00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
5 ր
Ուղիղ եթեր
09:31
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:33
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Ապրելու երկիրը» մասնակցած բոլոր համայնքներում հաղթահարել է անցողիկ շեմը. Թանդիլյան

© Sputnik / Aram Nersesyan«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2026
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ըստ Մանե Թանդիլյանի` ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ բռնաճնշումները, ապօրինի ձերբակալությունները ստեղծել էին ծայրահեղ անհավասար պայմաններ ընտրություններին մասնակից ուժերի համար։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը մասնակցած բոլոր 6 համայնքներում հաղթահարել է անցողիկ շեմը և ներկայացված կլինի ավագանու կազմերում։ Ամենաշատ ձայները ստացել է ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում (18,82%), իսկ ամենաքիչը` ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում (4.81%)։ Այս մասին հայտնել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։
Արձանագրվել են հետևյալ արդյունքները.
• Մեղրի- 18,82%
• Դիլիջան-16,24%
• Արթիկ- 8,84%
• Ջերմուկ- 7,20%
• Գորիս- 6,41% («Ապրելու քվե» դաշինք)
• Մարտունի-4,81%
«Համայնքներում մեծ մասում «Ապրելու երկիրը» զգալիորեն գերազանցել է նախորդ ընտրություններում արձանագրված արդյունքները։ Թեև բուն քվեարկության գործընթացն անցավ ոչ լայնածավալ խախտումներով, սակայն ինչպես մեր թիմակիցների, այնպես էլ ընդդիմադիր այլ թեկնածուների նկատմամբ բռնաճնշումները, ապօրինի ձերբակալությունները, վարչական ռեսուրսի համատարած կիրառումը, այդ թվում՝ ընտրողների նկատմամբ ճնշումները ստեղծեցին ծայրահեղ անհավասար պայմաններ ընտրություններին մասնակից ուժերի համար»,– գրել է Թանդիլյանը։
Նա նշել է, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ամենևին չեն արտահայտում քաղաքացիների իրական քաղաքական նախապատվությունները, և այս ընտրությունները ևս մեկ քայլ նահանջ են ժողովրդավարության սկզբունքներից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25–ին ՏԻՄ ընտրություններ կայացան ՀՀ 21 համայնքում։
ՏԻՄ ընտրությունների ընթացքում 54 ահազանգ է ստացվել ՆԳՆ–ում. քանի՞սն են դարձել հաղորդում
Լրահոս
0