https://arm.sputniknews.ru/20261031/erevanjan-mvoleric-mekum-bacvel-e-kensachapakan-pastatghteri-tramadrman-hajpas-grasenjaky-108719581.html
Երևանյան մոլերից մեկում բացվել է կենսաչափական փաստաթղթերի տրամադրման «ՀայՓաս» գրասենյակը
Երևանյան մոլերից մեկում բացվել է կենսաչափական փաստաթղթերի տրամադրման «ՀայՓաս» գրասենյակը
Sputnik Արմենիա
Փաշինյանը մասնակցել է նոր փաստաթղթեր ստանալու գործընթացին՝ տրամադրելով անհրաժեշտ կենսաչափական տվյալները։ 31.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-31T12:30+0400
2026-10-31T12:30+0400
2026-10-31T13:17+0400
կենսաչափական անձնագիր
հայաստան
նիկոլ փաշինյան
ներքին գործերի նախարարություն (նգն)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1f/108717568_0:100:1920:1180_1920x0_80_0_0_97a087202adcda7d0a3569ef8550ac7a.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. «Երևան մոլ» առևտրի կենտրոնում բացվել է կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման «ՀայՓաս» ընկերության առաջին գրասենյակը։ Այս մասին հայտնում է ՀՀ Ներքին գործերի նախարարությունը` նշելով, որ բացման պաշտոնական արարողությանը մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ու «ՀայՓաս» ընկերության ղեկավար Ռեջիս Բուշյեն կտրել են ժապավենը՝ ազդարարելով գրասենյակի գործունեության մեկնարկը։Այնուհետև վարչապետը, նախարարն ու մյուս ներկաները շրջել են գրասենյակում։Սարգսյանը ներկայացրել է կենսաչափական տվյալների հավաքագրման, փաստաթղթերի տրամադրման ընթացակարգերը, ինչպես նաև քաղաքացիների սպասարկման համար ստեղծված պայմանները։Փաշինյանը մասնակցել է նոր փաստաթղթեր ստանալու գործընթացին՝ տրամադրելով անհրաժեշտ կենսաչափական տվյալները։Նշենք, որ այսօր Հանրապետության հրապարակ նոր կենսաչափական անձնագրերի մակետներն են տեղադրվել` ազդարարելով ՀՀ նոր անձնագրերի մեկնարկը։Հիշեցնենք, որ այս տարվա հոկոտեմբերի 29–ին կառավարությունը հաստատեց, որ Հայաստանում կենսաչափական անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար ներդրվում է նոր համակարգ։ Որոշման համաձայն` բիոմետրիկ անձնագիր հնարավոր է ստանալ ինքնաշխատ եղանակով` մոլերից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Макеты нового паспорта на площади Республики
Sputnik Արմենիա
Макеты нового паспорта на площади Республики
2026-10-31T12:30+0400
true
PT0M13S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1f/108717568_107:0:1814:1280_1920x0_80_0_0_debe1cc1e2b0cb2bf79a5e130223d5e9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կենսաչափական անձնագիր, հայաստան, նիկոլ փաշինյան, ներքին գործերի նախարարություն (նգն)
կենսաչափական անձնագիր, հայաստան, նիկոլ փաշինյան, ներքին գործերի նախարարություն (նգն)
Երևանյան մոլերից մեկում բացվել է կենսաչափական փաստաթղթերի տրամադրման «ՀայՓաս» գրասենյակը
12:30 31.10.2026 (Թարմացված է: 13:17 31.10.2026) Փաշինյանը մասնակցել է նոր փաստաթղթեր ստանալու գործընթացին՝ տրամադրելով անհրաժեշտ կենսաչափական տվյալները։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. «Երևան մոլ» առևտրի կենտրոնում բացվել է կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման «ՀայՓաս» ընկերության առաջին գրասենյակը։ Այս մասին հայտնում է
ՀՀ Ներքին գործերի նախարարությունը` նշելով, որ բացման պաշտոնական արարողությանը մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ու «ՀայՓաս» ընկերության ղեկավար Ռեջիս Բուշյեն կտրել են ժապավենը՝ ազդարարելով գրասենյակի գործունեության մեկնարկը։
Այնուհետև վարչապետը, նախարարն ու մյուս ներկաները շրջել են գրասենյակում։
Սարգսյանը ներկայացրել է կենսաչափական տվյալների հավաքագրման, փաստաթղթերի տրամադրման ընթացակարգերը, ինչպես նաև քաղաքացիների սպասարկման համար ստեղծված պայմանները։
Փաշինյանը մասնակցել է նոր փաստաթղթեր ստանալու գործընթացին՝ տրամադրելով անհրաժեշտ կենսաչափական տվյալները։
Նշենք, որ այսօր Հանրապետության հրապարակ նոր կենսաչափական անձնագրերի մակետներն են տեղադրվել` ազդարարելով ՀՀ նոր անձնագրերի մեկնարկը։
Հիշեցնենք, որ այս տարվա հոկոտեմբերի 29–ին
կառավարությունը հաստատեց, որ Հայաստանում կենսաչափական անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար ներդրվում է նոր համակարգ։ Որոշման համաձայն` բիոմետրիկ անձնագիր հնարավոր է ստանալ ինքնաշխատ եղանակով` մոլերից։