00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
09:31
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Քիչ իրատեսական, վատ տարբերակ է. քաղաքագետը` անկլավների խնդրի լուծման նոր առաջարկի մասին

© Sputnik / Aram NersesyanՏիգրանաշեն տանող ցուցանակը
Տիգրանաշեն տանող ցուցանակը - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2026
Տիգրանաշեն տանող ցուցանակը
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Արա Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ Արծվաշենը Ադրբեջանի համար ունի գլխավորապես ռազմավարական նշանակություն, և հայկական ուժերի հիպոթետիկ ներկայության պարագայում, նրանք մոտենում են Ադրբեջանի կրիտիկական ենթակառուցվածքներին։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Ենթադրաբար Ադրբեջանական կողմի հետ եղել են որոշակի քննարկումներ, որոնց արդյունքում Նիկոլ Փաշինյանի մոտ տպավորություն է ձևավորվել, որ անկլավների խնդիրը կարող է լուծվել առանց փոխանակումների։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Արա Պողոսյանը` մեկնաբանելով իշխանության ներկայացուցիչների վերջին հայտարարությունները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 15–ի ճեպազրույցում ասել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանն անկլավ-էքսկլավների հարցի լուծման մի քանի տարբերակ են քննարկում, այդ թվում՝ համապատասխան ճշգրիտ տարածքներ փոխանակելու և սահմանի երկու կողմերում անկլավ և էքսկլավ չունենալու մասին։ Հաջորդ օրը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը, լրագրողների հետ զրույցում, պարզաբանելով վարչապետի միտքը, մասնավորապես ասել էր, թե ենթադրենք մենք չենք վերցնում Արծվաշենը, այդ նույն չափի տարածք իրենք մեզ տալիս են սահմանի վրա։ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը ևս հարցին գրեթե նույնաբովանդակ պատասխան է տվել` ասելով, թե քննարկում են, որ Քյարքին վերջնականապես վերածվի Տիգրանաշենի, պայմանական ասած, Արծվաշենն էլ՝ Բաշքենդի։
© SputnikԱրա Պողոսյանը
Политолог Ара Погосян - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2026
Արա Պողոսյանը
Այդուհանդերձ, Արա Պողոսյանը կարծում է, որ Ադրբեջանը խնդրի լուծման այս տարբերակին վերջնական պատասխան չի տվել։ Ըստ նրա` ադրբեջանական կողմի արձագանքը լավագույն դեպքում եղել է սիտուատիվ, կամ ընդհանրապես պատասխան չի էլ եղել։ Եվ արձագանքի բացակայությունը Հայաստանում նման պատկերացում է առաջացրել։
«Ադրբեջանը, ես կարծում եմ` առաջիկայում դեռ անակնկալ կմատուցի։ Խնդիրն այն է, թե ինչ է ցանկանում Ադրբեջանի իշխանությունն ու ինչի է պատրաստ իրականում»,– նշել է քաղաքագետը։
Անդրադառնալով ՀՀ իշխանության ներկայացրած անկլավների փոխարեն համարժեք տարածքների պահպանման տարբերակին` Արա Պողոսյանը դա «բավականին վատ» և «քիչ իրատեսական» տարբերակ է համարում` թե՛ տարածքային, թե՛ պահպանության, թե՛ նպատակահարմարության առումով։
«Տարածքը պարզապես հողակտոր չէ։ Հատկապես միջպետական հարաբերություներում կարող է լինել 1մ տարածք, որն իր ռազմավարական նշանակությամբ 100-ավոր անգամ ավելի թանկ և ավելի կարևոր լինի, քան իրենից մակերեսով մի քանի 100 անգամ ավելի մեծ տարածքները»,– նկատում է քաղաքագետը։
Նրա դիտարկմամբ` Արծվաշենը Ադրբեջանի համար ունի գլխավորապես ռազմավարական նշանակություն, և հայկական ուժերի հիպոթետիկ ներկայության պարագայում նրանց մոտեցնում է Ադրբեջանի կրիտիկական ենթակառուցվածքներին` նավթամուղ, գազամուղ և այլն։
Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքում գտնվող բանակցությունների առարկա դարձած տարածքներին (Տիգրանաշեն, Տավուշի սահմանամերձ հատվածներ), ապա դրանք, Պողոսյանի խոսքով, անկասկած ռազմավարական նշանակություն ունեն, այդ թվում` լոգիստիկ առումով։
«Հատկապես` Տիգրանաշենի ռազմավարական նշանակության մասին վերջերս բավականին խոսվել է։ Այսինքն՝ ռազմավարական առումով, ես կարծում եմ, սրանք քիչ համադրելի են։ Զուտ տարածքային առումով` քառակուսի կիլոմետրերը այս պարագայում, ես կարծում եմ, նույնիսկ էնքան էական չեն, ինչքան դրանց ռազմավարական նշանակությունը»,– նշում է մեր զրուցակիցը։
Հիշեցենք` հոկտեմբերի 13-ին էլ է Փաշինյանը խոսել Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի մասին՝ նշելով, որ Հայաստանն առաջիկայում պետք է կենտրոնանա այն ստորագրելու և վավերացնելու վրա:
Հավելենք, որ Ադրբեջանը դեռ չի ազատել 2022–ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից օկուպացված հատվածները:
Լրահոս
0