնշումներին չի հասնի, ու մեր ընդդիմադիր գործընկերներն իրենց հնչեցրած հարցադրումների պատասխանները ստանալուց հետո կբավարարվեն դրանցով։ Եթե էդքան վստահ են, որ Սահմանադրությունն Ադրբեջանի պարտադրածն է, հայկական օրակարգից չի բխում, որ ՀՀ քաղաքացիները դեմ են քվեարկելու դրան, ի վերջո շանս կտան, որ գնանք ու մեր քաղաքացիներից հարցնենք, թե ինչ դիրքորոշում ունեն Սահմանադրության հետ կապված»,- ասաց Հակոբյանը։
Իր հերթին ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ հավելեց՝ երբ խոսքը ՀՀ պետականության և ժողովրդի հարատև խաղաղության մասին է, ապա եթե պետք լինի, կճնշեն ընդդիմությանը սահմանադրական գործիքակազմով։
Հովհաննիսյանի խոսքով՝ 2026թ․ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա 2026թ․ ՀՀ նպատակներն ու պահանջներն արտահայտող Սահմանադրություն։ Ըստ նրա՝ դա չի նշանակում չեղարկել «Անկախության հռչակագիրը», քանի որ այն հավերժական է։
Ինչ վերաբերում է ընդդիմության դեմ հանրային ճնշումներ գործադրելուն, իշխանական պատգամավորները նշեցին՝ ՀՀ-ում հավաքներ, ակցիաներ անցկացնելու իրավունք ունեն բոլորը, և դա ընդդիմության մենաշնորհը չէ։
Հիշեցնենք` ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 28-ին ԱԺ–ում ընդդիմությանը
քաղաքական առաջարկ արեց` իրենք բերեն Սահմանադրությունը, ընդդիմությունը դատապարտի այն, գնան հանրաքվեի։ Նախարարը նշեց` եթե ժողովուրդը «ո՛չ» ասի նոր Սահմանադրությանը, իշխանությունը հրաժարական կտա։ Դրանից 1 շաբաթ առաջ էլ Փաշինյանն
ասել էր` կփորձեն ընդդիմությանը համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը շատ կարևոր և սկզբունքային հարց է, բայց եթե չստացվի, կգնան ուրիշ սցենարներով, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների։
Նշենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախապայման է առաջ քաշել, ինչը չեն հերքում նաև իշխանության ներկայացուցիչները։
Սակայն սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 մանդատ։ Հոկտեմբերի 29-ի ճեպազրույցում ՀՀ վարչապետը
խոստացավ Սահմանադրության փոփոխությունների այնպիսի նախագիծ, որն ընդդիմության սրտով կլինի։ Միաժամանակ նա նաև հայտարարեց, որ իշխանությունը հնարավորություն ունի թեմայի շուրջ հանրային այնպիսի ճնշում գեներացնել, որ ընդդիմությունը ստիպված լինի կողմ քվեարկել նախագծին։
Փաշինյանը նոյեմբերի 2-ին
հայտարարեց, որ կփորձեն ստանալ հետևյալ հարցի պատասխանը` նոր Սահմանադրությունը բավարա՞ր է Ադրբեջանի հետ լիարժեք և համապարփակ խաղաղության համար։