https://arm.sputniknews.ru/20261022/galiq-mek-tarva-yntacqum-hajastany-kkangni-3-hnaravvor-scenarneri-arjev-ashvotjan-108439233.html
Գալիք մեկ տարվա ընթացքում Հայաստանը կկանգնի 3 հնարավոր սցենարների առջև. Աշոտյան
Գալիք մեկ տարվա ընթացքում Հայաստանը կկանգնի 3 հնարավոր սցենարների առջև. Աշոտյան
Sputnik Արմենիա
ՀՀԿ փոխնախագահն այն համոզմանն է, որ ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է և նշել 3 հնարավոր քայլ։ 22.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-22T18:11+0400
2026-10-22T18:11+0400
2026-10-22T18:15+0400
արմեն աշոտյան
սահմանադրություն
նիկոլ փաշինյան
ընդդիմություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/01/107533984_0:15:1280:735_1920x0_80_0_0_5dafc91aa29a2fa415b7d279f7ea4a3c.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության նիստից հետո այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացահայտեց այն, ինչ առանց այդ էլ պարզ էր` եթե իրեն չհաջողվի այս մեկ տարվա ընթացքում խորհրդարանում ապահովել նոր սահմանադրության անցկացման գործընթացը, ապա նա կարող է գնալ արտահերթ ընտրությունների: Այս մասին այսօր «Ֆեյսբուքում» գրառում է կատարել տնային կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։Այսօր ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը չէր բացառել, որ նոր Սահմանադրության ընդունման նպատակով հանրաքվե անցկացնելու համար կարող է նաև արտահերթ ընտրությունների գնալ։Նա հիշեցրել է նաև ընդդիմության «տիտղոսային հատվածի» այն հայտարարությունը, թե փողոցային պայքարը սկսելու է մեկ անգամ և պատեհ պահին: ՀՀԿ փոխնախագահի խոսքով` գալիք մեկ տարվա ընթացքում, եթե կողմերից և ոչ մեկին չհաջողվի տանել այլ հաղթանակ, ապա իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև: Առաջին սցենարը, ըստ Աշոտյանի, «Ալիևյան» սահմանադրության ընդունման գործընթացն է։ «Այս սցենարը հնարավոր է, եթե Փաշինյանին հաջողվի խորհրդարանական ընդդիմությունից պոկել բացակայող վեց մանդատները և սահմանադրության նոր տարբերակը հանել հանրաքվեի»,– նշել է նա։2–րդ սցենարը արտահերթ ընտրություններն են, որը կյանքի կկոչվի, եթե Փաշինյանին մի կողմից չհաջողվի պոկել վեց բացակայող ձայները, մյուս կողմից խորհրդարանական և հավաքական ընդդիմության վարկանիշը ընկնեն այնքան, որ հույս ներշնչեն Փաշինյանին արտահերթ ընտրություններով առավել մեծ ձայներ ստանալու համար։3–րդ սցենարը իմպիչմենտն է, երբ փողոցային պայքարի ներքո խորհրդարանում հաջողվի հավաքել պահանջվող մեծամասնությունը ՔՊ-ական պատգամավորների հաշվին։ՀՀԿ փոխնախագահն այն համոզմանն է, որ ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է` թույլ չտալ.1. «անասնագողություն» 2. հասարակության մեջ չկորցնել, իսկ եթե հնարավոր է, ավելացնել գործող վարկանիշը, որպեսզի կանխել արտահերթ ընտրությունների միջոցով ընդդիմության ձայների նվազումը, 3. հատվածական, թեմատիկ, ընթացիկ ակցիաներով և նախաձեռնություններով վառ պահել պայքարի կայծը, հարկ եղած դեպքում դրանից խոշոր հրդեհ ստանալու համար։ Հիշեցնենք` ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 21-ին ԱԺ–ում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը չի պահանջում Հայաստանից փոխել Սահմանադրությունը, պարզապես ասում է, որ չի ստորագրի խաղաղության պայմանագիրը, քանի դեռ դա արված չէ։ Ավելի վաղ՝ 2025-ի մարտին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունը նախատեսում է 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Այն ժամանակ Փաշինյանը պնդում էր, որ Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին քաղաքականության հարց է, բայց դա չի կարող չունենալ տարածաշրջանային և միջազգային ազդեցություն։ Արդեն ապրիլին նա խորհրդարանում ասաց, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին։Ադրբեջանն իր հերթին համառորեն պնդում է, որ Հայաստանը փոփոխություններ անի Սահմանադրության մեջ` պատճառաբանելով, որ դրանում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու ուղիղ կոչեր կան:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/01/107533984_141:0:1140:749_1920x0_80_0_0_4c0f6ac57e387e7941c245ef688ae2a4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն աշոտյան, սահմանադրություն, նիկոլ փաշինյան, ընդդիմություն
արմեն աշոտյան, սահմանադրություն, նիկոլ փաշինյան, ընդդիմություն
Գալիք մեկ տարվա ընթացքում Հայաստանը կկանգնի 3 հնարավոր սցենարների առջև. Աշոտյան
18:11 22.10.2026 (Թարմացված է: 18:15 22.10.2026) ՀՀԿ փոխնախագահն այն համոզմանն է, որ ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է և նշել 3 հնարավոր քայլ։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության նիստից հետո այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացահայտեց այն, ինչ առանց այդ էլ պարզ էր` եթե իրեն չհաջողվի այս մեկ տարվա ընթացքում խորհրդարանում ապահովել նոր սահմանադրության անցկացման գործընթացը, ապա նա կարող է գնալ արտահերթ ընտրությունների: Այս մասին այսօր «Ֆեյսբուքում»
գրառում է կատարել տնային կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Այսօր ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը չէր բացառել, որ նոր Սահմանադրության ընդունման նպատակով հանրաքվե անցկացնելու համար կարող է նաև
արտահերթ ընտրությունների գնալ։
Նա հիշեցրել է նաև ընդդիմության «տիտղոսային հատվածի» այն հայտարարությունը, թե փողոցային պայքարը սկսելու է մեկ անգամ և պատեհ պահին:
«Այս երկու հայտարարությունները իրականում Հայաստանի գալիք մեկ տարվա զարգացումների հիմնահան սցենարներ են։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու սահմանադրական հիմնական գործիքը իմպիչմենտն է, որը կարող է կիրառվել գործող Ազգային ժողովի լիազորությունների մեկնարկից ուղիղ մեկ տարի անց։ Նույն ժամանակացույցը՝ մեկ տարի անց, ունի նաև Փաշինյանը, որպեսզի հարկ եղած դեպքում գնա արտահերթ ընտրությունների»,– գրել է Աշոտյանը։
ՀՀԿ փոխնախագահի խոսքով` գալիք մեկ տարվա ընթացքում, եթե կողմերից և ոչ մեկին չհաջողվի տանել այլ հաղթանակ, ապա իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև:
Առաջին սցենարը, ըստ Աշոտյանի, «Ալիևյան» սահմանադրության ընդունման գործընթացն է։
«Այս սցենարը հնարավոր է, եթե Փաշինյանին հաջողվի խորհրդարանական ընդդիմությունից պոկել բացակայող վեց մանդատները և սահմանադրության նոր տարբերակը հանել հանրաքվեի»,– նշել է նա։
2–րդ սցենարը արտահերթ ընտրություններն են, որը կյանքի կկոչվի, եթե Փաշինյանին մի կողմից չհաջողվի պոկել վեց բացակայող ձայները, մյուս կողմից խորհրդարանական և հավաքական ընդդիմության վարկանիշը ընկնեն այնքան, որ հույս ներշնչեն Փաշինյանին արտահերթ ընտրություններով առավել մեծ ձայներ ստանալու համար։
3–րդ սցենարը իմպիչմենտն է, երբ փողոցային պայքարի ներքո խորհրդարանում հաջողվի հավաքել պահանջվող մեծամասնությունը ՔՊ-ական պատգամավորների հաշվին։
ՀՀԿ փոխնախագահն այն համոզմանն է, որ ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է` թույլ չտալ.
2. հասարակության մեջ չկորցնել, իսկ եթե հնարավոր է, ավելացնել գործող վարկանիշը, որպեսզի կանխել արտահերթ ընտրությունների միջոցով ընդդիմության ձայների նվազումը,
3. հատվածական, թեմատիկ, ընթացիկ ակցիաներով և նախաձեռնություններով վառ պահել պայքարի կայծը, հարկ եղած դեպքում դրանից խոշոր հրդեհ ստանալու համար։
«Հուսով եմ՝ ընդդիմության աշխատանքները այս ուղղությամբ առնվազն կկանխեն թե՛ սահմանադրության անընդունելի տարբերակի առաջխաղացումը, թե՛ արտահերթ ընտրությունների միջոցով փաշինյանական իշխանության ամրացումը Հայաստանում, իսկ ամենաօպտիմիստական սցենարի պարագայում իմպիչմենտի միջոցով կբերեն իշխանափոխության»,– եզրափակել է Աշոտյանը։
Հիշեցնենք` ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 21-ին ԱԺ–ում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում
հայտարարեց, որ Ադրբեջանը չի պահանջում Հայաստանից փոխել Սահմանադրությունը, պարզապես ասում է, որ չի ստորագրի խաղաղության պայմանագիրը, քանի դեռ դա արված չէ։
Ավելի վաղ՝ 2025-ի մարտին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունը նախատեսում է 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Այն ժամանակ Փաշինյանը պնդում էր, որ Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին քաղաքականության հարց է, բայց դա չի կարող չունենալ տարածաշրջանային և միջազգային ազդեցություն։ Արդեն ապրիլին նա խորհրդարանում
ասաց, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին։
Ադրբեջանն իր հերթին համառորեն
պնդում է, որ Հայաստանը փոփոխություններ անի Սահմանադրության մեջ` պատճառաբանելով, որ դրանում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու ուղիղ կոչեր կան: