00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:35
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ. Նարեկ Նալբանդյան

© PhotoՆարեկ Նալբանդյան
Նարեկ Նալբանդյան - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2026
Բաժանորդագրվել
Գործարարը վստահեցրել է, որ իր բիզնեսը որևէ քաղաքական ընտանիքի հետ կապ չունի։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Գործարար Նարեկ Նալբանդյանն այսօր պաշտոնապես հերքել է, որ որևէ առնչություն ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ նրա ընտանիքի հետ։ Պաշտոնական հերքման տեքստը նա հրապարակել է «88 սուպերմարկետների ցանցի» ֆեյսբուքյան էջում։
Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ հանձնարարել է իրավապահ մարմիններին ուսումնասիրություն կատարել գործարար Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ հաշվի առնելով նաև մամուլում հայտնված տեղեկությունները, թե Նալբանդյանն իշխանությունների «սրտի օլիգարխն է»։ Փաշինյանը նշել էր, թե իրեն «ներվայնացնում է» այն հանգամանքը, որ Նալբանդյանն ինքը չի հերքում իր կապը Փաշինյանի ընտանիքի հետ։

«Ես բազմիցս հերքել եմ այդ տեղեկությունները և այսօր ևս մեկ անգամ հստակ հայտարարում եմ՝ ես որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ»,– գրել է նա։

Նալբանդյանը նշել է, որ իր բոլոր ներդրումային և բիզնես որոշումների պատասխանատվությունը կրում է անձամբ, դրանք իրականացվում են իր միջոցներով, իր թիմի ամենօրյա քրտնաջան աշխատանքով և ունեն տնտեսական ու ներդրումային տեսլական։
Բացի այդ, Նալբանդյանը ողջունել է վարչապետի դիրքորոշումը, որ որևէ գործարար չպետք է փորձի իր գործունեությունը կապել նրա կամ նրա ընտանիքի անվան հետ կամ այդպիսի տպավորություն ստեղծել։
«Ես գործում եմ Հայաստանի և Հայաստանի տնտեսության շահերից ելնելով։ Իմ բիզնեսը որևէ քաղաքական ընտանիքի հետ կապ չունի։ Վստահ եմ, որ այս հայտարարությունը նաև վերջակետ կդնի իմ անվան շուրջ տարիներ շարունակ շրջանառվող անհիմն շահարկումներին։ Այս հարցի վերաբերյալ իմ դիրքորոշումը հստակ է, և այս թեման ինձ համար սպառված է»,– ընդգծել է գործարարը։
Նա վստահեցրել է, որ իր գործունեության նպատակը եղել և մնում է Հայաստանում ներդրումների իրականացումը, արտադրություններ վերականգնելն ու զարգացնելը, նոր աշխատատեղեր ստեղծելը և երկրի տնտեսության զարգացմանը նպաստելը։
Լրահոս
0