00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:37
1 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
67 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործը

© SputnikԱրման Սարոյան
Արման Սարոյան - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2026
Բաժանորդագրվել
Արման Սարոյանը պահանջում էր անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոսի կարգադրությունը և իրեն վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու հայցով հարուցված քաղաքացիական գործի վարույթը։
Դատավոր Էդգար Հովհաննիսյանը որոշել է` վեճը ենթակա չէ քաղաքացիական դատավարության կարգով քննության։
Դատարանը նշել է` Սարոյանի և Հայ առաքելական եկեղեցու միջև աշխատանքային հարաբերությունների առկայությունն ապացուցված չէ, և վերացրել է նախկինում կիրառված հայցի ապահովման միջոցները, որոնցով սահմանափակվել էր Մայր աթոռի՝ Մասյացոտնի թեմի կառավարման վերաբերյալ որոշումների իրականացումը։։
Նշենք, որ գործի քննությունն ավարտվել էր, և դատական ակտը պետք է հրապարակեր դեռևս 2026թ. օգոստոսի 18-ին, սակայն հրապարակվել է հոկտեմբերի 21-ին։
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում։
Հիշեցնենք` փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից:
Նշենք, որ հենց դատավոր Էդգար Հովհաննիսյանն էր հունվարին Սարոյանի հայցը վարույթ ընդունել և հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ որոշում կայացրել։ Փաստաբանները, այդ թվում՝ Արա Զոհրաբյանը, քանիցս հայտարարել են, որ պատրաստվում են դատավոր Էդգար Հովհաննիսյանի և եկեղեցու ինքնավարությանը միջամտած մյուս դատավորների պատասխանատվության ենթարկելու հարցը բարձրացնել։
Լրահոս
0