00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպանել են դստերն ու կնոջը. 2,5 տարի «նստած» Խորեն Ղազարյանը գիտի` ով է սպանողը

© Первый каналКард из телешоу Первого канала "На самом деле" от 22.03.2018
Кард из телешоу Первого канала На самом деле от 22.03.2018 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խորեն Ղազարյանն իր ընտանիքի սպանության համար 2,5 տարի անցկացրել է ճաղերի հետևում։ Հիմա արդեն ազատության մեջ է, բայց կնոջ հարազատները վստահ են, որ հենց Ղազարյանն է սպանողը։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Կնոջ և դստեր սպանության համար մեղադրված, բայց արդեն ազատության մեջ գտնվող Խորեն Ղազարյանը «Իրականում» թոք-շոուի ժամանակ հայտարարել է, որ գիտի` ով է սպանել իր ընտանիքին։ Նա կարծում է, որ սպանության հեղինակը կնոջ եղբայրն է` Սերգեյ Կարագուլյանը։

Полиция Сочи - Sputnik Արմենիա
Հայ քրեական հեղինակության ընտանիքին համառորեն ուզում են սպանել

Կինը` Վիկտորյա Ղազարյանը, և նրա 9 տարեկան դուստրը` Նինան, սպանվել են Մոսկվայի կենտրոնում գտնվող իրենց բնակարանում։ Հանցագործը դանակի ավելի քան 40 հարված է հասցրել նրանց։

Քննության տվյալով`բնակարանից ոչինչ չի կորել, իսկ դուռը փակ է եղել ներսից։ Տեսախցիկներն արձանագրել են, որ առավոտյան ժամը չորսին, երբ ենթադրաբար կատարվել է սպանությունը, տուն է վերադարձել Խորեն Ղազարյանը։ Նա մուտք է դուրս եկել կես ժամ անց։ Նրան ձերբակալել են, բայց տղամարդը վստահեցրել է, որ ինքն այդ ամբողջ ընթացքում փորձել է զանգել կնոջը և տուն մտնել։

Քննության ընթացքում ԴՆԹ փորձաքննություն է իրականացվել և պարզվել, որ փոքրիկը Ղազարյանի հարազատ դուստրը չէ։ Կասկածել են, որ Խորենն իմացել է կնոջ դավաճանության մասին և հաշվեհարդար տեսել։

Խորթ երեխա

Խորենն «Իրականում» հաղորդման ժամանակ խոստովանեց` փորձաքննությունից 12 ամիս անց է իմացել, որ աղջկա հայրն ինքը չէ։

Следственный изолятор - Sputnik Արմենիա
Բանկից վարկ էր վերցրել կնոջ համար մարդասպան վարձելու նպատակով

«Ես միշտ առավոտյան 3-4-ին էի տուն վերադառնում… Այդ օրը ես երկար ժամանակ կանգնել էի դռան առաջ ու զանգում էի, որ դուռը բացեն։ Մտածեցի` կինս քնել է ու գնացի ավտոմեքենայիս մոտ։ Առավոտյան զանգեցի կնոջս ընկերուհիներին, պարզվեց, որ կինս նրանց զանգերին էլ չի պատասխանում։ Հարևաններս խորհուրդ տվեցին դուռը կոտրել, բայց դա դժվար կլիներ»,- պատմեց Խորենը։

Նա խնդրել է բակի հավաքարարին օգնել, որ բնակարան մտնի տանիքից (բնակարանը 22-րդ հարկում է)։ Դրանից հետո  հայտնաբերել է կնոջ ու դստեր դիակները։

«Հանցագործը մեր տուն է մտել ոչ այնքան հեշտ ճանապարհով`ցածրիկ եզրապատով։ Մոլագարն այդ ճանապարհով չէր անցնի։ Հատուկ պատրաստված մարդ է եղել։ Կնոջս հարազատները զբաղվում են պարաշյուտային սպորտով, նրանց համար դա բարդ չէր լինի»,- ասաց հաղորդման հերոսը։

Թոք-շոուի հաղորդավար Դմիտրի Շեպելևի հարցին` Խորենն ակնարկում է, որ կնոջ եղբա՞յրն է սպանել, տղամարդը պատասխանեց` այո։

Նրա կարծիքով` սպանողը պրոֆեսիոնալ է եղել, ոչ պատահական մարդ։ Իսկ ինչ վերաբերում է Վիկտորյայի եղբորը, Խորենի կարծիքով, նա միշտ հիմար է ձևանում, բայց խարդախի մեկն է։

Մրցավազք գույքի համար

Խորենը վստահեցրեց, որ սպանողը հաստատ ուզել է տիրանալ գույքին։

«Նա հստակ եկել էր սպանելու իմ աղջկան` իմ փոքրիկ երջանկությանը, որովհետև նա էր իմ միակ ժառանգը։ Եկել էին մեր գույքի հետևից, բնակարանն ավելի քան 200 քառակուսի մետր է… Գույքը ձևակերպել եմ աղջկաս անունով»,- պատմեց նա։

Полиция Лос Анджелеса, США - Sputnik Արմենիա
Զինված է և վտանգավոր. ինչու երիտասարդ հային սպանեցին Լոս Անջելեսում

Սպանության օրը Խորենը զանգել է կնոջ հորը` Կարլ Կարագուլյանին, որը բավականին ուշ է եկել դեպքի վայր։ Նա նույնպես ներկա էր «Իրականում» հաղորդմանը և հայտարարեց, որ փեսան 100 տոկոսով իմացել է` ով է սպանել կնոջը։ Նա վստահեցրեց, որ սպանության պատճառը խանդն է եղել։

«Երևի գիտեր, որ երեխան իրենից չէ։ Կարող է նաև, որ ինքը սպանած չլինի, այլ նրան վատություն անելու համար սպանած լինեն։ Սպանողը կարող է լինել մեկը, ում պարտք է եղել նա»,- ասաց Կարագուլյանը։

Խորենը շարունակեց պնդել, որ սպանել է կնոջ եղբայրը։

«Այդ մարդը Սերգեյ Կարագուլյանն է։ Բոլորը հարցնում են` իսկ հարազատ եղբայրը կարո՞ղ է սպանություն պատվիրել։ Ես պատասխանում եմ` իսկ հարազատ հայրը կարո՞ղ է 40 հարված հասցնել իր դստերը։ Բայց կնոջս եղբայրն ալիբի ունի, նա անձամբ չի սպանել, այլ պատվիրել է»,- նշեց տղամարդը։

Ղազարյանը հիշեցրեց նաև, որ իր 4 բնակարանները 2016 թվականի ապրիլին վաճառել է աները` Կարլ Կարագուլյանը։ Խորենի ամբողջ գույքը դստեր մահից հետո անցել է Կարագուլյանների ընտանիքին, ավելի հստակ` աներոջը։ Բանտից դուրս գալուց հետո Խորենը զրկվել է ամեն ինչից։ Հաղորդման վերջում ստի դետեկտորը հաստատեց, որ Խորեն Ղազարյանը չի սպանել դստերն ու կնոջը։

Լրահոս
0