https://arm.sputniknews.ru/20261023/sedrak-qvocharjani-kalanqi-zhamkety-erkaradzgvec-2-amsvov-108434841.html
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով
Sputnik Արմենիա
Դատախազի ներկայացրած միջնորդության համաձայն` Սեդրակ Քոչարյանն ազատության մեջ կարող է խոչընդոտել գործի քննությունը։ 23.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-23T10:09+0400
2026-10-23T10:09+0400
2026-10-23T10:35+0400
հայաստան
սեդրակ քոչարյան
դատարան
կալանք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1866/05/18660550_0:75:1459:896_1920x0_80_0_0_fe90f5af957d5b9dcf45a697defa34c6.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու` Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 2 ամսով։Նման որոշում կայացրեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանը՝ Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ։ Սեդրակ Քոչարյանի գործով դատախազի ներկայացրած միջնորդության համաձայն` նա ազատության մեջ կարող է խոչընդոտել գործի քննությունը։Նա անդրադարձավ կալանքի երկարաձգման հիմքերին՝ ընդգծելով, որ դատական նիստերին պաշտպանական կողմն է ներկայացնում հիմքեր, թե ինչու չպետք է որևէ խափանման միջոց կիրառվի: Կուրեղյանի խոսքով՝ իրականում քննիչի պարտականությունն է հիմնավորել խափանման միջոցի կիրառումը: Իրավական առումով՝ ըստ փաստաբանի, պաշտպանական կողմի ներկայացրած հիմքերն ամուր են, այլ հարց է, որ դրանք հաշվի չեն առնվում:Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը տեղափոխվեց բուժկենտրոն։Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց, օգոստոսի 27-ին դատարանը 2-ամսյա կալանքի որոշում կայացրեց նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Կալանքի միջնորդության քննությունը շարունակվեց առանց 2-րդ նախագահի, քանի որ նրան տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ամսի 27-ին նա տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։Սեդրակ Քոչարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն օժանդակելու մեջ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1866/05/18660550_82:0:1378:972_1920x0_80_0_0_662744b9fc7fc52c69a45910df09617b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սեդրակ քոչարյան, դատարան, կալանք
հայաստան, սեդրակ քոչարյան, դատարան, կալանք
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով
10:09 23.10.2026 (Թարմացված է: 10:35 23.10.2026) Դատախազի ներկայացրած միջնորդության համաձայն` Սեդրակ Քոչարյանն ազատության մեջ կարող է խոչընդոտել գործի քննությունը։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու` Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 2 ամսով։
Նման որոշում կայացրեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանը՝ Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ։ Սեդրակ Քոչարյանի գործով դատախազի ներկայացրած միջնորդության համաձայն` նա ազատության մեջ կարող է խոչընդոտել գործի քննությունը։
«Այս փուլում այլ բան սպասելը դժվար էր՝ հաշվի առնելով դատական համակարգի վրա ընդհանուր ճնշումը: Դատական ակտը ստանալուց հետո կբողոքարկենք: Խոստացել են, որ շուտ կտրամադրեն, մենք էլ կփորձենք վերաքննիչ կարգով արդյունքի հասնել»,-դատարանի շենքի մոտ նշեց փաստաբան Հակոբ Կուրեղյանը:
Նա անդրադարձավ կալանքի երկարաձգման հիմքերին՝ ընդգծելով, որ դատական նիստերին պաշտպանական կողմն է ներկայացնում հիմքեր, թե ինչու չպետք է որևէ խափանման միջոց կիրառվի: Կուրեղյանի խոսքով՝ իրականում քննիչի պարտականությունն է հիմնավորել խափանման միջոցի կիրառումը:
Իրավական առումով՝ ըստ փաստաբանի, պաշտպանական կողմի ներկայացրած հիմքերն ամուր են, այլ հարց է, որ դրանք հաշվի չեն առնվում:
Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին
հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները
ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև
հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը
տեղափոխվեց բուժկենտրոն։
Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։
Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը
2 ամսով կալանավորվեց, օգոստոսի 27-ին դատարանը 2-ամսյա կալանքի որոշում կայացրեց նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Կալանքի միջնորդության քննությունը շարունակվեց առանց 2-րդ նախագահի, քանի որ
նրան տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ամսի 27-ին նա
տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։
Սեդրակ Քոչարյանը
մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն օժանդակելու մեջ: