Վրաերթ Երևանի Իսակովի պողոտայում․ կինը տեղում մահացել է

© Sputnik / Andranik Ghazaryan
Բաժանորդագրվել
Վարորդը սթափ է եղել։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 04։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Ալեքսանդր Ա․-ն իր վարած «Mazda CX-5» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ «Ակբա բանկ»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող կին հետիոտնի»,–գրում է կայքը։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 103 շտապօգնություն, սակայն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է մահացածի ինքնությունը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է մահացածի ինքնությունը։
Արմավիրի մարզում վրաերթ է տեղի ունեցել. կինը տեղում մահացել է
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Կայքը հայտնում է, որ հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրվող հատվածով, մինչդեռ դեպքի վայրից մոտ 100 մետր հեռավորության վրա առկա է վերգետնյա հետիոտնային անցում։