https://arm.sputniknews.ru/20261027/hhum-hanrajin-qreakan-hetapndum-e-harucvel-2-khvoshvor-gvortsarari-nkatmamb-108577996.html
ՀՀ–ում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 խոշոր գործարարի նկատմամբ
ՀՀ–ում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 խոշոր գործարարի նկատմամբ
Sputnik Արմենիա
ԶԼՄ-ները Նարեկ Նալբանդյանին հաճախ անվանում են իշխանությունների «սրտի գործարար»։ 27.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-27T13:55+0400
2026-10-27T13:55+0400
2026-10-27T14:31+0400
հայաստան
նարեկ նալբանդյան
դավիթ ղազարյան
քրեական գործ
հհ դատախազություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0a/18/82249408_0:0:781:440_1920x0_80_0_0_1138a9fb9f434433f85bd273e842e958.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հանրային քրեական հետապնդում է հարուցվել գործարարներ Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ«Քրեական վարույթի շրջանակում դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ն.Ն.-ի նկատմամբ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը) և Դ.Ղ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը) և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթում)»,– Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:«88» սուպերմարկետների գործունեության վերաբերյալ քրեական վարույթ է հարուցվել ամիսներ առաջՀիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 3-ին հայտարարեց, որ իրավապահ մարմիններին հանձնարարել է գործարար Նարեկ Նալբանդյանի հետ կապված ուսումնասիրություն կատարել՝ հաշվի առնելով նաև մամուլում հայտնված տեղեկությունները, թե Նալբանդյանն իշխանությունների «սրտի օլիգարխն է»։Վարչապետը նշեց, թե իրեն ներվայնացնում է այն հանգամանքը, որ Նարեկ Նալբանդյանն ինքը չի հերքում իր կապը Փաշինյանի ընտանիքի հետ։ Կարճ ժամանակ անց Նալբանդյանը հայտարարություն տարածեց` նշելով, որ կապեր չունի ո՛չ ներկա, ո՛չ նախկին, ո՛չ էլ որևէ քաղաքական ուժի հետ։Նույն օրը Նալբանդյանին պատկանող «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ քրեական վարույթ հարուցելու մասին տեղեկություններ տարածեցին, որի մասին ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում տվեց` նշելով, որ դա հարուցվել է դեռ 2026 թվականի փետրվարի 26–ին։Հիշեցնենք նաև, որ «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել 2019 թվականին։ Ըստ մեղադրանքի` ընկերությունը 2015-16 թվականներին թաքցրել է ՀՀ ներկրված ապրանքների դիմաց հարկային պարտավորությունները` կեղծելով «Գրինպրոդուկտ» ՍՊԸ–ի անվամբ մաքսային մարմիններին ներկայացված հարկի, տուրքի և այլ պարտադիր վճարների հաշվարկի հիմք հանդիսացող տեղեկությունները։ «Սպայկա» ընկերության հիմնադիր–տնօրեն Դավիթ Ղազարյանը 2019թ–ի ապրիլի 8-ին կալանավորվեց, բայց մայիսի 4-ին ազատ արձակվեց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0a/18/82249408_0:0:693:520_1920x0_80_0_0_aedf8ba7ff8e528cb72eaf3ac4945618.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նարեկ նալբանդյան, դավիթ ղազարյան, քրեական գործ, հհ դատախազություն
հայաստան, նարեկ նալբանդյան, դավիթ ղազարյան, քրեական գործ, հհ դատախազություն
ՀՀ–ում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 խոշոր գործարարի նկատմամբ
13:55 27.10.2026 (Թարմացված է: 14:31 27.10.2026) ԶԼՄ-ները Նարեկ Նալբանդյանին հաճախ անվանում են իշխանությունների «սրտի գործարար»։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հանրային քրեական հետապնդում է հարուցվել գործարարներ Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ
«Քրեական վարույթի շրջանակում դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ն.Ն.-ի նկատմամբ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը) և Դ.Ղ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը) և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթում)»,–
Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 3-ին հայտարարեց, որ իրավապահ մարմիններին հանձնարարել է գործարար Նարեկ Նալբանդյանի հետ կապված ուսումնասիրություն կատարել՝ հաշվի առնելով նաև մամուլում հայտնված տեղեկությունները, թե Նալբանդյանն իշխանությունների «սրտի օլիգարխն է»։ Վարչապետը նշեց, թե իրեն ներվայնացնում է այն հանգամանքը, որ Նարեկ Նալբանդյանն ինքը չի հերքում իր կապը Փաշինյանի ընտանիքի հետ։ Կարճ ժամանակ անց Նալբանդյանը հայտարարություն տարածեց` նշելով, որ կապեր չունի ո՛չ ներկա, ո՛չ նախկին, ո՛չ էլ որևէ քաղաքական ուժի հետ։ Նույն օրը Նալբանդյանին պատկանող «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ քրեական վարույթ հարուցելու մասին տեղեկություններ տարածեցին, որի մասին ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում տվեց` նշելով, որ դա հարուցվել է դեռ 2026 թվականի փետրվարի 26–ին։ Հիշեցնենք նաև, որ «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել 2019 թվականին։ Ըստ մեղադրանքի` ընկերությունը 2015-16 թվականներին թաքցրել է ՀՀ ներկրված ապրանքների դիմաց հարկային պարտավորությունները` կեղծելով «Գրինպրոդուկտ» ՍՊԸ–ի անվամբ մաքսային մարմիններին ներկայացված հարկի, տուրքի և այլ պարտադիր վճարների հաշվարկի հիմք հանդիսացող տեղեկությունները։ «Սպայկա» ընկերության հիմնադիր–տնօրեն Դավիթ Ղազարյանը 2019թ–ի ապրիլի 8-ին կալանավորվեց, բայց մայիսի 4-ին ազատ արձակվեց։