00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:37
1 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
17 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Կարծում եմ՝ շուտով ամեն ինչ կլուծվի». ԵՏՀ նախարարը՝ Հայաստանի բողոքի մասին

© SputnikԱլեքսանդր Սուբոտին
Ալեքսանդր Սուբոտին - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2026
Բաժանորդագրվել
Երևանի հայտը կդիտարկվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների մասնագետների ներգրավմամբ։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացված բողոքի հարցը մոտ ապագայում կլուծվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԵՏՀ տեխնիկական կարգավորման հարցերի նախարար Ալեքսանդր Սուբոտինը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 21-ին հայտնեց, որ ՀՀ կառավարությունը դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիային` Հայաստանի գյուղմթերքի նկատմամբ սահմանափակումները բարիեր (արհեստական պատնեշ) ճանաչելու համար։
«Կարծում եմ՝ մոտ ժամանակներս ամեն ինչ պետք է լուծվի։ Դեռ չի եղել, որ մենք ընդհանուր լեզու չգտնենք և չպայմանավորվենք», - ասաց Սուբոտինը։
Նրա խոսքով՝ Երևանի հայտը կդիտարկվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի մասնագետների ներգրավմամբ:
Սուբոտինը հավելեց, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև նաև բանակցություններ են ընթանում:
«Հիմա ակտիվորեն ընթանում են նաև երկկողմ բանակցություններ։ Մեկն ապացուցում է, որ այդ ամենը ճիշտ է եղել, մյուսն ապացուցում է, որ սխալ էր, ստուգումներ են կատարվում և այլն», - ասաց նա։
ԵՏՀ պաշտոնյան նշեց, որ սահմանափակումների մեխանիզմները մշակվել են վաղուց՝ ի կատարումն ԵԱՏՄ պայմանագրում ամրագրված նպատակի, որով կապահովվի սանիտարահամաճարակային բարեկեցությունը, ինչպես նաև բնակչության անասնաբուժական և բուսասանիտարական անվտանգությունը:
Սուբոտինի խոսքով՝ ԵԱՏՄ երկրների միջև պարբերաբար առաջանում են նմանատիպ իրավիճակներ։ Նա նշեց, որ անբարեխիղճ և անորակ ապրանք արտադրողները պետք է հեռացվեն, և հակառակը՝ շուկայի բարեխիղճ, պարկեշտ մասնակիցները մնան և առևտուր անեն, ինչպես նախկինում, քանի որ ընդհանուր շահերից է բխում նորմալ սննդի և անվտանգ իրերի օգտագործումը:
Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ ԵՏՀ-ն քվեարկություն է անցկացրել և Հայաստանից Ռուսաստան արտահանման սահմանափակումներից մեկը (նախարարը չէր հստակեցրել, թե կոնկրետ որը) «բարիեր» է ճանաչել։
Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ավելի ուշ` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։
Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։
Լրահոս
0