https://arm.sputniknews.ru/20261021/dimel-enq-vor-barier-tshanachven-papvojany-hajkakan-apranqi-sahmanapakumneri-masin-108371918.html
Դիմել ենք, որ բարիեր ճանաչվեն. Պապոյանը` հայկական ապրանքի սահմանափակումների մասին
Դիմել ենք, որ բարիեր ճանաչվեն. Պապոյանը` հայկական ապրանքի սահմանափակումների մասին
Sputnik Արմենիա
Ըստ Պապոյանի` նոյեմբերի 3-ին ԵՏՀ կոլեգիայի նիստ է լինելու, որի ընթացքում շոշափելի արդյունք կարող է լինել։ 21.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-21T12:36+0400
2026-10-21T12:36+0400
2026-10-21T12:49+0400
գևորգ պապոյան
հայաստան
ռուսաստան
գյուղմթերք
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/0b/106724223_0:0:1600:901_1920x0_80_0_0_1cb6029bd8ad19d6942402db6431faf0.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիային` ՌԴ–ից Հայաստանի գյուղմթերքի նկատմամբ սահմանափակումները բարիեր ճանաչելու համար։ Այս մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի հարցին։Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվում էր, թե ինչ պետք է անի հայ գյուղացին, քանի որ այսօր խնդիրների առաջ է կանգնած։Նա նաև նշեց, որ ԵՏՀ կոլոգիայի նիստերից մեկի ընթացքում մի ուղղությամբ արդեն բարիեր ճանաչվել է։ Պապոյանը շեշտեց` նոյեմբերի 3-ին էլ է նիստ լինելու, որի ընթացքում շոշափելի արդյունք կարող է լինել։ Նախարարը նշեց, որ օրինակ հայկական դեղձի վերաբերյալ դրված սահմանափակումն է սխալ եղել, քանի որ սահմանափակումը եղել է մայիսին, իսկ դեղձը հասնում է հուլիս–օգոստոս ամիսներին։ Այս մասին հայկական կողմը նշել է իր հիմնավորումներում։Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ավելի ուշ` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/0b/106724223_0:0:1424:1067_1920x0_80_0_0_3c0557842d5d415d157a71b5dffda100.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գևորգ պապոյան, հայաստան, ռուսաստան, գյուղմթերք, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
գևորգ պապոյան, հայաստան, ռուսաստան, գյուղմթերք, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
Դիմել ենք, որ բարիեր ճանաչվեն. Պապոյանը` հայկական ապրանքի սահմանափակումների մասին
12:36 21.10.2026 (Թարմացված է: 12:49 21.10.2026) Ըստ Պապոյանի` նոյեմբերի 3-ին ԵՏՀ կոլեգիայի նիստ է լինելու, որի ընթացքում շոշափելի արդյունք կարող է լինել։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիային` ՌԴ–ից Հայաստանի գյուղմթերքի նկատմամբ սահմանափակումները բարիեր ճանաչելու համար։ Այս մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի հարցին։
Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվում էր, թե ինչ պետք է անի հայ գյուղացին, քանի որ այսօր խնդիրների առաջ է կանգնած։
«Մենք կարծում ենք, որ այժմ 2 երկրի միջև մաքուր տնտեսական վեճ է, այդպես ենք մեզ դիրքավորել։ Համարում ենք, որ ցանկացած երկու երկրի տնտեսական միության միջև նմանատիպ վեճ կարող է լինել, քանի որ յուրաքանչյուր երկիր փորձում է իր տնտեսական շահերն առավելագույնն առաջ տանել։ Մենք գնացել ենք իրավական ճանապարհով` դիմել ենք ԵՏՀ կոլեգիա, որպեսզի սահմանափակումները ճանաչվեն բարիեր։ Այս գործընթացում ԵԱՏՄ ընթացակարգերը շատ բարդ են։ Բարիեր ճանաչվելու դեպքում` 30 օրվա ընթացքում, երկիրը պարտավոր է սահմանափակումները բացել»,– նշեց Պապոյանը։
Նա նաև նշեց, որ ԵՏՀ կոլոգիայի նիստերից մեկի ընթացքում մի ուղղությամբ արդեն բարիեր ճանաչվել է։ Պապոյանը շեշտեց` նոյեմբերի 3-ին էլ է նիստ լինելու, որի ընթացքում շոշափելի արդյունք կարող է լինել։
Նախարարը նշեց, որ օրինակ հայկական դեղձի վերաբերյալ դրված սահմանափակումն է սխալ եղել, քանի որ սահմանափակումը եղել է մայիսին, իսկ դեղձը հասնում է հուլիս–օգոստոս ամիսներին։ Այս մասին հայկական կողմը նշել է իր հիմնավորումներում։
Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու
ծաղիկները, ավելի ուշ`
միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից
Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։
Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։