00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
50 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարն ազատվել է աշխատանքից. «Ժողովուրդ»

© SputnikՍամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանը - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2026
Սամվել Կարապետյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Դեռ մեկ տարի առաջ այս քննիչը պարգևատրվել էր։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Գործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի դեմ քրեական գործը քննող, գործարարին կալանքի տարած, 53 հոգանոց քննչական խմբի ղեկավար, քննիչ Սպարտակ Պողոսյանն ազատվել է աշխատանքից, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: Թերթին Քննչական կոմիտեից հաստատել են լուրը՝ նշելով, որ իր սեփական դիմումի համաձայն է ազատվել։
Թերթը հիշեցնում է, որ դեռ 1 տարի առաջ՝ 2025 թվականի հոկտեմբերի 9-ին, ՀՀ Քննչական կոմիտեի 11-ամյակի և Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ տեղի էր ունեցել կոլեգիայի հանդիսավոր նիստ, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամաններով՝ կոմիտեի մի շարք ծառայողներ պարգևատրվել են կրծքանշաններով, մեդալներով, հուշանվեր ժամացույցով, շնորհվել են շնորհակալագրեր, տվյալ պաշտոնի համար նախատեսված և արտահերթ դասային աստիճաններ։ Այդ ժամանակ պարգևատրվել է նաև Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավար Սպարտակ Պողոսյանը։
Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն և տնային կալանքի տակ է մինչ օրս։
Լրահոս
0