https://arm.sputniknews.ru/20261102/mvoskvaji-datarany-hraparakel-e-gvortsarar-khvoren-ghazarjani-knvojy-ev-aghjkan-spanvoghi-datavtshiry-108795523.html
Մոսկվայի դատարանը հրապարակել է գործարար Խորեն Ղազարյանի կնոջը և աղջկան սպանողի դատավճիռը
Մոսկվայի դատարանը հրապարակել է գործարար Խորեն Ղազարյանի կնոջը և աղջկան սպանողի դատավճիռը
Sputnik Արմենիա
Ալեքսեյ Մելնիչուկը Ղազարյանների ընտանիքի հետ հաշվեհարդար է տեսել Մոսկվայի կենտրոնում ավելի քան 10 տարի առաջ։ 02.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-02T16:28+0400
2026-11-02T16:28+0400
2026-11-02T16:29+0400
սպանություն
վթար, պատահար, սպանություն, գողություն
մոսկվա
գործարար
կին
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/02/108794217_0:52:3090:1790_1920x0_80_0_0_e5756a5b81e36ebcea80c9f95a09e8d9.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Մոսկվայում ցմահ ազատազրկման են դատապարտել գործարար Խորեն Ղազարյանի կնոջն ու 9-ամյա դստերը սպանողին` Ալեքսեյ Մելնիչուկին։ Այս մասին հայտնում է «Shot» տելեգրամյան ալիքը:Մելնիչուկը 2015 թվականի փետրվարին սպանել էր Վիկտորյա Ղազարյանին և նրա 9-ամյա դստերը՝ Նինային։ Դրանից հետո նա հեռացել էր Ռուսաստանից, բայց որոշ ժամանակ անց վերադարձել և առանց գրանցման հաստատվել Կոստրոմայում: Այնտեղ էլ անցյալ տարի նա ձերբակալվել էր։ Աղմկահարույց գործի հետաքննությունն ավարտվել էր այս տարվա ամռանը։Դատարանը նաև Մելնիչուկին պարտավորեցրել է 4-ական մլն ռուբլի բարոյական վնասի փոխհատուցում վճարել ԽորենՂազարյանին և սպանված կնոջ կողմին:Սպանել են դստերն ու կնոջը. 2,5 տարի «նստած» Խորեն Ղազարյանը գիտի` ով է սպանողըՂազարյանը չի կարողացել զսպել արցունքները դատավճռի հրապարակման ժամանակ։ Սկզբում գլխավոր կասկածյալը նա էր և 9 ամիս անցկացրել է մեկուսարանում, ևս 8 ամիս՝ տնային կալանքի տակ։ Նրա դեմ մեղադրանքները հանվել են մեկուկես տարի անց, իսկ իրական մարդասպանը բռնվել է միայն 2025 թվականին։
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/02/108794217_0:0:2732:2048_1920x0_80_0_0_9a752b283a339a1b88fbdb8a24387847.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպանություն, վթար, պատահար, սպանություն, գողություն, մոսկվա, գործարար, կին
սպանություն, վթար, պատահար, սպանություն, գողություն, մոսկվա, գործարար, կին
Մոսկվայի դատարանը հրապարակել է գործարար Խորեն Ղազարյանի կնոջը և աղջկան սպանողի դատավճիռը
16:28 02.11.2026 (Թարմացված է: 16:29 02.11.2026) Ալեքսեյ Մելնիչուկը Ղազարյանների ընտանիքի հետ հաշվեհարդար է տեսել Մոսկվայի կենտրոնում ավելի քան 10 տարի առաջ։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Մոսկվայում ցմահ ազատազրկման են դատապարտել գործարար Խորեն Ղազարյանի կնոջն ու 9-ամյա դստերը սպանողին` Ալեքսեյ Մելնիչուկին։ Այս մասին հայտնում է
«Shot» տելեգրամյան ալիքը:
Մելնիչուկը 2015 թվականի փետրվարին սպանել էր Վիկտորյա Ղազարյանին և նրա 9-ամյա դստերը՝ Նինային։ Դրանից հետո նա հեռացել էր Ռուսաստանից, բայց որոշ ժամանակ անց վերադարձել և առանց գրանցման հաստատվել Կոստրոմայում: Այնտեղ էլ անցյալ տարի նա ձերբակալվել էր։ Աղմկահարույց գործի հետաքննությունն ավարտվել էր այս տարվա ամռանը։
Դատարանը նաև Մելնիչուկին պարտավորեցրել է 4-ական մլն ռուբլի բարոյական վնասի փոխհատուցում վճարել ԽորենՂազարյանին և սպանված կնոջ կողմին:
Ղազարյանը չի կարողացել զսպել արցունքները դատավճռի հրապարակման ժամանակ։ Սկզբում գլխավոր կասկածյալը նա էր և 9 ամիս անցկացրել է մեկուսարանում, ևս 8 ամիս՝ տնային կալանքի տակ։ Նրա դեմ մեղադրանքները հանվել են մեկուկես տարի անց, իսկ իրական մարդասպանը բռնվել է միայն 2025 թվականին։