00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
65 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Փաշինյանի ո՞ր առաջարկի դեպքում «Ուժեղ Հայաստանը» կաջակցի նոր Սահմանադրության ընդունմանը

© Sputnik / Aram NersesyanՏիգրան Աբրահամյանն ու Արեգա Հովսեփյան
Տիգրան Աբրահամյանն ու Արեգա Հովսեփյան - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2026
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորը նշեց` TRIPP-ով Ադրբեջանն իր ուզածը ստանում է առաջնահերթությամբ, իսկ հայ ժողովրդի ուզած փաստաթղթերով ամրագրված խաղաղությունը հետաձգվում է անորոշ ժամանակով։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը պնդում է՝ երբևէ չի աջակցելու «ալիևյան Սահմանադրության» ընդունմանը, քանի որ որևէ երաշխիք չկա, թե դրանից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի նոր պահանջ չի ներկայացնի։ Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում Հայաստանն այլևս զիջելու բան չունի, ինչ կարող էինք զիջել, արդեն զիջել ենք։ Ադրբեջանն ամեն անգամ տեսնում է, որ կարող է ևս մեկ բան վերցնել, դրա պատճառով է, որ մենք այսօր ունենք նախաստորագրված խաղաղության պայմանագիր, և չունենք խաղաղություն․․․ Ադրբեջանից հնչում են նորանոր պահանջներ, սա խոսում է այն մասին, որ Սահմանադրությունից հետո չի բացառվում, որ Ադրբեջանը նոր պահանջներով հանդես կգա»,- նշեց Աբրահամյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե կա՞ արդյոք այնպիսի մի առաջարկ, որ Փաշինյանը կարող է անել «Ուժեղ Հայաստանին», որից հետ խմբակցությունը խորհրդարանում կաջակցի նոր Սահմանադրության ընդունման գործընթացին, Աբրահամյանը նշեց՝ դա կարող է լինել խաղաղության երաշխիքը։
«Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ հայ ժողովրդին, ՀՀ-ին խոստացել է խաղաղություն և պետք է կատարի այդ խոստումը։ Առաջարկը կարող է լինել ստորագրված խաղաղության պայմանագիրը։ Թող ստորագրված խաղաղության պայմանագիրը բերվի Ազգային ժողով»,- ասաց Աբրահամյանը։
Նույն տրամաբանությամբ, Աբրահամյանի խոսքով, իրենց ուժն այլ կերպ կքվեարկեր խորհրդարանում TRIPP-ի համաձայնագրի վավերացմանը, եթե դրա հետ միասին բերվեր խաղաղության ստորագրված պայմանագիրը։
Խմբակցության անդամ Արեգա Հովսեփյանն էլ նշեց՝ Ադրբեջանն իր ուզածը ստանում է առաջնահերթությամբ, իսկ հայ ժողովրդի ուզած փաստաթղթերով ամրագրված խաղաղությունը հետաձգվում է անորոշ ժամանակով։
«Ադրբեջանի համար այս նախաստորագրված պայմանագիրն առաջնահերթություն չէ, առաջնահերթություն է մայրցամաքային Ադրբեջանից Նախիջևան ուղիղ կապը, ինչը նաև փաստացի ստանում է TRIPP-ով»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Հիշեցնենք` ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 28-ին ԱԺ–ում ընդդիմությանը քաղաքական առաջարկ արեց` իրենք բերեն Սահմանադրությունը, ընդդիմությունը դատապարտի այն, գնան հանրաքվեի։ Նախարարը նշեց` եթե ժողովուրդը «ո՛չ» ասի նոր Սահմանադրությանը, իշխանությունը հրաժարական կտա։ Դրանից 1 շաբաթ առաջ էլ Փաշինյանն ասել էր` կփորձեն ընդդիմությանը համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը շատ կարևոր և սկզբունքային հարց է, բայց եթե չստացվի, կգնան ուրիշ սցենարներով, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների։
Նշենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախապայման է առաջ քաշել, ինչը չեն հերքում նաև իշխանության ներկայացուցիչները։
Սակայն սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 մանդատ։ Հոկտեմբերի 29-ի ճեպազրույցում ՀՀ վարչապետը խոստացավ Սահմանադրության փոփոխությունների այնպիսի նախագիծ, որն ընդդիմության սրտով կլինի։ Միաժամանակ նա նաև հայտարարեց, որ իշխանությունը հնարավորություն ունի թեմայի շուրջ հանրային այնպիսի ճնշում գեներացնել, որ ընդդիմությունը ստիպված լինի կողմ քվեարկել նախագծին։
Փաշինյանը նոյեմբերի 2-ին հայտարարեց, որ կփորձեն ստանալ հետևյալ հարցի պատասխանը` նոր Սահմանադրությունը բավարա՞ր է Ադրբեջանի հետ լիարժեք և համապարփակ խաղաղության համար։
Լրահոս
0