https://arm.sputniknews.ru/20261026/inchu-e-artenii-dprvoci-patic-apamvontazhvel-zvoravar-andraniki-khtshankary-parzabanum-108541500.html
Ինչո՞ւ է Արտենիի դպրոցի պատից ապամոնտաժվել զորավար Անդրանիկի խճանկարը. պարզաբանում
Ինչո՞ւ է Արտենիի դպրոցի պատից ապամոնտաժվել զորավար Անդրանիկի խճանկարը. պարզաբանում
Sputnik Արմենիա
Դպրոցից հայտնել են, որ շենքի կոնստրուկցիայի առանձնահատկությունների և նկարի բետոնե հատվածի անհամապատասխանության հետևանքով առաջացել էին անվտանգության խնդիրներ... 26.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-26T11:56+0400
2026-10-26T11:56+0400
2026-10-26T12:59+0400
զորավար անդրանիկ
արձան
դպրոց
թալին
արագածոտնի մարզ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1a/108543207_0:160:719:564_1920x0_80_0_0_3ad188fd95dbd576be6c6c348c191e52.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արտենի բնակավայրի թիվ 1 դպրոցի ճակատային հատվածից Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով։ Այս մասին հայտարարություն է տարածել Արտենիի միջնակարգ դպրոցը։Ավելի վաղ shamshyan.com–ը գրել էր, որ դպրոցի ճակատային հատվածից ապամոնտաժվել է զորավար Անդրանիկի նկարը։ Նշվում էր, որ գյուղացիները մի քանի օր հերթապահություն են իրականացրել դպրոցի մոտ, որպեսզի թույլ չտան հեռացնել նկարը, սակայն հոկտեմբերի 23-ին խճանկարն ապամոնտաժվել է հատուկ տեխնիկայի միջոցով։Շեշտվում է, որ հետագայում այդ տարածքի բարեկարգման ավարտից հետո պատկերը կտեղադրվի հանրության համար տեսանելի հատվածում։Նշենք, որ ավելի վաղ հանրային մեծ վրդովմունք էր առաջացրել Երևանի տարբեր հատվածներում շենքերի պատերից, գետնանցումներից Արցախյան պատերազմների հերոսների նկարների հեռացումը։ «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջվել էր նաև 44-օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի գրաֆիտե պատկերը։Հիշեցնենք, որ այն ժամանակ, երբ դեռ միայն գետնանցումների պատերից էին նկարները հեռացվում, Sputnik Արմենիան դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ պարզաբանում ստանալու համար։ Քաղաքապետի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ նկարները ջնջում են գետնանցումների բարեկարգման ծրագրի շրջանակում, մինչդեռ զոհված զինծառայողների հարազատները վստահ են, որ Ադրբեջանի իշխանություններին հաճոյանալու, նրանց շահերը սպասարկելու հերթական քայլն է։
թալին
արագածոտնի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1a/108543207_0:92:719:631_1920x0_80_0_0_d6e3cae2305a0e9e392d6e2075bdf8b7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զորավար անդրանիկ, արձան, դպրոց, թալին, արագածոտնի մարզ
զորավար անդրանիկ, արձան, դպրոց, թալին, արագածոտնի մարզ
Ինչո՞ւ է Արտենիի դպրոցի պատից ապամոնտաժվել զորավար Անդրանիկի խճանկարը. պարզաբանում
11:56 26.10.2026 (Թարմացված է: 12:59 26.10.2026) Դպրոցից հայտնել են, որ շենքի կոնստրուկցիայի առանձնահատկությունների և նկարի բետոնե հատվածի անհամապատասխանության հետևանքով առաջացել էին անվտանգության խնդիրներ, սակայն խոստանում են, որ զորավար Անդրանիկի խճանկարը աննկատ տեղում չի մնա։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արտենի բնակավայրի թիվ 1 դպրոցի ճակատային հատվածից Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով։ Այս մասին հայտարարություն է տարածել
Արտենիի միջնակարգ դպրոցը։
Ավելի վաղ
shamshyan.com–ը գրել էր, որ դպրոցի ճակատային հատվածից ապամոնտաժվել է զորավար Անդրանիկի նկարը։ Նշվում էր, որ գյուղացիները մի քանի օր հերթապահություն են իրականացրել դպրոցի մոտ, որպեսզի թույլ չտան հեռացնել նկարը, սակայն հոկտեմբերի 23-ին խճանկարն ապամոնտաժվել է հատուկ տեխնիկայի միջոցով։
«Դպրոցի շենքի կոնստրուկցիայի առանձնահատկությունների և նկարի բետոնե հատվածի անհամապատասխանության հետևանքով առաջացել էին անվտանգության խնդիրներ։ Հնարավոր ռիսկերից խուսափելու և երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով, վարչական շրջանի հետ համագործակցությամբ, որոշում է կայացվել նկարը տեղափոխել Անդրանիկ Օզանյանի անվան փողոցում գտնվող մշակույթի տան բակ, որտեղ էլ այս պահին կառուցվում է նահատակված զինվորների հուշարձան»,–հայտնում է դպրոցը։
Շեշտվում է, որ հետագայում այդ տարածքի բարեկարգման ավարտից հետո պատկերը կտեղադրվի հանրության համար տեսանելի հատվածում։
Նշենք, որ ավելի վաղ հանրային մեծ վրդովմունք էր առաջացրել Երևանի տարբեր հատվածներում շենքերի պատերից, գետնանցումներից Արցախյան պատերազմների հերոսների նկարների հեռացումը։ «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջվել էր նաև 44-օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի գրաֆիտե պատկերը։
Հիշեցնենք, որ այն ժամանակ, երբ դեռ միայն գետնանցումների պատերից էին նկարները հեռացվում, Sputnik Արմենիան դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ պարզաբանում ստանալու համար։ Քաղաքապետի մամուլի ծառայությունից
հայտնել էին, որ նկարները ջնջում են գետնանցումների բարեկարգման ծրագրի շրջանակում, մինչդեռ զոհված զինծառայողների հարազատները վստահ են, որ Ադրբեջանի իշխանություններին հաճոյանալու, նրանց շահերը սպասարկելու հերթական քայլն է։