00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
12 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
6 ր
Ուղիղ եթեր
09:44
15 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ինչպե՞ս անել, որ բռնապետության տպավորություն չլինի. Փաշինյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին

Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետն անդրադարձել է ՏԻՄ ընտրություննների արդյունքներին։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում նոր պետականակենտրոն ընդդիմության ձևավորման անհրաժեշտություն է տեսնում։
Այդ մասին նա ասել է ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում՝ անդրադառնալով հոկտեմբերի 25-ին ՀՀ ՏԻՄ ընտրություններին. նախնական տվյալներով՝ մեծ մասում հաղթանակ է տարել ՔՊ-ն կամ ՔՊ-ի հետ դաշինք կազմած ուժերը։
«Ես ուզում եմ անկեղծ և ուղիղ ասել՝ որպես 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնած մարդ, ամենևին էլ երջանիկ չեմ, որ մենք մի շարք համայնքներում ստացել ենք 90+, 80+ կամ 70+ ձայներ, որովհետև, ինչքան էլ առաջին հայացքից հաճելի է թվում, այս տոկոսները որոշակի ասոցիացիաներ են առաջացնում»,- ասել է Փաշինյանը։
Նա եզրակացրել է՝ Հայաստանը պետք է ունենա նոր ու պետականակենտրոն ընդդիմություն։
«Հիմա մենք մի խնդիր երեկվա ընտրություններով լուծել ենք, առաջ է եկել 3 նոր խնդիր։ Առաջինը՝ ինչպե՞ս անել, որ ընտրությունների արդյունքներն ավտորիտարիզմի և բռնապետության տպավորություն չթողնեն։
Երկրորդը՝ ինչպե՞ս անել, որ բարձր վստահություն ստացած համայնքներում գործի հանրային վերահսկողության օբյեկտիվ մեխանիզմ։

Երրորդը՝ ինչպես անել, որ Հայաստանում ձևավորվի պետականակենտրոն, երիտասարդ, ինտելեկտուալ, օբյեկտիվ, ազնիվ և միայն սեփական ընտրողների և քաղաքացիների կողմից կառավարվող և ուղղորդվող ընդդիմություն։ Սրանց հարցեր են, որոնց շուրջ պետք է մտածենք»,- եզրափակել է Փաշինյանը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 25-ին ՀՀ 21 համանքներում ՏԻՄ ընտրություններ էին։ Դրանց նախորդել էին ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների համատարած ձերբակալությունները։
Այսպես՝ հոկտեմբերի 21-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի գրասենյակում անցկացված խուզարկությունների արդյունքում 14 անձ է ձերբակալվել։ Հաջորդ օրը ՀՀ հակակոռոպցիոն կոմիտեն հայտնեց, որ նրանցից 10-ի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը։ Կալանավորվածների թվում է Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Հոկտեմբերի 23-ին Ստեփանավան համայնքում ևս 10 անձ ձերբակալվեց «Ուժեղ Հայաստանից» ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ հակակոուպցիոն կոմիտեից։
Հոկտեմբերի 24-ին Արթիկում բերման են ենթարկել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներին, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե է տեղափոխվել նաև «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը։ Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը, համայնքապետի տեղակալ Վարդան Ավագյանը և ավագանու անդամի մի քանի թեկնածուներ։
Հավելենք՝ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարարությունում ստացվել է 54 ահազանգ, հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Դրանցից 10-ը դարձել է հաղորդում։
«Ականատես» դիտորդական առաքելությունն էլ հայտնել է, որ հոկտեմբերի 25-ի ժամը 20-ի դրությամբ առաքելության 43 շրջիկ դիտորդական խմբերն այցելել են 407 ընտրատեղամաս։ Hախնական ամփոփմամբ՝ 137 ընտրատեղամասում արձանագրվել է 217 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների դեպք։
Արձանագրված հիմնական խնդիրներն են՝ ընտրատեղամասերի մատչելիություն, կուտակումներ և հնարավոր վերահսկողություն, քվեարկության գաղտնիություն, ընտանեկան քվեարկություն ու այլն։
Լրահոս
0