https://arm.sputniknews.ru/20260903/narek-nalbandjany-dzerq-e-berel-hrazdani-cementi-gvortsarany-106416142.html
Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Հրազդանի ցեմենտի գործարանը
Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Հրազդանի ցեմենտի գործարանը
Sputnik Արմենիա
Նարեկ Նալբանյանը խոստանում է լայնածավալ ներդրումներ իրականացնել գործարանում։ 03.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-03T11:16+0400
2026-09-03T11:16+0400
2026-09-03T11:41+0400
հայաստան
նարեկ նալբանդյան
հրազդան
ցեմենտ
գործարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/18/82249386_0:0:520:293_1920x0_80_0_0_789adcf2aedf3c880480377896a0ea1c.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Տարիներ շարունակ չգործող «Հրազդան ցեմենտի գործարանը» ձեռք է բերել գործարար Նարեկ Նալբանդյանը։ Լուրը հրապարակվել է նրան պատկանող «Eighty Eight» հյուրանոցային համալիրի ֆեյսբուքյան էջում։Այս ձեռնարկությունը Հայաստանում ցեմենտի 2 խոշոր գործարաններից մեկն է։ Վերջին 20 տարիներին գործարանը մի քանի տարբեր սեփականատերեր է ունեցել։ 2001 թվականին այն սեփականաշնորհել է «Միկա Արմենիա» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը և վերանվանել «Միկա–Ցեմենտ» ՓԲԸ: 2016 թվականին կուտակված պարտքերի պատճառով ձեռնարկությունը փոխանցվել է ՎՏԲ-Հայաստան բանկին, որը դարձել է գործարանի լիիրավ սեփականատեր: 2017 թվականի վերջին գործարանը ձեռք է բերել «Հրազդան ցեմենտ Քորփորեյշն» ընկերությունը: 2022 թվականին սկսվել է սնանկության գործընթացը։Նշենք , որ գործարար Նարեկ Նալբանդյանին են պատկանում «Նալբանդյան» օղիները, Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը, Սևանի «Հայրապետ» հյուրանոցային համալիրը, Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախկին առանձնատունը Հաղթանակի զբոսայգու հարևանությամբ, Մեղրաձորի ոսկի-բազմամետաղների հանքավայրը շահագործող «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի բաժնետոմսերի մի մասը, Նոր Հաճնի «Շողակն» ադամանդի գործարանը, «Շիրակ» թռչնաֆաբրիկան, ալրաղացներ Մասիս և Արտաշատ քաղաքներում, տրանսպորտային ընկերություններ, անասնակերերի ու ալյուրի արտադրությամբ զբաղվող «Նալբանդյան ալյուր» ընկերությունը, «Գյումրի հավկիթ» և «Նոր Լուսակերտ հավկիթ» ընկերությունները, «Ծիրան», «Օազիս» և «Էյթի Էյթ» (88) սուպերմարկետների ցանցերը, ավտոպարկ՝ ավելի քան 200 բեռնափոխադրող մեքենայով, «AquaYan» խմելու ջրի գործարանը և այլն։Մամուլը պարբերաբար գրում է նրա և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սերտ կապերի մասին։
հրազդան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/18/82249386_34:0:497:347_1920x0_80_0_0_3e529dd8e1162407c323ccde62ffaf51.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նարեկ նալբանդյան, հրազդան, ցեմենտ, գործարան
հայաստան, նարեկ նալբանդյան, հրազդան, ցեմենտ, գործարան
Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Հրազդանի ցեմենտի գործարանը
11:16 03.09.2026 (Թարմացված է: 11:41 03.09.2026) Նարեկ Նալբանյանը խոստանում է լայնածավալ ներդրումներ իրականացնել գործարանում։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Տարիներ շարունակ չգործող «Հրազդան ցեմենտի գործարանը» ձեռք է բերել գործարար Նարեկ Նալբանդյանը։ Լուրը հրապարակվել է նրան պատկանող «Eighty Eight» հյուրանոցային համալիրի
ֆեյսբուքյան էջում։
«Գործարանի համար սկսվում է զարգացման նոր փուլ։ Հնարավորինս սեղմ ժամկետներում նախատեսվում է մեկնարկել լայնածավալ ներդրումային ծրագիր։ Ծրագրի շրջանակում կվերազինվեն գործարանի սարքավորումները, կվերականգնվի արտադրական ներուժը և կստեղծվեն նոր աշխատատեղեր»,– նշված է հայտարարությունում։
Այս ձեռնարկությունը Հայաստանում ցեմենտի 2 խոշոր գործարաններից մեկն է։ Վերջին 20 տարիներին գործարանը մի քանի տարբեր սեփականատերեր է ունեցել։ 2001 թվականին այն սեփականաշնորհել է «Միկա Արմենիա» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը և վերանվանել «Միկա–Ցեմենտ» ՓԲԸ: 2016 թվականին կուտակված պարտքերի պատճառով ձեռնարկությունը փոխանցվել է ՎՏԲ-Հայաստան բանկին, որը դարձել է գործարանի լիիրավ սեփականատեր: 2017 թվականի վերջին գործարանը ձեռք է բերել «Հրազդան ցեմենտ Քորփորեյշն» ընկերությունը: 2022 թվականին սկսվել է սնանկության գործընթացը։
Նշենք , որ գործարար Նարեկ Նալբանդյանին են պատկանում «Նալբանդյան» օղիները, Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը, Սևանի «Հայրապետ» հյուրանոցային համալիրը, Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախկին առանձնատունը Հաղթանակի զբոսայգու հարևանությամբ, Մեղրաձորի ոսկի-բազմամետաղների հանքավայրը շահագործող «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի բաժնետոմսերի մի մասը, Նոր Հաճնի «Շողակն» ադամանդի գործարանը, «Շիրակ» թռչնաֆաբրիկան, ալրաղացներ Մասիս և Արտաշատ քաղաքներում, տրանսպորտային ընկերություններ, անասնակերերի ու ալյուրի արտադրությամբ զբաղվող «Նալբանդյան ալյուր» ընկերությունը, «Գյումրի հավկիթ» և «Նոր Լուսակերտ հավկիթ» ընկերությունները, «Ծիրան», «Օազիս» և «Էյթի Էյթ» (88) սուպերմարկետների ցանցերը, ավտոպարկ՝ ավելի քան 200 բեռնափոխադրող մեքենայով, «AquaYan» խմելու ջրի գործարանը և այլն։
Մամուլը պարբերաբար գրում է նրա և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սերտ կապերի մասին։