https://arm.sputniknews.ru/20261031/nvor-kensachapakan-andznagreri-hamar-arden-1300-amragrum-ka-nakharar-108733572.html
Նոր կենսաչափական անձնագրերի համար արդեն 1300 ամրագրում կա․ նախարար
Նոր կենսաչափական անձնագրերի համար արդեն 1300 ամրագրում կա․ նախարար
Sputnik Արմենիա
ՀՀ սահմանային անցակետրում առաջիկայում կգործարկվի e-Gate համակարգը։ 31.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-31T21:18+0400
2026-10-31T21:18+0400
2026-10-31T21:40+0400
կենսաչափական անձնագիր
երևան
նիկոլ փաշինյան
արփինե սարգսյան
հհ կառավարություն
նախարար
ներքին գործերի նախարարություն (նգն)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1f/108733403_0:0:1280:721_1920x0_80_0_0_bd4b49a6b24e59c12e193f27de7e295e.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Նոր կենսաչափական անձնագրեր ստանալու համար քաղաքացիներն արդեն 1300 ամրագրում են կատարել։ Այս մասին այսօր՝ նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկման պաշտոնական արարողության ժամանակ, հայտարարեց ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան էլ , համաձայնելով գործընկերոջ հետ, հավելեց, որ նոր սերնդի կենսաչափական անձնագրեը կեղծել հնարավոր չէ, ինչը շատ կարևոր նորություն է մեր քաղաքացիների և պետության միջազգային վստահելիությունը բարձրացնելու տեսակետից։ Փաշինյանը հիշեցրեց, որ ՀՀ սահմանային անցակետրում առաջիկայում կգործի e-Gate (էլեկտրոնային դարպասների) համակարգը։«Իհարկե, ճանապարհորդելիս առանց սահմանային բարդ ստուգումների անցումն առաջին հերթին վերաբերում է ՀՀ սահմանային անցման կետերին։ Մենք առաջիկայում՝ սկսած «Զվարթնոց» օդանավակայանից, կունենանք e-Gate (էլեկտրոնային դարպասների) համակարգը, որտեղ քաղաքացիները, երբ ունենան կենսաչափական անձնագրեր, պարզապես ինքնուրույն կկազմակերպեն իրենց անցումը ՀՀ պետական սահմանով»,- շարունակեց Փաշինյանը։Նշենք, որ առաջին կենսաչափական անձնագրերը ստացան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը։ Անձնագրեր հանձնվեցին նաև այն երիտասարդներին, որոնց ծննդյան օրն էր, և որոնք ստանում էին իրենց առաջին անձնագիրը։Հիշեցնենք` այս տարվա հոկոտեմբերի 29–ին կառավարությունը հաստատեց, որ Հայաստանում կենսաչափական անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար ներդրվում է նոր համակարգ։ Որոշման համաձայն` բիոմետրիկ անձնագիր հնարավոր է ստանալ ինքնաշխատ եղանակով` մոլերից։Այսօր` հոկտեմբերի 31–ին, «Երևան մոլ» առևտրի կենտրոնում բացվեց կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման «ՀայՓաս» ընկերության առաջին գրասենյակը։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Նոր կենսաչափական անձնագրերի համար արդեն 1300 ամրագրում կա․ նախարար
Sputnik Արմենիա
Նոր կենսաչափական անձնագրերի համար արդեն 1300 ամրագրում կա․ նախարար
2026-10-31T21:18+0400
true
PT1M34S
ՀՀ սահմանային անցակետերում առաջիկայում կգործի e-Gate համակարգը. Նիկոլ Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ սահմանային անցակետերում առաջիկայում կգործի e-Gate համակարգը. Նիկոլ Փաշինյան
2026-10-31T21:18+0400
true
PT0M38S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1f/108733403_97:0:1073:732_1920x0_80_0_0_296a90f31939f863849e0463fd19aaab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կենսաչափական անձնագիր, երևան, նիկոլ փաշինյան, արփինե սարգսյան, հհ կառավարություն, նախարար, ներքին գործերի նախարարություն (նգն), видео
կենսաչափական անձնագիր, երևան, նիկոլ փաշինյան, արփինե սարգսյան, հհ կառավարություն, նախարար, ներքին գործերի նախարարություն (նգն), видео
Նոր կենսաչափական անձնագրերի համար արդեն 1300 ամրագրում կա․ նախարար
21:18 31.10.2026 (Թարմացված է: 21:40 31.10.2026) ՀՀ սահմանային անցակետրում առաջիկայում կգործարկվի e-Gate համակարգը։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Նոր կենսաչափական անձնագրեր ստանալու համար քաղաքացիներն արդեն 1300 ամրագրում են կատարել։ Այս մասին այսօր՝ նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկման պաշտոնական արարողության ժամանակ, հայտարարեց ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
«Սա պարզապես նոր փաստաթուղթ տրամադրելու մասին չէ, սա ՀՀ-ի կողմից իր քաղաքացուն մատուցվող ծառայությունների նոր նշաձող սահմանելու մասին է։ Ժամանակակից աշխարհում մարդու թվային ինքնությունը պետության կարևոր արժեքներից է»,– ասաց Սարգսյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան էլ , համաձայնելով գործընկերոջ հետ, հավելեց, որ նոր սերնդի կենսաչափական անձնագրեը կեղծել հնարավոր չէ, ինչը շատ կարևոր նորություն է մեր քաղաքացիների և պետության միջազգային վստահելիությունը բարձրացնելու տեսակետից։ Փաշինյանը հիշեցրեց, որ ՀՀ սահմանային անցակետրում առաջիկայում կգործի e-Gate (էլեկտրոնային դարպասների) համակարգը։
«Իհարկե, ճանապարհորդելիս առանց սահմանային բարդ ստուգումների անցումն առաջին հերթին վերաբերում է ՀՀ սահմանային անցման կետերին։ Մենք առաջիկայում՝ սկսած «Զվարթնոց» օդանավակայանից, կունենանք e-Gate (էլեկտրոնային դարպասների) համակարգը, որտեղ քաղաքացիները, երբ ունենան կենսաչափական անձնագրեր, պարզապես ինքնուրույն կկազմակերպեն իրենց անցումը ՀՀ պետական սահմանով»,- շարունակեց Փաշինյանը։
Նշենք, որ առաջին կենսաչափական անձնագրերը ստացան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը։ Անձնագրեր հանձնվեցին նաև այն երիտասարդներին, որոնց ծննդյան օրն էր, և որոնք ստանում էին իրենց առաջին անձնագիրը։
Հիշեցնենք` այս տարվա հոկոտեմբերի 29–ին
կառավարությունը հաստատեց, որ Հայաստանում կենսաչափական անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար ներդրվում է նոր համակարգ։ Որոշման համաձայն` բիոմետրիկ անձնագիր հնարավոր է ստանալ ինքնաշխատ եղանակով` մոլերից։
Այսօր` հոկտեմբերի 31–ին,
«Երևան մոլ» առևտրի կենտրոնում բացվեց կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման «ՀայՓաս» ընկերության առաջին գրասենյակը։