https://arm.sputniknews.ru/20250129/hakakvorupcivon-datarany-meghavvor-tshanachec-vanadzvori-nakhkin-qaghaqapetin-85233543.html
Հակակոռուպցիոն դատարանը մեղավոր ճանաչեց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին
Հակակոռուպցիոն դատարանը մեղավոր ճանաչեց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին
Sputnik Արմենիա
Նա ազատազրկված կմնա ևս 1 տարի, 9 ամիս։ 29.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-29T13:31+0400
2025-01-29T13:31+0400
2025-01-29T13:48+0400
հայաստան
մամիկոն ասլանյան
հակակոռուպցիոն դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/0b/80498928_0:84:1600:984_1920x0_80_0_0_27b46865155b21b5a14daadb49b9c8c5.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մեղավոր է ճանաչվել և ազատազրկվել 4 տարի 4 ամիս ժամկետով։ Որոշումն ընդունվեց այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանում։Հաշվի առնելով Ասլանյանի՝ կալանքի տակ անցկացրած ժամկետը, դատարանը նրան դատապարտել է 1 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման։ Նրա նկատմամբ նաև նշանակվել է 500 հազար դրամի տուգանք։Բացի այդ, Ասլանյանը 3 տարի ժամկետով զրկվել է պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից։Նիստից հետո ճեպազրույցի ժամանակ Վանաձորի նախկին քաղաքապետը նշեց, որ որոշումը բողոքարկելու են։Նրա խոսքով` ակնհայտ էր, որ դատավորը կաշկանդվածություն ունի, քանի որ նա հուզական լարված վիճակում էր։Հիշեցնենք՝ 2021 թ. դեկտեմբերի 5-ին Վանաձորում ՏԻՄ ընտրություններում առավելագույն ձայներ էր ստացել «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դեկտեմբերի 17-ին պետք է տեղի ունենար ընտրված ավագանու անդրանիկ նիստն ու համայնքի ղեկավարի ընտրությունը, բայց դրանից մեկ օր առաջ Վանաձորի նախկին համայնքապետ, «Մամիկոն Ասլանյան» դաշինքի 1–ին համար Մամիկոն Ասլանյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց։Նա մեղադրվում է իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։Մամիկոն Ասլանյանը 2,7 տարվա կալանքից հետո գրավի դիմաց ազատ արձակվեց 2024 թվականի հուլիսի 16-ին։2022 թ. մայիսի 13–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակեց Արկադի Փելեշյանին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/0b/80498928_89:0:1512:1067_1920x0_80_0_0_c886b464bb339bd23f88474c9cfc68c5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մամիկոն ասլանյան, հակակոռուպցիոն դատարան
հայաստան, մամիկոն ասլանյան, հակակոռուպցիոն դատարան
Հակակոռուպցիոն դատարանը մեղավոր ճանաչեց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին
13:31 29.01.2025 (Թարմացված է: 13:48 29.01.2025) Նա ազատազրկված կմնա ևս 1 տարի, 9 ամիս։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մեղավոր է ճանաչվել և ազատազրկվել 4 տարի 4 ամիս ժամկետով։ Որոշումն ընդունվեց այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանում։
Հաշվի առնելով Ասլանյանի՝ կալանքի տակ անցկացրած ժամկետը, դատարանը նրան դատապարտել է 1 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման։ Նրա նկատմամբ նաև նշանակվել է 500 հազար դրամի տուգանք։
Բացի այդ, Ասլանյանը 3 տարի ժամկետով զրկվել է պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից։
Նիստից հետո ճեպազրույցի ժամանակ Վանաձորի նախկին քաղաքապետը նշեց, որ որոշումը բողոքարկելու են։
«Քանի դեռ ներհայաստանյան դատական ատյանները չեն սպառվել, պետք է բողոքարկենք։ Հաճախ խղճահարություն ու նողկանք է առաջանում մարդու մոտ այս պրոցեսներին հետևելիս»,– ընդգծեց Ասլանյանը։
Նրա խոսքով` ակնհայտ էր, որ դատավորը կաշկանդվածություն ունի, քանի որ նա հուզական լարված վիճակում էր։
Հիշեցնենք՝ 2021 թ. դեկտեմբերի 5-ին Վանաձորում ՏԻՄ ընտրություններում առավելագույն ձայներ էր ստացել «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դեկտեմբերի 17-ին պետք է տեղի ունենար ընտրված ավագանու անդրանիկ նիստն ու համայնքի ղեկավարի ընտրությունը, բայց դրանից մեկ օր առաջ Վանաձորի նախկին համայնքապետ, «Մամիկոն Ասլանյան» դաշինքի 1–ին համար Մամիկոն Ասլանյանը
ձերբակալվեց, ապա կալանավորվեց։
Նա մեղադրվում է իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։
Մամիկոն Ասլանյանը 2,7 տարվա կալանքից հետո գրավի դիմաց
ազատ արձակվեց 2024 թվականի հուլիսի 16-ին։
2022 թ. մայիսի 13–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձոր համայնքի ղեկավարի
պաշտոնակատար նշանակեց Արկադի Փելեշյանին: