Ադրբեջանը ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջ չի դրել, այլ նախապայման․ Արարատ Միրզոյան
14:27 21.10.2026 (Թարմացված է: 14:51 21.10.2026)

© Sputnik
Բաժանորդագրվել
Ադրբեջանը համառորեն պնդում է, որ Հայաստանը փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ` պատճառաբանելով, որ դրանում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու ուղիղ կոչեր կան:
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik․ Ադրբեջանը չի պահանջում Հայաստանից փոխել Սահմանադրությունը, պարզապես ասում է, որ չի ստորագրի խաղաղության պայմանագիրը, քանի դեռ դա արված չէ։ Այսօր ԱԺ-ում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։
«Չկա Ադրբեջանի պահանջ՝ դրված Հայաստանի առջև` փոխել Սահմանադրությունը․․․ Ադրբեջանը ոչ թե պահանջ է դնում, այլ հրապարակային ասում է՝ մենք նախաստորագրել ենք, մեր քաղաքական կամքը ցույց ենք տվել, հանձնառություն ստանձնել ենք, իրականությունն էլ կա, բայց չենք ստորագրի, քանի դեռ Հայաստանը չի փոխել Սահմանադրությունը»,- ասաց Միրզոյանը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ «պահանջ» և «նախապայման» բառերի միջև էական տարբերություն կա։
Միրզոյանը նաև համաձայնեց, որ Ադրբեջանի պաշտոնյաները երբեմն հնչեցնում են այնպիսի հայտարարություններ, որոնք չեն նպաստում խաղաղությանը, ինչպիսին է, օրինակ, «արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթը։
Հիշեցնենք` 2025-ի մարտի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը նախատեսում է 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Այն ժամանակ Փաշինյանը պնդում էր, որ Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին քաղաքականության հարց է, բայց դա չի կարող չունենալ տարածաշրջանային և միջազգային ազդեցություն։ Արդեն ապրիլին նա խորհրդարանում ասաց, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի հռչակագրին։

Ադրբեջանն իր հերթին համառորեն պնդում է, որ Հայաստանը փոփոխություններ անի Սահմանադրության մեջ` պատճառաբանելով, որ դրանում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու ուղիղ կոչեր կան: