00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ինչո՞ւ են Երևանի գետնանցումներից ջնջում հերոսների նկարները. մեկնաբանությունները տարբեր են

Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի զրուցակիցները միակարծիք են` քաղաքային իշխանությունները բարենորոգման անվան տակ Երևանի սրտից ջնջում են Արցախի մասին հերթական հիշեցումը։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Երևանի քաղաքային իշխանությունների նախաձեռնությամբ Երևանի Կենտրոն վարչական շրջանի գետնանցումներից հեռացնում են 44–օրյա պատերազմի հերոսների դիմանկարները։ Երևույթը մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցերում և բազմաթիվ քննարկումների ու քննադատությունների տեղիք տվել։
Հասկանալու համար, թե որն է եղել քաղաքային իշխանությունների նման նախաձեռնության պատճառը, Sputnik Արմենիան դիմեց Երևանի քաղաքապետարան։ Քաղաքապետի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ նկարները ջնջում են գետնանցումների բարեկարգման ծրագրի շրջանակում։
«Այդ աշխատանքները կատարում է Կենտրոն վարչական շրջանը` գետնանցումների բարեկարգման ծրագրի շրջանակում։ Այդտեղ որևէ միտում չկա, ու էնպես չէ, որ առաջնահերթ դա են մաքրել, մյուս բաները թողել են։ Այսուհետ գրաֆիտիների, որմնանկարների պարագայում պետք է լինեն համապատասխան թույլտվություններ։ Այն ժամանակ, երբ այդ որմնանկարներն արվել են, չեն ունեցել թույլտվություններ»,–ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Արտյոմ Կարապետյանը։
Նա հավելեց, որ բարեկարգման ծրագիրը վերաբերվում է միայն գետնանցումներին և չի տարածվում շենքերի պատերին արված որմնանկարների վրա։
Քաղաքապետարանի բացատրությունը, թե այդ ամենը կատարվում է բարեկարգման ծրագրի շրջանակում, զոհված զինծառայողների հարազատներին չի գոհացնում, նրանք վստահ են, որ նման քայլերն այլ հեռահար նպատակներ ունեն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց 44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Հայկազ Մկրտչյանի քույրը` Արևիկ Մկրտչյանը։
Նշենք, որ Հայկազ Մկրտչյանին նվիրված որմնանկարը, որը գտնվում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ստորգետնյա անցումում, օրերս հեռացվել է։ Հեռացվել են նաև Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի և այլ հերոսների դիմանկարները։

«Ինձ թվում է` Հայաստանում չկա մեկը, ով հավատա քաղաքապետարանի տրված բացատրություններին, իբրև այդ ամենը բարեկարգման աշխատանքներ են, որովհետև բոլորս էլ հասկանում ենք, որ իրենք այդ դիմանկարներն ուզում են ջնջել, որ ապագա սերունդները չտեսնեն, ու ոչ մեկ չհիշի անցյալը, չիմանա ինչ հերոսներ ենք ունեցել, որ նրանք Արցախի համար են կռվել, որ Արցախ ենք ունեցել։ Ես այսօր էլի գնացել էի այդ գետնանցում, նայում էի, ուզում էի տեսնել կողքի պատերի իրավիճակը։ Միայն տեսա անշնորհք բառեր, կիսապատռված գովազդային ինչ–որ թղթեր, անհասկանալի տելեգրամյան ալիքներ, որոնք վստահաբար թմրանյութ են վաճառում։ Ամեն ինչ կար, բայց եղբորս նկարը չկար»,–ասաց Արևիկ Մկրտչյանը։

Նրա խոսքով` զոհված զինծառայողների հարազատները շատ լավ գիտակցում են, որ սա էլ Ադրբեջանի իշխանություններին հաճոյանալու, նրանց շահերը սպասարկելու հերթական քայլն է։ Ասում է` նման «բարենորոգման ծրագիրն» իրենց համար անակնկալ չէր, որոշ ժամանակ առաջ էլի էին նման դեպքեր եղել, բայց հասարակության բարձրացրած աղմուկը կանգնեցրել էր այդ գործընթացը։
© Photo : Social mediaՀայկազ Մկրտչյանի նկարը Երևանի գետնանցումում
Граффити с изображением погибшего в 44-дневной войне солдата Айказа Мкртчяна удалили со стены - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2026
Հայկազ Մկրտչյանի նկարը Երևանի գետնանցումում
Հոգեբան Կարինե Նալչաջյանն էլ համարում է, որ քաղաքային իշխանություններն այս քայլով հերթական ծանր հոգեբանական հարվածն են հասցնում զոհված զինծառայողների հարազատներին, որոնք առանց այն էլ դժոխքի ճանապարհով են անցել և անցնում։
«Մարդիկ, որոնք զգացել են հարազատի, զավակի կորուստը, կրկին նույն ապրումները, նույն կորստի ցավն են ունենում։ Այդ դիմանկարների առկայությունը, դրանց պահպանումը հարգանքի դրսևորում է, այդ ցավն ապրող մարդկանց կյանքին կապող, մխիթարող շատ կարևոր տարր։ Ստացվում է` այսօր մարդկանց զրկում են իրենց մխիթարող միակ էլեմենտներից»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Նալչաջյանը։
Հոգեբանը վստահ է, որ նման երևույթներն ու որոշումներն ուղղակի հնարավոր չէ չքաղաքականացնել, քանի որ դրանց դրդապատճառները հայտնի են բոլորին։
Ըստ Նալչաջյանը` այժմ իշխանության քաղաքականության հիմնական թիրախներից մեկը հայ ժողովրդի արժեքների ոչնչացումն է, և այդ արժեքների մեջ ամենակարևորը, որը նաև սերունդների համար դաստիարակչական նշանակություն ունի, հայրենիքի համար կյանքը տված հերոսների նկատմամբ խորին հարգանքն է։
© Photo : Social mediaՌոբերտ Աբաջյանի նկարը Երևանի գետնանցումում
Граффити с изображением героя Апрельской войны Роберта Абаджяна - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2026
Ռոբերտ Աբաջյանի նկարը Երևանի գետնանցումում
«Արցախի մասին հիշեցնող ցանկացած բան այսօր դարձել է տաբու։ Բնականաբար, հերոսների նկարներն ամեն անգամ տեսնելը, մարդկանց ուղեղներում ասոցիացիաներ է առաջացնելու՝ Արցախի, Արցախյան պատերազմի, հայրենիքի, հայրենիքի պաշտպանության, հերոսների հետ։ Նպատակ կա ջնջել ամեն ինչ, ինչ կապված է Արցախի հետ»,–ասաց Նալչաջյանը։
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցն էլ վստահ է, որ եթե հերոսների նկարները ջնջելու պատճառը բարեկարգումն է, ապա նույն այդ բարեկարգումը հնարավոր էր կատարել ոչ միայն պահպանելով, այլ էլ ավելի նկատելի դարձնելով հերոսների լուսանկարները։
Նրա խոսքով` ուղղակի իշխանությունը խնդիր է դրել հասարակության աչքից հեռացնել հերոսներին, քանի որ նրանք են Արցախի մասին հիշեցնում։

«Եթե քայլում ես Երևանի փողոցներով կամ մեքենա ես վարում, ակամայից տեսնում ես այդ տղաներին, ու իրենք անընդհատ հիշեցնում իրենց սխրանքները, իսկ դա իրենով Արցախի մասին հերթական հիշեցումն է։ Մենք զգում ենք կապը էդ տղաների հետ, ու երբ իշխանությունները ջնջում են այդ նկարները, իրենք այդ կապն են ջնջում։ Հիշողությունը ջնջելու գործընթացը կա ամենուր` սկսած դպրոցական դասագրքերից. անգամ պատերազմում են Արցախի դրոշի դեմ»,–ասաց Սահակյանցը։

Նա զարմանքով ընդգծեց, որ այսօր նույն նկարիչները, այդ որմնանկարների հեղինակներն իրենց բողոքի ձայնը չեն բարձրացնում, որը ևս մեծ արձագանք կստանար հասարակության շրջանում և զսպող օղակ կլիներ իշխանությունների համար։
Երևանում կատաղի մարտեր են Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ ՀԵՄ հայտարարությունը
Լրահոս
0