00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:37
1 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սպասենք հայ-ռուսական խմբի աշխատանքին․ Միրզոյանը՝ երկաթուղու կոնցեսիայի մասին

© SputnikԱրարատ Միրզոյանը
Արարատ Միրզոյանը  - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2026
Արարատ Միրզոյանը
Բաժանորդագրվել
Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ղեկավարը հույս է հայտնել, որ խումբը կգտնի բարձրացված հարցերի պատասխանները:
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հայկական երկաթուղիների ապագայի վերաբերյալ հարցին ի պատասխան կոչ է արել սպասել հայ-ռուսական հանձնաժողովի աշխատանքի ժամկետի ավարտին:
Նրա խոսքով՝ հայկական երկաթուղիներն առնվազն մոդեռնիզացման կարիք ունեն, քանի որ լոգիստիկ մեծ շարժման շրջանակներում տնտեսվարողները գնահատում են յուրաքանչյուր լրացուցիչ րոպեն և կիլոմետրը՝ դրանից բխող աշխարհաքաղաքական հետևանքներով և ճանապարհների ընտրություններով։
Ըստ նախարարի՝ ենթադրվում է, որ TRIPP-ից հետո ապրանքները պետք է վերադառնան Հայաստանի տարածք՝ Երասխի շրջանում, սակայն այդ հատվածում ենթակառուցվածքը քանդված է, ուստի այն պետք է վերականգնվի։ Նա հավելեց, որ արևմուտքում կան գործընկերներ, որոնք ցանկանում են օգտվել երկաթուղուց, բայց ունեն իրենց սահմանափակումները, այդ թվում՝ պատժամիջոցներին վերաբերող։
«Նրանք նայում են, որ երկաթուղու մնացած մասը (բացի TRIPP հատվածից` խմբ.) գտնվում է Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարման ներքո։ Սրանք հարցեր են․.. Մենք պատմական հնարավորություն ունենք դառնալու մեծ Միջին միջանցքի կամ Տրանսկասպյան նոր Մետաքսի ճանապարհի առանցքային հանգույցը։ Արդյոք մենք իրավունք ունենք կորցնելու այդ հնարավորությունը»,- ասաց Միրզոյանը։
Նա նաև անդրադարձավ «Ռուսական երկաթուղիների» ղեկավար Օլեգ Բելոզյորովի՝ Հայաստան կատարած այցին։ Նրա և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքում որոշում էր կայացվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ։
Միրզոյանի խոսքով՝ ռուսական կողմի հետ կա պայմանավորվածություն երեքամսյա ժամկետում փորձել գալ պատասխանների և լուծումների։
«Տեսնենք, սպասենք, հնարավորություն տանք հայաստանցի և ռուսաստանցի գործընկերներին աշխատանքային խմբի շրջանակներում ինչ-որ լուծումներ գտնել, հուսով եմ՝ կգտնենք»,- ասաց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
«Ռուսական երկաթուղիների» ղեկավար Օլեգ Բելոզյորովի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 14-ին հանդիպել է ՀՀ կառավարության անդամների հետ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ ձևակերպված խնդիրները սահմանված սեղմ ժամանակահատվածում քննարկելու, հնարավոր լուծումները գտնելու և հետագա քայլերը հստակեցնելու նպատակով։ Հանդիպումից հետո Բելոզյորովը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ՀԿԷ–ի կոնցեսիայի պահպանման հարց դրված չի եղել։
Հիշեցնենք՝ 2008 թվականի փետրվարին Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը 30 տարով կոնցեսիոն կառավարման է հանձնվել ՀԿԵ-ին՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով։
Լրահոս
0