00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:37
1 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ի՞նչն է խանգարում հայ–թուրքական սահմանի բացմանը․ Փաշինյանի պատասխանը

© Sputnik«Մարգարա» անցակետ
«Մարգարա» անցակետ - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2026
Բաժանորդագրվել
Արարատ Միրզոյանն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան կողմերը կհասցնեն նոր բանագնացներ նշանակել։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Հայ–թուրքական սահմանը բացելու համար Հայաստանը շարունակում է աշխատել Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Կառավարության նիստից հետո այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողների հարցերին։
Լրագրողներից մեկը հետարքրքվեց, թե ինչու դեռ չի բացվում հայ–թուրքական սահմանը, ինչն է դրան խանգարում, եթե Հայաստան–Թուրքիա հարաբերություններն այդքան զարգացել են։
«Գիտեք, որ Ադրբեջանը որոշակի վերապահումներ ունի այդ հարցի հետ կապված, և այսօր պրոցեսները գտնվում են այդ կետում։ Իհարկե, մենք շարունակում ենք աշխատել և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ, որպեսզի կարողանանք որոշակի լուծումների հասնել»,- պատասխանեց Փաշինյանը։
Փաշինյանը չցանկացավ պատասխանել Sputnik Արմենիայի հարցին, թե Ադրբեջանի և Թուրքիայի միջև նկատվող լարվածությունը ինչպես կարող է ազդել Հայաստանի վրա։
«Ես չեմ կարող և չեմ ուզում մեկնաբանել Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները, որովհետև դա Ադրբեջանի և Թուրքիայի գործն է։ Մենք ունենք մեր հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ և աշխատելու ենք այդ ուղղությամբ»,- ասաց վարչապետը։
Հիշեցնենք` ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 15-ին հայտարարեց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան կողմերը կհասցնեն նոր բանագնացներ նշանակել։
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
2022 թվականի հուլիսին Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանը և սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն այդ պայմանավորվածությունները դեռ կյանքի չեն կոչվել։
2022 թվականի հունվարին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։
2025 թվականի սեպտեմբերին Քըլըչը ժամանեցՀայաստան։ ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ կողմերը մտքեր են փոխանակել 2022 թ. հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ, հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը։
Լրահոս
0