https://arm.sputniknews.ru/20261026/veraqnnich-datarann-ardaracman-vorvoshum-e-kajacrel-mamikvon-aslanjani-nkatmamb-108554938.html
Վերաքննիչ դատարանն արդարացման որոշում է կայացրել Մամիկոն Ասլանյանի նկատմամբ
Վերաքննիչ դատարանն արդարացման որոշում է կայացրել Մամիկոն Ասլանյանի նկատմամբ
Sputnik Արմենիա
Դատարանի որոշումը ստանալուց հետո Ասլանյանի փաստաբանական թիմը կորոշի իրենց հետագա գործողությունները։ 26.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-26T18:03+0400
2026-10-26T18:03+0400
2026-10-26T18:22+0400
հայաստան
մամիկոն ասլանյան
դատարան
հակակոռուպցիոն դատարան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/02/105325031_0:0:1600:901_1920x0_80_0_0_d73da373dc1a926851642f56798349e4.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Վերաքննիչ դատարանն արդարացման որոշում է կայացրել Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանի նկատմամբ։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում։Ասլանյանն ընդգծել է, որ իրարամերժ զգացողություններ ունի, որովհետև 5 տարի տևած դատական քաշքշուկները, նրա խոսքով, վերջապես ունեցան արդարացի եզրահանգում։ «Ամեն դեպքում սպասենք դատարանի որոշմանը` մեր հետագա գործողությունները հասկանալու համար»,– ասել է ԱԺ պատգամավորը։Հիշեցնենք՝ 2021 թ. դեկտեմբերի 5-ին Վանաձորում ՏԻՄ ընտրություններում առավելագույն քվեներ ստացավ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դեկտեմբերի 17-ին պետք է տեղի ունենար ընտրված ավագանու անդրանիկ նիստը, և համայնքի ղեկավար ընտրվեր, բայց դրանից մեկ օր առաջ Վանաձորի նախկին համայնքապետ, «Մամիկոն Ասլանյան» դաշինքի 1–ին համար Մամիկոն Ասլանյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց։ Նա ազատ արձակվեց 2024 թվականի հուլիսին։Մամիկոն Ասլանյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, 2016-ից 2021 թվականների ընթացքում զբաղեցնելով Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ կատարել է պաշտոնեական կեղծիք, ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչն էական վնաս է պատճառել համայնքի օրինական շահերին:ՀՀ հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հունվարին նրան մեղավոր ճանաչեց և 3 տարով զրկեց պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/02/105325031_98:0:1521:1067_1920x0_80_0_0_d710bc2b952761289376452395a1bfd0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մամիկոն ասլանյան, դատարան, հակակոռուպցիոն դատարան
հայաստան, մամիկոն ասլանյան, դատարան, հակակոռուպցիոն դատարան
Վերաքննիչ դատարանն արդարացման որոշում է կայացրել Մամիկոն Ասլանյանի նկատմամբ
18:03 26.10.2026 (Թարմացված է: 18:22 26.10.2026) Դատարանի որոշումը ստանալուց հետո Ասլանյանի փաստաբանական թիմը կորոշի իրենց հետագա գործողությունները։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Վերաքննիչ դատարանն արդարացման որոշում է կայացրել Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանի նկատմամբ։ Նա այդ մասին հայտնել է
ֆեյսբուքյան էջում։
«Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը րոպեներ առաջ անմեղ ճանաչեց ինձ մի հոդվածով, որով երկու տարի յոթ ամիս պահել էին կալանքի տակ, և արդարացրեց։ Իսկ հողի հետ կապված դրվագներով կիրառվեց վաղեմության ժամկետ, և գործը կարճեց»,– նշել է նա։
Ասլանյանն ընդգծել է, որ իրարամերժ զգացողություններ ունի, որովհետև 5 տարի տևած դատական քաշքշուկները, նրա խոսքով, վերջապես ունեցան արդարացի եզրահանգում։
«Ամեն դեպքում սպասենք դատարանի որոշմանը` մեր հետագա գործողությունները հասկանալու համար»,– ասել է ԱԺ պատգամավորը։
Հիշեցնենք՝ 2021 թ. դեկտեմբերի 5-ին Վանաձորում ՏԻՄ ընտրություններում առավելագույն քվեներ ստացավ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դեկտեմբերի 17-ին պետք է տեղի ունենար ընտրված ավագանու անդրանիկ նիստը, և համայնքի ղեկավար ընտրվեր, բայց դրանից մեկ օր առաջ Վանաձորի նախկին համայնքապետ, «Մամիկոն Ասլանյան» դաշինքի 1–ին համար Մամիկոն Ասլանյանը
ձերբակալվեց, ապա կալանավորվեց։ Նա
ազատ արձակվեց 2024 թվականի հուլիսին։
Մամիկոն Ասլանյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, 2016-ից 2021 թվականների ընթացքում զբաղեցնելով Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ կատարել է պաշտոնեական կեղծիք, ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչն էական վնաս է պատճառել համայնքի օրինական շահերին:
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հունվարին նրան
մեղավոր ճանաչեց և 3 տարով զրկեց պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից։