«Պասպորտ–սեղանները փակվում են». բիոմետրիկ անձնագիր հնարավոր է ստանալ ինքնաշխատ եղանակով
12:35 29.10.2026 (Թարմացված է: 13:36 29.10.2026)

© Photo : press office of MIA of RA
Բաժանորդագրվել
Բիոմետրիկ փաստաթղթերի համար նախատեսված սարքերը տեղադրված կլինեն Երևանում և ևս 12 տեղ` ՀՀ այլ հատվածներում։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում կենսաչափական անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար ներդրվում է նոր համակարգ։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նրա խոսքով` բիոմետրիկ փաստաթղթերը ստանալու համար անձը նախ պետք է անցնի նախագրանցում, որից հետո նա էլեկտրոնային իր հացեին կստանա QR կոդ։
Ինչ վերաբերում է վճարումներին, ապա դրանք կիրականացվեն մինչև գրասենյակ այցելելը` առցանց` անկանխիկ եղանակով, իսկ արդեն գրասենյակում անձը կհանձնի միայն մատնահետք, կլուսանկարվի։

Սոցիալական որոշ խմբերի անձնագրերի համար կվճարի պետությունը. նախարար
Բացի այդ, ըստ նախարարի, այս ամբողջ գործընթացն առաջին անգամ հնարավոր կլինի իրականացնել նաև ինքնաշխատ եղանակով` առանց աշխատողների օգնության, հատուկ սարքերի միջոցով, որոնք թույլ կտան ինքնուրույն նկարվել, հանձնել մատնահետք։
Սարգսյանը նշեց, որ այդ սարքերը տեղադրված կլինեն Երևանում, օրինակ` «Մեգամոլում» և «Երևան մոլում», և ևս 12 տեղ`ՀՀ այլ հատվածներում։ 14 աշխատանքային օրվա ընթացքում անձը կստանա բիոմետրիկ փաստաթուղթ։
Ի դեպ, կառավարության նիստի ժամանակ նախարարներն արդեն իսկ ստացել ու ուսումնասիրում էին, ըստ էության, իրենց առաջին կենսաչափական նոր անձնագրերը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վատ լուր ունի. «Մեր բոլորիս տասնյակ տարիներ կյանքի անբաժան մաս դարձած պասպորտ–սեղանները փակվում են»։

Հիշեցնենք` կենսաչափական անձնագրերի թողարկման գործընթացը կսկսվի նոյեմբերի 1-ից։