https://arm.sputniknews.ru/20261016/qnnarkum-enq-vor-qjarqin-verjnakanapes-veratsvi-tigranasheni-alen-simvonjan-108196446.html
Քննարկում ենք, որ Քյարքին վերջնականապես վերածվի Տիգրանաշենի. Ալեն Սիմոնյան
Քննարկում ենք, որ Քյարքին վերջնականապես վերածվի Տիգրանաշենի. Ալեն Սիմոնյան
Sputnik Արմենիա
ԱԽ քարտուղարը վստահեցնում է, որ Հայաստանից որևէ տարածք Ադրբեջանին չի տրվելու։ 16.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-16T11:36+0400
2026-10-16T11:36+0400
2026-10-16T13:11+0400
անկլավ
ալեն սիմոնյան
հայ-ադրբեջանական
արծվաշեն
տիգրանաշեն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108201817_0:78:1500:922_1920x0_80_0_0_4c537773d316515fd1d02d9b6b379913.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Բաքվի ներկայում բանակցություններ են ընթանում անկլավ-էքսկլավների փոխանակման շուրջ։ COP17-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։ ԱԽ քարտուղարը միաժամանակ նշեց, որ Ադրբեջանն ընդունում է՝ Արծվաշենը մերն է, և այդտեղ որևէ հարց չունի։ Վստահեցրեց, որ Հայաստանից որևէ տարածք Ադրբեջանին չի տրվել ու չի տրվելու։Հիշեցնենք, որ երեկ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը չբացառեց, որ անկլավների փոխանակում կարող է լինել։ Նրա խոսքով՝ անկլավների փոխանակումը հնարավոր լուծումներից մեկն է, օրինակ` Տիգրանաշենը մնա ՀՀ սուվերեն տարածքում, իսկ հայկական Արծվաշենը` Ադրբեջանի։ Միևնույն ժամանակ նախարարը շեշտեց, որ քննարկման առարկա կարող են լինել նաև այլ տարբերակներ։Դրանից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմագրի ստորագրումից հետո անկլավ-էքսկլավների խնդիրը պետք է լուծվի հետևյալ բանաձևով, որ սահմանի այս և այն կողմում անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն՝ Հայաստանը և Ադրբեջանը, համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն, բոլոր ճանապարհները և հաղորդակցության ուղիները պետք է բաց լինեն։
արծվաշեն
տիգրանաշեն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108201817_84:0:1417:1000_1920x0_80_0_0_9d4ae484677790ef38973d8b44e50ef5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անկլավ, ալեն սիմոնյան, հայ-ադրբեջանական, արծվաշեն, տիգրանաշեն
անկլավ, ալեն սիմոնյան, հայ-ադրբեջանական, արծվաշեն, տիգրանաշեն
Քննարկում ենք, որ Քյարքին վերջնականապես վերածվի Տիգրանաշենի. Ալեն Սիմոնյան
11:36 16.10.2026 (Թարմացված է: 13:11 16.10.2026) ԱԽ քարտուղարը վստահեցնում է, որ Հայաստանից որևէ տարածք Ադրբեջանին չի տրվելու։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Բաքվի ներկայում բանակցություններ են ընթանում անկլավ-էքսկլավների փոխանակման շուրջ։ COP17-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։
ԱԽ քարտուղարը միաժամանակ նշեց, որ Ադրբեջանն ընդունում է՝ Արծվաշենը մերն է, և այդտեղ որևէ հարց չունի։
«Քննարկում ենք, որ Քյարքին վերջնականապես վերածվի Տիգրանաշենի, պայմանական ասած, Արծվաշենն էլ՝ Բաշքենդի։ Դա քննարկվում է և հնարավոր է, բայց հավասարության բերելով կիլոմետրերը։ Որքանով ես գիտեմ՝ էն 3 անկլավը և Արծվաշենը փոքր շեղում ունեն, այսինքն՝ Արծվաշեն մի քիչ ավելի փոքր, քան 3-ը իրար հետ վերցրած»,- ասաց Սիմոնյանը։
Վստահեցրեց, որ Հայաստանից որևէ տարածք Ադրբեջանին չի տրվել ու չի տրվելու։
Հիշեցնենք, որ երեկ
Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը
չբացառեց, որ անկլավների փոխանակում կարող է լինել։ Նրա խոսքով՝ անկլավների փոխանակումը հնարավոր լուծումներից մեկն է, օրինակ` Տիգրանաշենը մնա ՀՀ սուվերեն տարածքում, իսկ հայկական Արծվաշենը` Ադրբեջանի։ Միևնույն ժամանակ նախարարը շեշտեց, որ քննարկման առարկա կարող են լինել նաև այլ տարբերակներ։
Դրանից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմագրի ստորագրումից հետո անկլավ-էքսկլավների խնդիրը պետք է լուծվի հետևյալ բանաձևով, որ սահմանի այս և այն կողմում անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն՝ Հայաստանը և Ադրբեջանը, համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն, բոլոր ճանապարհները և հաղորդակցության ուղիները պետք է բաց լինեն։